Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրա նկարներում հայրենի Ջիլիզայի և Լոռվա բնությունն է. տեղի ունեցավ գեղանկարիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Հակոբյանի հետմահու ցուցահանդեսը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկարիչների միության ցուցասրահներից մեկը Լոռվա բնությամբ էր շնչում: Այստեղ ցուցադրվում էին 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Հակոբյանի նկարները. նրա՝ «Մորու և ծաղկանց բույրով» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսն էր: Գոռը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վանաձորի կերպարվեստի թանգարանում, Սպիտակի քաղաքային գրադարանում, տարիներ առաջ՝ կրկին Նկարիչների միությունում: Ցավոք, նրա բոլոր ցուցահանդեսները տեղի են ունեցել հետմահու:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշեց՝ դժվար է բառեր գտնել և բացման խոսք ասել մի մարդու մասին, որն այսօր մեզ հետ չէ: «Իր նկարներին նայելիս անգամ հասկանում ես, թե ինչպիսի հայրենասեր տղա է եղել Գոռը, ինչ հույզեր է ունեցել, ինչպես է մտածել: Ամեն նկարը դիտելիս տեսնում ես, թե ինչպես է կառչած եղել իր հողին՝ Հայաստան աշխարհին: Այսօր Գոռը մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա արվեստը, նրա թողած շատ ազնիվ, հոգևոր ժառանգությունը՝ նրա նկարները»:

Լոռվա մարզի Ջիլիզա գյուղում ծնված Գոռի նկարչական տաղանդը մայրիկը՝ տիկին Ալիսան, դեռ փոքրուց էր նկատել: Տղան աննկարագրելի տաղանդ ուներ Լոռվա բնությունը կտավին հանձնելու հարցում, կանաչը նրա նկարներում կարծես այլ երանգներ ունենա, իսկ մարդկային դիմագծերը կենդանություն են ստանում և գրավում դեպի իրենց: Աչքս ընկնում է նրա «Արյունոտ ոտնահետքին»: Դա հենց Գոռի ոտնահետքն է, որը նա նկարել է Ապրիլ յան պատերազմից հետո, իսկ մայրիկի հարցին, թե ինչո՞ւ է այն արյունոտ, արձագանքել է՝ հետո կհասկանաք: Գոռը ծառայել է Արցախում՝ սեփական դիմումի համաձայն, իսկ պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության անցնել սահմանապահ զորքերում: 2016 թվականին կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել Ապրիլ յան պատերազմին: Նույն կերպ՝ կամավոր սկզբունքով, առանց ծանուցագրի ստացման, մեկնել է Արցախ 44-օրյա պատերազմի օրերին:

Գոռը զոհվել է Կովսականում՝ նոյեմբերի 8-ին, հրադադարից ժամեր առաջ, ԱԹՍ-ի հարվածից: Այդ օրն առավոտյան յոթն անց կեսին էր նա մայրիկին զանգել, խնդրել նրան ավագ եղբոր տուն գնալ: Մայրիկն արձագանքել էր՝ Գո՛ռ ջան, քեզ քո տանն եմ սպասում: «Մա՛մ, դա իմ միակ խնդրանքն է, մենակ չմնաս, կգնաս Գևորգի մոտ»: Դա հրաժեշտի զրույցն էր եղել մայրիկի հետ: Շատ հետո մարտի դաշտում Գոռի հետ եղած տղաներից մեկն է տիկին Ալիսային պատմել, որ նոյեմբերի 8-ի առավոտյան Գոռը զրույցի ժամանակ ասել է. «Ամբողջ գիշեր մտածել եմ, թե մամայիս ոնց եմ հրաժեշտ տալու»:

Ցուցահանդեսին ներկա էին Գոռի ընտանիքի անդամները, պատերազմներում անմահացած տղաների ծնողները, կանայք ու երեխաները: Բոլորը գերված էին Գոռի նկարների գույներով, դրանց անկեղծությամբ ու պարզությամբ: Բոլորի շուրթերին միայն մեկ բառ էր՝ Գո՛ռ ջան, երանի ողջ լինեիր: Գոռն, ավաղ, կենդանության օրոք չունեցավ անհատական ցուցահանդես, չտեսավ, թե ինչպիսին է մարդկանց արձագանքն իր նկարներին: Իսկ նրանց արձագանքն ապագային էր ուղղված՝ դեռ որքան նկարներ էր ստեղծելու Գոռը, դեռ ինչեր ուներ անելու... Գոռի և հազարավոր տղաների երազանքները կիսատ մնացին: Տիկին Ալիսան հիմա երազում է Գոռի նկարների գուցե թանգարան կամ էլ ցուցասրահ ունենալու մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձրևոտ եղանակ է սպասվում Խոշոր վթար, 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ի, վիրավnր կաՌուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի է պատրաստ Ուկրաինան բանակցությունները ձախողելու համար ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին «Նիկո´լ, արի, տես` ինչ ա կատարվում Որոտանում. "Добро пожаловать в Азербайджан" գրությամբ ցուցանակ են տեղադրում» Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Չարենցավանի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. «Ժողովուրդ» Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով. «Ժողովուրդ» ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել՝ աջուձախ. «Հրապարակ» Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասինԹրամփը ցույց է տվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության համար նախատեսված ոսկե քարտըՊուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնում քննարկել է ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերականգնման հարցը
Ամենադիտված