Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրել է․

ՊՆ-ի զինվորական եւ քաղծառայող կանայք վիրավորված են վերադասի վերաբերմունքից։ Նախարարության կազմավորումից ի վեր՝ կանանց միամսյակի առիթով իրենք մշտապես մեծարվել են` շնորհավորանքներ, ծաղիկներ ու պարգեւավճարներ ստացել։ Տպավորված են եւ հատկապես հիշում են Վիգեն Սարգսյանի շնորհավորանքը: «Սպաները՝ տոնական հանդերձանքով ու սպիտակ ձեռնոցներով, մուտքից դիմավորում էին, ժպիտ ու ծաղիկներ նվիրում։ Դե, տոնական պարգեւավճարն էլ պարտադիր կար։ Մեծ գումար չէր՝ պահումներով մոտ 38 հազար դրամ էինք ստանում, բայց մեզ գնահատված ու արժեվորված էինք զգում»,- պատմեց կին զինծառայողը՝ փոխանցելով նախարարության կին աշխատողների վիրավորանքը։

Տղամարդկանց միջավայրում աշխատող ու ծառայող կանայք մարտի 8-ը տխուր ու աննկատ անցկացնելուց հետո մտածել են՝ գուցե ապրիլի 7-ի՞ն կարժանանան շնորհավորանքի։ «Բայց շատ կուլտուրական մեզ երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին։ Ասացին՝ եթե լիներ, մարտի 8-ին կլիներ։ Վերջ, թեման փակված է։ Նույնիսկ բարձրախոսով չշնորհավորեցին, դա էլ հո փողով չի՞, տարրական հարգանք է, որին չարժանացրին։ Այսքան անտեսված ու արհամարհված երբեք չենք եղել»,- զայրույթը չթաքցրեց կինը։

Ըստ նրա՝ երբ կադրերի վարչությունից նախարարին են ներկայացրել զորքի եւ նախարարության կանանց ցուցակը՝ տոնական պարգեւավճարի հրամանը ստորագրելու համար, չի հաստատել, ասել է՝ գումար չկա, զենք պետք է գնենք։ «Ծիծաղելի ու անհեթեթ պատասխան է տվել։ Այսինքն՝ ուզում եք զենք գնեք, ու տարեկան մեկ անգամ կանանց տրամադրվող այդ 38 հազա՞րն էր ձեզ պակասում։ Էս ի՞նչ ողորմելի վիճակի եք հասել։ Լավ, այնքան սնանկ եք, որ նույնիսկ ՊՆ-ի բյուջեո՞ւմ փող չեք թողել։ Բա ո՞նց է, որ ձեր ղեկավար կազմի, ԳՇ պետի, վարչությունների պետերի համար ամսական 700 հազար դրամ պարգեւավճարը միշտ կա` չի պակասում։ Իսկ երբ հերթը հասնում է մեզ, սահմանափակումներ եք անում։ Լավ, անհարմար չէ՞։ Գոնե մի քիչ տղամարդ եղեք։ Ո՛չ բանակին եք օգուտ տալիս, ո՛չ ներսում եք ձեզնից բան ներկայացնում, ո՛չ դրսում։ Մի քիչ արժանապատվություն ունեցեք, չէր խանգարի՝ մի քիչ էլ կնամեծար լինեիք»,- վրդովված ասում էր զրուցակիցս։

Նրա խոսքով՝ սահմանափակումներից միայն կանայք են տուժում: Տրանսպորտի կրճատումն էլ իրենց «գլխին կոտրվեց»։ ՊՆ աշխատակազմին սպասարկող ավտոբուսների կրճատումից հետո կանայք մնացին հանրային տրանսպորտի հույսին։ «Հիմա մենք ենք մեր գլխի ճարը տեսնում․ յուրաքանչյուրս ամսական 10-13 հազար դրամ ենք հավաքում, տալիս ենք ավտոբուսի վարորդին, որ ժամանակին գործի հասցնի։ Իսկ տղամարդիկ իրենց մեքենաներով են, նրանք միշտ շահեկան վիճակում են»։ Զուցակցիս ասելով՝ մեծարանքի են արժանացել եւ տոնական պարգեւավճարներ ստացել ԱԺ-ի, կառավարության, բանկային համակարգի, օդանավակայանի եւ այլ կազմակերպությունների կին աշխատողները։ «Իսկ ՊՆ կանայք, միամսյակի առիթով, բանակին զենք նվիրեցին»,- հեգնեց զինծառայողը։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Իսրայելը վերջին 24 ժամում հարվածել է Գազայում 35 թիրախի Սանկտ Պետերբուրգում 7-րդ դասարանցին դասընկերոջը 18,2 մլն ռուբլի է տվել Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄ (տեսանյութ) Ֆլիկ․ Երբ թիմն այսքան լավ է խաղում, գոլերը գետի նման հոսում են Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ԵՄ-ի գործը չէ, որքան հեռու լինի այս հարցերից, այնքան «լավ» բոլորի համար. Ալիևը՝ ֆոն դեր Լայենի հայտարարության մասինՌուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինային հարվածել է 145 ԱԹՍ-ով 2018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության վերջին հատուկ շրջայցը՝ Խորեն Լևոնյանի ուղեկցությամբՂազախստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբերԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%Եթե Իրանի պարագայում ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք` Իսրայելի առաջնորդությամբ. ԹրամփNetflix-ի հետ պայմանագիր ունենք․ ՀՀ-ում ֆիլմ է նկարահանվելու. Ժաննա Անդրեասյան Հայաստանը Օմանում դեսպանատուն կբացի Էրդողանի գլխավոր խորհրդականը դժգոհ է Հայաստանի Սահմանադրությունից Շտապօգնության մեքենայի վթարից տուժած բուժքույրը գիտակցության է եկել. մանրամասներ Bloomberg-ը զգուշացրել է ԱՄՆ-ից նավթի Չինաստան արտահանման մոտալուտ փլուզման մասին Գազ չի լինի ՌԴ-ն և ԱՄՆ-ն Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել Պարեկները լուսադեմին ձերբակալել են 3 երիտասարդի «Lexus» է այրվել. վիրավnրը տեղափոխվել է հիվանդանոցՈր քոլեջներն են միաձուլվելու«Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին. շեղող մարտավարությո՞ւն դեպի «թուրքական աշխարհ» շարժվելու ճանապարհին» Տեղումները կդիտվեն նաև ձյան տեսքովՔաղաքագետը բացատրել է Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու ցածր շանսերըՄեկ օրում բացահայտվել է 113 հանցագործություն. ՆԳՆ ԱՄՆ-ը և Ռուսաստանը իրականացրել են բանտարկյալների փոխանակում «Nissan»-ը կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել ձորակում, վիրավnր կաԱպրիլի 10-ին և 11-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Կրթողների անկրթությունը. Աննա Հակոբյանը՝ նոր սկանդալի կենտրոնումԱնդրանիկ Քոչարյանին կպատժե՞ն. կոնսենսուս կաՈղբերգական դեպք դատարանում, մաhացած է հայտնաբերվել կարգադրիչների ծառայության աշխատակիցԱլիևն անցել է բացահայտ սպառնալիքների դաշտՀայաստանի տնտեսությունը գնալով թուլանում է, իսկ իշխանությունը զբաղված է իր բարգավաճմամբԻ՞նչ է ժամանակին կանխատեսել Ժիրինովսկին Նիկոլ Փաշինյանի առումով. «Փաստ»Պետդումայում առաջարկել են, որ Հայաստանը Եվրամիության փոխարեն միանա Տիեզերական լիգային Հարցազրույց. 2018 թվականի «հեղափոխությունը» ֆարս անվանող մարդը կարող է Գյումրիի քաղաքապետ դառնալ «Եվրոպան Հայաստանը տեսնում է միայն որպես Մոսկվային հակազդելու գործիք». «Փաստ»Դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը․ պատմության այս օրը (10 ապրիլ) Երկրաշարժ` Թուրքիայում«Շիրազն ինձ այնքան սեր ու ջերմություն է տվել, այնքան երջանիկ օրեր եմ ունեցել, հիմա մեր երեխաներով ու այդ հիշողություններով եմ ապրում». Շիրազ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում, տուն «վերադարձել»... մեկ տարի ինն ամիս անց. «Արցախցիներին առաջարկվող բնակարանային ծրագիրը նախատեսված է հիմնականում սահմանամերձ մարզերում ապրելու ցանկություն ունեցողների համար․ Տիգրան Աբրահամյան Կրթական համակարգի ու կադրային քաղաքականության անոմալիան. «Փաստ»ՀՀ ՊՆ հայտարարությունը«Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, իսկ իրականացվող տնտեսական քաղաքականությունը հույս չի ներշնչում, որ առաջիկայում խնդիրները կլուծվեն». «Փաստ»2 օր ջուր չի լինելուԱնհեթեթ ու հիմնազուրկ «մանևրներ»՝ իրենց արածն այլոց «գրպանը» գցելու համար. «Փաստ»Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօր Պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը կհաշվարկվի պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս. «Փաստ»Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»
Ամենադիտված