Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politcom.ru–ն «Հրաժեշտ Ղարաբաղին» վերնագրով հոդվածում գրում է, որ խորհրդարանական ժամին հայրենակիցներին կոչով է դիմել Հայաստանի վարչապետը. «Շարունակե՞նք Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, ես նախկինում արդեն ասել եմ, թե ինչպես է այդ շարժումը նախկինում խոչընդոտել պետության և պետականության ձևավորմանը»։

Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործչի, քննադատելու շատ բան կա: Սակայն չի կարելի հերքել, որ նա որոշակի հետևողականություն ունի։ Խոսքը, իհարկե, հետազոտողի, պատմաբանի կամ մասնագետի հետևողականության մասին չէ, սակայն դժվար է չհամաձայնել, որ քաղաքական գործիչ Փաշինյանը շատ համառ է իր օրակարգը քարոզելու (և, եթե կուզեք, պարտադրելու) հարցում։

Փաշինյանին քննադատողներից շատերը սիրում են նրան հիշեցնել «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։ Իսկապես, այն բանից հետո, երբ «թավշյա հեղափոխությունը» ներկայիս վարչապետին բարձրացրեց հանրապետության քաղաքական օլիմպոս, նա մեկ անգամ չէ, որ դիմել է «հայրենասիրական» հռետորաբանությանը։ Բայց ճիշտ է նաև այն, որ Փաշինյանը վարչապետ չի ծնվել, նրա կարիերան ունեցել է վերելքներ ու վայրէջքներ, որոնց ընթացքում նա բազմիցս մեկնաբանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության թեմաները, այդ թվում՝ Ղարաբաղի հարցը։ Մինչ 2018 թվականը Փաշինյանը բազմիցս է խոսել Ղարաբաղի մասին ոչ թե որպես հայության մեծ հաղթանակի, այլ ավելի շուտ որպես բեռի։ Իհարկե, մինչ 2018 թվականը նրա շատ գնահատականներ այնքան անմիջական չէին, որքան հիմա։ Եվ այնուամենայնիվ… դրանք կային:

Քաղաքական գործիչ Փաշինյանի հոգեբանության մասին դեռ գրքեր կգրվեն, և հուսով եմ՝ դրանք չեն ենթարկվի այդ պահի իրավիճակին: Բայց չի կարելի չտեսնել, որ արդյունավետ PR-ի համար պայքարը միշտ էլ կարևոր տեղ է գրավել նրա գործողություններում։ Կարելի էր Ղարաբաղյան խաղաքարտով խփել «նախկիններին» զիջումների համար, և նա դա արեց։ Իսկ հիմա, օգտագործելով նույն գործիքը, հնարավո՞ր է դիրքավորվել որպես խաղաղության գլխավոր ջատագով։ Հնարավոր է: Եվ Փաշինյանն առանց վարանելու քննադատում է «հին գաղափարը», որը ոչ թե օգնել է, այլ հակառակը, խնդիրներ է ստեղծել։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին (նույնիսկ նշանակություն չունի՝ դրանք կլինեն հերթական, թե արտահերթ) Փաշինյանը, արդարացնելով ցանկացած զիջում Բաքվին ու Անկարային, փորձում է ներկայանալ որպես Հայաստանի խաղաղության միակ երաշխավոր: Նրա հիմնական թեզը մոտավորապես սա է. եթե խաղաղություն չլինի, ապա վաղը չի լինի Հայաստան, էլ ինչո՞ւ մտածել Ղարաբաղի մասին։ Ռազմաքաղաքական պարտության և հասարակական հիասթափության պայմաններում դժվար է վիճել նրա այդպիսի հայեցակարգի հետ, չնայած այն կասկածներ է հարուցում։ Եվ նկատենք՝ ողջամիտ կասկածներ։ Բայց ո՛չ «ներկաները», ո՛չ էլ «նախկինները» չեն կարող խուսափել բազմաթիվ տհաճ հարցերից, ինչպես նաև հետխորհրդային հայկական պետականության մասին մտորումներից։ Խնդիրն այն է, որ ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին «Նիկո´լ, արի, տես` ինչ ա կատարվում Որոտանում. "Добро пожаловать в Азербайджан" գրությամբ ցուցանակ են տեղադրում» Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Չարենցավանի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. «Ժողովուրդ» Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով. «Ժողովուրդ» ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել՝ աջուձախ. «Հրապարակ» Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասինԹրամփը ցույց է տվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության համար նախատեսված ոսկե քարտըՊուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնում քննարկել է ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերականգնման հարցըԱրձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները․ Նոր մանրամասներ Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են ԱՄՆ-ը վերահաստատել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին
Ամենադիտված