Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնացն X-ում պատասխանել է Իրանի ԱԳ նախարարի հրապարակմանը, հետո ջնջել գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն X-ում պատասխանել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հրապարակմանը, հետո ջնջել գրառումը: Այս մասին գրում է iranintl.com-ը:

Երեկ Արաղչին գրել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական ​​շփումները կարող են արդյունավետ լինել, բայց բոլորը պետք է հասկանան, որ հարցը ռազմական լուծում չունի:

«Հրաշալի է»,- գրառումը մեկնաբանել էր Ուիթքոֆը, հետո ջնջել իր պատասխանը:

Հիշեցնենք, որ երեկ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել էր, որ Իրանը վերահաստատում է, որ երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել. նա այդ մասին գրել էր X-ում՝ անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին:

«ԱՄՆ նախագահը, գուցե, շահագրգռված չէ 2015-ի միջուկային համաձայնագրով, սակայն այդ համաձայնագիրը պարունակում էր Իրանի հիմնական պարտավորությունը, որը դեռ ուժի մեջ է, և նույնիսկ ԱՄՆ-ն, որը համաձայնագրի մաս չէ, դրանից օգուտ քաղեց:

Իրանը վերահաստատում է, որ երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումից 10 տարի անց և դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց յոթ տարի անց, չկա որևէ ապացույց, որ Իրանը խախտել է այս պարտավորությունը: Նույնիսկ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Գաբարդը վերջերս լիովին խոստովանեց դա:

Դիվանագիտական ​​շփումներն արդյունավետ են եղել անցյալում և կարող են արդյունավետ լինել նաև այսօր։ Այնուամենայնիվ, բոլորի համար կարևոր է հասկանալ, որ գոյություն չունի «ռազմական լուծում», առավել ևս «ռազմական տարբերակ»: Մերձավոր Արևելքում աղետալի ձախողումները, որոնք ԱՄՆ նախկին վարչակազմերին արժեցել են ավելի քան 7 տրիլիոն դոլար, ավելի քան խոսուն են»,- ասել էր իրանցի դիվանագետը:

Օրերս Իրանը մերժել է ԱՄՆ նախագահի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկը՝ հայտարարելով, որ կբանակցի միայն 3-րդ երկրների միջոցով: Ի պատասխան Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը:

«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», - ասել է նա:

Օրերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել Է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:

Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։ 

ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես ​​ պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել էր, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», - նշել էր ԱՄՆ նախագահը, որի նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն Օմանի միջոցով նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին: Այն ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:

Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:

Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, և երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն: Նրա 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացվելու դեպքում բավարար են վեց միջուկային ռումբի ստեղծման համար, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության: Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել:

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը պատմել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել էր նա։ Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեիին «կոշտ» էր: Մի կողմից նա առաջարկել է բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, բայց մյուս կողմից զգուշացրել է հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը: Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել և նշել է երկամսյա ժամկետ՝ գործարքի հասնելու համար, ասել են երկու աղբյուրներ։ Մինչ նամակն իրանցիներին հանձնելը, Սպիտակ տունը ԱՄՆ մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, տեղեկացրել է դրա բովանդակության մասին, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան և իրազեկ աղբյուրը:

Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է «խաբեություն», որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ 

Քոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան
Ամենադիտված