Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հռչակել է «ժողովրդավարության բաստիոն», արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները չեն հավատում նրա հավաստիացումներին և հերթական անգամ կոշտ զեկույց են հրապարակել` փաստելով, որ Հայաստանը խնդիրներ ունի օրենքի և օրենքի գերակայության ոլորտներում։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոշտ գնահատականներ է հնչեցրել գործող իշխանությունների հասցեին:

2024 թվականի տվյալներով, Freedom House-ը Հայաստանը դարձյալ մասամբ ազատ երկրների շարքին է դասել՝ հնարավոր 100-ից 54 միավոր հատկացնելով։

Կազմակերպությունը հատկապես խնդրահարույց է համարել օրենքների ընտրովի կիրառման պրակտիկան, նշում է, որ դատավորները գտնվում են քաղաքական լուրջ ճնշման տակ, իսկ դատախազներն ամեն ինչ անում են մարդկանց դատապարտելու համար, արդարացումների մակարդակն էլ չափազանց փոքր է։ Իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ անդրադարձել է ոստիկանների կողմից բռնության ենթարկելու տեղեկություններին, հիշեցրել Տավուշում սահմանազատումից հետո սկիզբ առած բողոքի ակցիաները, երբ ուժայինները նույնիսկ նռնակներ են կիրառել մարդկանց նկատմամբ` 100 մարդ վիրավորելով։

Freedom House-ի զեկույցում առանձնակի ուշադրություն է դարձվել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականին։ Անվանապես անկախ կառույցի ղեկավարը հրաժարվել էր պաշտոնից Նիկոլ Փաշինյանից ստացած հաղորդագրությունից հետո։ Չնչին առաջընթաց է արձանագրվել միայն կառավարության հակակոռուպցիոն և դատական բարեփոխումներում։ Նշելով, որ կոռուպցիոն գործերով բարձրաստիճան պաշտոնյաների հետապնդումները հազվադեպ են, իրավապահներին չի հաջողվել արձագանքել որոշ պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ լրատվամիջոցների հետաքննություններին։ Կազմակերպությունը նաև լրագրողների նկատմամբ բռնությունների ու ճնշումների տասնյակ դեպքեր է արձանագրում։

Ըստ այդմ, Հայաստանը, ինչպես և հարևան Վրաստանը, համարվում են մասամբ ազատ պետություններ` ի տարբերություն Ադրբեջանի, որը ոչ ազատ երկիր է։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը բազմիցս փորձել է հանրությանը համոզել, թե Հայաստանը տանում է ժողովրդավարության ճանապարհով, բայց բոլոր տարիներին արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները պարզապես ապտակում են գործող իշխանություններին` փաստելով, որ Փաշինյանն ընդամենը պարզ ստախոս է, իսկ Հայաստանում որևէ կերպ ժողովրդավարությունը չի ամրապնդվել։

Աստղիկ Մարգարյան

Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինային հարվածել է 145 ԱԹՍ-ով 2018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության վերջին հատուկ շրջայցը՝ Խորեն Լևոնյանի ուղեկցությամբՂազախստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբերԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%Եթե Իրանի պարագայում ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք` Իսրայելի առաջնորդությամբ. ԹրամփNetflix-ի հետ պայմանագիր ունենք․ ՀՀ-ում ֆիլմ է նկարահանվելու. Ժաննա Անդրեասյան Հայաստանը Օմանում դեսպանատուն կբացի Էրդողանի գլխավոր խորհրդականը դժգոհ է Հայաստանի Սահմանադրությունից Շտապօգնության մեքենայի վթարից տուժած բուժքույրը գիտակցության է եկել. մանրամասներ Bloomberg-ը զգուշացրել է ԱՄՆ-ից նավթի Չինաստան արտահանման մոտալուտ փլուզման մասին Գազ չի լինի ՌԴ-ն և ԱՄՆ-ն Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել Պարեկները լուսադեմին ձերբակալել են 3 երիտասարդի «Lexus» է այրվել. վիրավnրը տեղափոխվել է հիվանդանոցՈր քոլեջներն են միաձուլվելու«Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին. շեղող մարտավարությո՞ւն դեպի «թուրքական աշխարհ» շարժվելու ճանապարհին» Տեղումները կդիտվեն նաև ձյան տեսքովՔաղաքագետը բացատրել է Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու ցածր շանսերըՄեկ օրում բացահայտվել է 113 հանցագործություն. ՆԳՆ ԱՄՆ-ը և Ռուսաստանը իրականացրել են բանտարկյալների փոխանակում «Nissan»-ը կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել ձորակում, վիրավnր կաԱպրիլի 10-ին և 11-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Կրթողների անկրթությունը. Աննա Հակոբյանը՝ նոր սկանդալի կենտրոնումԱնդրանիկ Քոչարյանին կպատժե՞ն. կոնսենսուս կաՈղբերգական դեպք դատարանում, մաhացած է հայտնաբերվել կարգադրիչների ծառայության աշխատակիցԱլիևն անցել է բացահայտ սպառնալիքների դաշտՀայաստանի տնտեսությունը գնալով թուլանում է, իսկ իշխանությունը զբաղված է իր բարգավաճմամբԻ՞նչ է ժամանակին կանխատեսել Ժիրինովսկին Նիկոլ Փաշինյանի առումով. «Փաստ»Պետդումայում առաջարկել են, որ Հայաստանը Եվրամիության փոխարեն միանա Տիեզերական լիգային Հարցազրույց. 2018 թվականի «հեղափոխությունը» ֆարս անվանող մարդը կարող է Գյումրիի քաղաքապետ դառնալ «Եվրոպան Հայաստանը տեսնում է միայն որպես Մոսկվային հակազդելու գործիք». «Փաստ»Դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը․ պատմության այս օրը (10 ապրիլ) Երկրաշարժ` Թուրքիայում«Շիրազն ինձ այնքան սեր ու ջերմություն է տվել, այնքան երջանիկ օրեր եմ ունեցել, հիմա մեր երեխաներով ու այդ հիշողություններով եմ ապրում». Շիրազ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում, տուն «վերադարձել»... մեկ տարի ինն ամիս անց. «Արցախցիներին առաջարկվող բնակարանային ծրագիրը նախատեսված է հիմնականում սահմանամերձ մարզերում ապրելու ցանկություն ունեցողների համար․ Տիգրան Աբրահամյան Կրթական համակարգի ու կադրային քաղաքականության անոմալիան. «Փաստ»ՀՀ ՊՆ հայտարարությունը«Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, իսկ իրականացվող տնտեսական քաղաքականությունը հույս չի ներշնչում, որ առաջիկայում խնդիրները կլուծվեն». «Փաստ»2 օր ջուր չի լինելուԱնհեթեթ ու հիմնազուրկ «մանևրներ»՝ իրենց արածն այլոց «գրպանը» գցելու համար. «Փաստ»Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօր Պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը կհաշվարկվի պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս. «Փաստ»Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»Տեխնիկայի և սարքավորումների ոլորտի մասշտաբային ցուցահանդես Հայաստանում. ներկա կլինեն նաև միջազգային բրենդների ներկայացուցիչներ. «Փաստ»ՔՊ-ականները Անդրանիկ Քոչարյանի հարցով մտադիր են ընդդիմադիրների հետ աշխատել. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գնացել են առանձին․ «Հրապարակ» Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ»Արտոնյալ մեղադրյալը պատգամավոր չդարձավ. իսկ ուր է նա. «Ժողովուրդ»
Ամենադիտված