Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գլուխս բարձր եմ քայլում, գիտեմ, թե իմ տղան ինչպիսի հերոսություններ է կատարել մարտի դաշտում». մայոր Հարություն Մանուչարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարությունս շատ կայացած էր, խելացի, իր տեսակով՝ հարմարվող: Սիրում էր մաքրություն, կարգապահություն: Չէր սիրում գոռոզություն, իր զինվորներն էին ասում՝ նա մեզ համար ոչ թե հրամանատար, այլ մեծ եղբայր է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հարությունի մայրիկը: Նա ծնվել է 1988 թվականին Դաշքեսանի շրջանի Շարուքար գյուղում: Ընտանիքը Սումգայիթի ջարդերի ժամանակ է Հայաստան տեղափոխվել: Այդ ժամանակ Հարությունը 7-8 ամսական էր: «Իրեն կարպետի մեջ էի փաթաթել, հասանք Ծովագյուղ, այնտեղ նոր իրեն հանեցի կարպետի միջից: Ծանր օրեր ենք ապրել: Մի քանի տարի վարձով ապրեցինք Աշտարակում, հետո տեղափոխվեցինք Արտաշավան»: Նա միջնակարգ կրթությունը ստացել է Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում: «Շատ լավ էր սովորում: Շատ գեղեցիկ էր նկարում: «Պատմությունն» ու «Աշխարհագրությունն» են եղել իր սիրելի առարկաները, բայց բոլոր առարկաներն էր լավ սովորում»:

2005-2009 թթ. Հարությունն ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: «Իր ուժերով ընդունվեց, աչքի ընկնող ուսանող էր: Սովորելու տարիներին եղել է ինստիտուտի թերթի խմբագիրը: Լավ գծագրություն էր անում: Իրեն բոլորը շատ էին հարգում: Իր հրամանատարը միշտ ասում էր՝ հպարտանում ենք, որ հետագայում նման սպա ենք ունենալու»: Մայրիկը նշում է՝ փախստականի կարգավիճակով որդին կարող էր արտերկիր մեկնել, չծառայել: «Բայց ինձանից թաքուն քաղաքացիություն ստացավ՝ էլ ինչ տղա, որ բանակում չծառայի: Հարությունը հայրենասիրության ոգով էր մեծանում: Դեռ փոքր տարիքից ասում էր՝ մեծանամ, բանակ գնամ, որ թուրքերին սպանեմ: Ալ յումինի լարերից զենքեր էր պատրաստում»:

Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո 2009 թվականին նշանակվել է Արցախի ՊԲ զորամասերից մեկի հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնում: 2013 թվականին նշանակվել է նույն զորամասի հետախուզական վաշտի հրամանատարի պաշտոնում: «Վիճակահանության արդյունքում հինգ տարի ծառայությունն անցկացրեց Ջրականում: Այդ ընթացքում անցել է Ղարաբաղի բոլոր կետերով, տեղ չկար, որ նա եղած չլիներ»:

2014 թվականին Հարությունը կապիտանի կոչմամբ վերադառնում է Ջրականից և նշանակվում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի սպայական ջոկատում՝ որպես 2-րդ ՀՆ խմբի հրամանատար: Նշանակումից երկու ամիս անց ստացել է մայորի կոչում: Մասնակցել է օպերատիվ ուղղությունների ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և կատարել հատուկ առաջադրանքներ: 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին, եղել է Թալիշ գյուղում: «Նա դուրս է բերել զոհերին, իր ջոկատն այդտեղ ևս հատուկ գործողություններ է իրականացրել, երկու զոհ են տվել: Այդ ժամանակ փամփուշտը բառացիորեն անցել է իր գլխի կողքով: Այդ փամփուշտը հիմա մեր տանն է, պահում եմ այն»: Պատերազմից հետո նա շարունակում է ծառայությունը ՊՆ զորամասում, մեկնում Ռուսաստան, Իսպանիա վերապատրաստումների: «2020 թ. փետրվարին գնաց Մոսկվա, հինգ ամիս դասընթացների պետք է մասնակցեր, վերադառնալուց հետո պետք է փոխգնդապետի կոչում ստանար: Բայց երբ կորոնավիրուսը տարածվեց, դասերը կիսատ թողեցին, նա վերադարձավ: Որոշ ժամանակ հետո իր ջոկատի հետ ուղարկեցին Փամբակ, ենթադրում եմ՝ զորավարժությունների»:

Սկսվեց 44-օրյա պատերազմը: Հատուկ նշանակության ջոկատի կազմում Հարությունը մասնակցել է Թալիշի, Մատաղիսի, Հաթերքի, Ջրականի և Հադրութի համար մղվող մարտերին: «Վերջին անգամ զրուցել ենք հոկտեմբերի 9-ին: Զանգեց. «Մա՛մ ջան, լավ եմ, ով ինչ ասի, չհավատաս, մեր մոտ ամեն ինչ լավ է, դու քո տղու ուժը գիտես, հաղթանակած տուն ենք գալու»: Ասաց, որ իրենք իջել են դիրքերից հանգստանալու, մյուս ջոկատն է գնալու»: Հարությունը հասցնում է զրուցել իր բոլոր հարազատների հետ, ասել, որ ամեն ինչ լավ է, իր մասին չմտածեն:

Հարությունն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութի մոտակա «Շիշդագ» բարձունքի համար ընթացող կատաղի մարտերի ընթացքում հատուկ առաջադրանք կատարելիս: Տղաները եղել են ութ հոգով՝ ընդդեմ թշնամու մի քանի տասնյակ հատուկ ջոկատայինների: Այդ ընթացքում նրանք մեկ զոհ են ունեցել: Բայց հետո արդեն Հարությունը հայտնվում է թշնամու նշանառության ներքո: Մայրիկին հարազատները սկզբում ասում են, թե որդին վիրավոր է, բայց իրականությունն այլ էր: Չնայած մայրիկը կարողացել է հրաժեշտ տալ որդուն, բայց սպասումը ոչ մի տեղ չի անհետացել: «Հարությունիս զոհվելուց երկու օր հետո զոհվել է նրա հրամանատարը՝ Վահագն Ասատրյանը: Նա միշտ ասում էր՝ Հարությունն իմ աջ թևն է: Ջրականից Հարությունիս զինվորները եկան իրեն այցի, ոչ ոք չէր հավատում, որ տղաս էլ չկա, ասում էին՝ ո՞վ կարող էր Մանուչարյանին խփել»:

Հարությունը չէր հասցրել ընտանիք կազմել, իսկ մայրիկի հորդորներին արձագանքել էր՝ ես դեռ շատ գործեր ունեմ անելու, ամուսնանալու ժամանակ չունեմ:

Ապրելու ուժ մայրիկին միակ որդին՝ Հարությունն է տալիս: «Գլուխս բարձր եմ քայլում, գիտեմ, թե իմ տղան ինչպիսի հերոսություններ է կատարել մարտի դաշտում: Իմ տղային իր ընկերները չեն մոռանում, միշտ զանգահարում են ինձ, հարցնում, թե ինչի կարիք ունեմ, նշանակում է, որ նա էլ է լավ ընկեր եղել: Ես զգում եմ իր ներկայությունն իմ կողքին: Իր տեսանյութերն եմ դիտում, բազմաթիվ հարցազրույցներ կան, որոնք նա ծառայության ընթացքում տվել է Զինուժին: Ասացի, որ փոքր տարիքից նկարում էր, այդ նկարները հավաքել եմ մեկ ալբոմի մեջ, պահում եմ աչքիս լույսի պես: Այս ամենն է ինձ ապրեցնում»:

Հ. Գ. - Մայոր Հարություն Մանուչարյանը պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, ՀՀ զինված ուժերի «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբել յանական, «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան» և այլ մեդալներով ու պատվոգրերով, ռազմական հետախուզության «Ծառայության համար» կրծքանշանով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով։ Նրա տան բակում մայրիկը սեփական ուժերով խաչքար և աղբյուր է տեղադրել: Հարությունը հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սյունիքի քրեական ոստիկանները թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել Հնդկաստանում կայացել է Էլ Կլասիկո՝ իսպանական ակումբների լեգենդների մասնակցությամբԲացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելում 3-ամյա երեխան գտել է 3,800-ամյա արտեֆակտ Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը բալիկի է սպասում. հայտնի է երեխայի սեռը ԱՄՆ-ում ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար պետք է լուծվեն հարցեր, որոնք առայժմ օդում կախված են. ԿրեմլԵրևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ. Թրամփի հետ բանակցություններում նաև քննարկվելու է Իրանի հարցըBitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՃապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբ
Ամենադիտված