Զելինսկուն «ծաղրածու» են անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները պետության գործող ղեկավար Խավիեր Միլեյին համեմատել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ այն կարևորության պատճառով, որը նա տալիս է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:
«Նայեք Զելենսկու ծաղրածուին վայել պահելաձևին Օվալաձև աշխատասենյակում և հետևություններ արեք՝ ինչ է պատահում նրանց հետ, ովքեր դադարում են լինել անհրաժեշտ», - ընդգծել է նա։
Քաղաքական գործիչը նաև ծաղրել է Միլեյին՝ միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու համար։ Այնուամենայնիվ առաջնորդների հանդիպումն այդպես էլ չի կայացել։ «Ինչպես կարելի էր այդքան ժամանակ և գումար վատնել», - ասել է Կիրշները: