Ճնշումներ և ձերբակալություններ. ինչպես էին իշխանությունները փորձում տապալել ընդդիմության հաղթանակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրի և Փարաքար քաղաքների ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, գրում է newspot.ru–ն։ Ըստ ԿԸՀ-ի, ընդդիմադիր կուսակցությունները կկարողանան մեծամասնություն ստանալ ավագանիներում: Գյումրիում անցել են ընդիմադիրներ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Մայր Հայաստանը» և «Մեր քաղաքը», որոնք կստանան ընդհանուր 16 մանդատ։
Փարաքարում ընտրություններին մասնակցում էին «Միասնություն» դաշինքի և երեք կուսակցությունների (Քաղաքացիական պայմանագիր, Ազգային առաջընթաց և կայունություն) թեկնածուներ։ Նախնական տվյալներով այստեղ հաղթել է Միասնության թեկնածուն հավաքելով ընտրողների ձայների 58%-ը։
Ընտրություններից առաջ իշխանությունները փորձում էին ճնշում գործադրել ընդդիմադիր թեկնածուների վրա: Գյումրիում իրավապահները խուզարկություններ էին կատարել ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր և «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տանը։ Խուզարկությունների արդյունքում բերման էին ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանը, ինչպես նաև ընտրացուցակի առաջին համար Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին։ Բայց ընդդիմության դեմ իշխանությունների նման գործողությունները հակառակ արդյունքն են տվել՝ բարձրացրել են ընտրողների բողոքի տրամադրությունները։
Գնահատելով ընտրությունների արդյունքները տեղական Telegram ալիքները նշում են գործող նախագահ Նիկոլ Փաշինյանի կուսակցության աջակցության նվազում: Իր լավ ժամանակներում Փաշինյանը հեշտությամբ էր հավաքում ավելի քան 60%, բայց հիմա, քողարկելով թեկնածուին որպես ուրիշ և անխոհեմ կերպով օգտագործելով վարչական ռեսուրսը, նա հավաքել է ընդամենը 35%։ Վերջում Փաշինյանը վատ խաղի դեպքում լավ խաղադրույք է կատարել հայտարարելով, որ ժողովրդի ձայնը իրենց համար ամեն ինչն է, չնայած նա կոշտ ռեպրեսիաներ էր կիրառել ընդդիմության նկատմամբ, բառացիորեն անգամ ընտրությունների նախորդ օրը: Նաև նշենք, որ Գյումրիում հաղթած թեկնածուներից երկուսը, ինչպես գրում են ԶԼՄ–ները, բացահայտ ռուսամետ են՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Անդրանիկ Թևանյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը