Պեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանն ԱՄՆ-ին տեղեկացրել է Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներից հրաժարվելու մասին համաձայնագրի խախտումների մասին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։
Պեսկովը հայտարարել է, որ ամերիկացիները խոստացել են օպերատիվ պատասխան տալ այդ հարցին։ «Կիեւի կողմից այդ մորատորիումի խախտումը, ավելի ճիշտ՝ Կիեւի կողմից այդ մորատորիումին չմիանալը, շարունակվում է։ Ինչպես արդեն նշվել է, Մենք այդ մասին ինֆորմացնում ենք ամերիկացիներին», - ասել Է Պեսկովը ։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, չնայած ուկրաինական իշխանությունների գործողություններին, չի խախտել մորատորիումը և շարունակում է հավատարիմ մնալ պայմանավորվածությանը: