«Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մինչ օրս խաղաղության պայմանագրի տեքստը, որը բաղկացած է 17 կետից, լիովին համաձայնեցված է։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները հայտնի են Հայաստանին. դրանք նոր չեն, սակայն մինչ օրս որեւէ լուրջ արձագանք չենք ստացել: Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Սահմանադրության մեջ հիշատակվում է Հայաստանի անկախության ակտը։ Սա այդ սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այն պարունակում է դրույթ՝ Հայաստանի հետ Ադրբեջանի օրինական և պատմական տարածքի միավորման մասին, և դա համարվում է բացահայտ տարածքային պահանջ մեր դեմ։ Սա հանդիսանում է խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ, ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է: Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է պարտադիր ընդունի այս 2 իրավական պայմանները»,- նշել է Ալիևը։