Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրիում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը երեկ հանգուցալուծվել է, բայց կարելի է ասել` թերևս մասամբ։ «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ի վերջո, հայտարարություն տարածեց` աջակցություն հայտնելով ամենաշատ ընդդիմադիր ձայները հավաքած թեկնածուին` Հայ կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Ընտրությունների արդյունքները հայտնելուց անմիջապես հետո 2 այլ ուժեր` «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարել էին, որ առանց պաշտոնի ակնկալիքի միանում են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյան էլ ընդամենը հայտնել էր, թե ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։

Մի քանի օր շարունակ Գրիգորյանը բավականին լուրջ մարդկային և քաղաքական ճնշման տակ էր գտնվում։ Հաշվի առնելով նրա և Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջև տասնամյակներով ձգվող հակամարտությունը, որի ընթացքում նաև կրակոցներ և զոհեր են եղել, շատերը, այդ թվում նաև գործող իշխանությունները, հույս ունեին, որ Գրիգորյանը, ի վերջո, չի միանա Վարդան Ղուկասյանին և իրենց կհաջողվի Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ։ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ պատրաստվում է ընդդիմությանն անհրաժեշտ քվեները տալ, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ։ Նա ներողություն է խնդրել իր ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, հայտնել, թե սա իր կյանքի ամենաբարդ ու ամենածանր որոշումն է եղել։

Ընդ որում, Մարտուն Գրիգորյանը հատուկ նշում է, թե այսուհետ հետագա ամբողջ պատասխանատվությունը` քաղաքի ճակատագիրը ՔՊ-ին չտալու մասով, մնում է մյուս 3 ուժերի վրա` փաստացի տարանջատվելով ընդդիմությունից։

Այդուհանդերձ, Գրիգորյանի այս հայտարարությունը փոքր-ինչ խնդրահարույց է, քանի որ, միանալով Վարդան Ղուկասյանին, որի ստեղծած արատավոր բարքերի դեմ ժամանակին անձամբ պայքարել է, Մարտուն Գրիգորյանն ինքն էլ ստանձնում է Գյումրիում առաջիկայում հնարավոր զարգացումների պատասխանատվությունը։

Գործող իշխանությունները երեկվանից խուճապի մեջ էին և վիրավորանքների ու հայհոյանքների տարափ էին տեղում Մարտուն Գրիգորյանի և մյուս թեկնածուների վրա։ Չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունը նաև փորձի Վանաձորի ճանապարհով տանել Գյումրիի իրավիճակը, երբ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին պարզապես ձերբակալեցին և գրեթե 3 տարի պահեցին անազատության մեջ։ Ամեն դեպքում Գյումրին, եթե հետընտրական զարգացումները չտեղափոխի Երևան, ապա լուրջ խնդիրների առջև կարող է բախվել։

Մանան Իփակյան

2018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը Հայաստանի երաժշտական դպրոցների պատանի երաժիշտների և ուսուցիչների համար նախաձեռնել է կրթական ուղևորություն դեպի Դուբայ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության վերջին հատուկ շրջայցը՝ Խորեն Լևոնյանի ուղեկցությամբՂազախստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբերԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%Եթե Իրանի պարագայում ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք` Իսրայելի առաջնորդությամբ. ԹրամփNetflix-ի հետ պայմանագիր ունենք․ ՀՀ-ում ֆիլմ է նկարահանվելու. Ժաննա Անդրեասյան Հայաստանը Օմանում դեսպանատուն կբացի Էրդողանի գլխավոր խորհրդականը դժգոհ է Հայաստանի Սահմանադրությունից Շտապօգնության մեքենայի վթարից տուժած բուժքույրը գիտակցության է եկել. մանրամասներ Bloomberg-ը զգուշացրել է ԱՄՆ-ից նավթի Չինաստան արտահանման մոտալուտ փլուզման մասին Գազ չի լինի ՌԴ-ն և ԱՄՆ-ն Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել Պարեկները լուսադեմին ձերբակալել են 3 երիտասարդի «Lexus» է այրվել. վիրավnրը տեղափոխվել է հիվանդանոցՈր քոլեջներն են միաձուլվելու«Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին. շեղող մարտավարությո՞ւն դեպի «թուրքական աշխարհ» շարժվելու ճանապարհին» Տեղումները կդիտվեն նաև ձյան տեսքովՔաղաքագետը բացատրել է Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու ցածր շանսերըՄեկ օրում բացահայտվել է 113 հանցագործություն. ՆԳՆ ԱՄՆ-ը և Ռուսաստանը իրականացրել են բանտարկյալների փոխանակում «Nissan»-ը կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել ձորակում, վիրավnր կաԱպրիլի 10-ին և 11-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Կրթողների անկրթությունը. Աննա Հակոբյանը՝ նոր սկանդալի կենտրոնումԱնդրանիկ Քոչարյանին կպատժե՞ն. կոնսենսուս կաՈղբերգական դեպք դատարանում, մաhացած է հայտնաբերվել կարգադրիչների ծառայության աշխատակիցԱլիևն անցել է բացահայտ սպառնալիքների դաշտՀայաստանի տնտեսությունը գնալով թուլանում է, իսկ իշխանությունը զբաղված է իր բարգավաճմամբԻ՞նչ է ժամանակին կանխատեսել Ժիրինովսկին Նիկոլ Փաշինյանի առումով. «Փաստ»Պետդումայում առաջարկել են, որ Հայաստանը Եվրամիության փոխարեն միանա Տիեզերական լիգային Հարցազրույց. 2018 թվականի «հեղափոխությունը» ֆարս անվանող մարդը կարող է Գյումրիի քաղաքապետ դառնալ «Եվրոպան Հայաստանը տեսնում է միայն որպես Մոսկվային հակազդելու գործիք». «Փաստ»Դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը․ պատմության այս օրը (10 ապրիլ) Երկրաշարժ` Թուրքիայում«Շիրազն ինձ այնքան սեր ու ջերմություն է տվել, այնքան երջանիկ օրեր եմ ունեցել, հիմա մեր երեխաներով ու այդ հիշողություններով եմ ապրում». Շիրազ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում, տուն «վերադարձել»... մեկ տարի ինն ամիս անց. «Արցախցիներին առաջարկվող բնակարանային ծրագիրը նախատեսված է հիմնականում սահմանամերձ մարզերում ապրելու ցանկություն ունեցողների համար․ Տիգրան Աբրահամյան Կրթական համակարգի ու կադրային քաղաքականության անոմալիան. «Փաստ»ՀՀ ՊՆ հայտարարությունը«Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, իսկ իրականացվող տնտեսական քաղաքականությունը հույս չի ներշնչում, որ առաջիկայում խնդիրները կլուծվեն». «Փաստ»2 օր ջուր չի լինելուԱնհեթեթ ու հիմնազուրկ «մանևրներ»՝ իրենց արածն այլոց «գրպանը» գցելու համար. «Փաստ»Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօր Պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը կհաշվարկվի պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս. «Փաստ»Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»Տեխնիկայի և սարքավորումների ոլորտի մասշտաբային ցուցահանդես Հայաստանում. ներկա կլինեն նաև միջազգային բրենդների ներկայացուցիչներ. «Փաստ»ՔՊ-ականները Անդրանիկ Քոչարյանի հարցով մտադիր են ընդդիմադիրների հետ աշխատել. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գնացել են առանձին․ «Հրապարակ» Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ»Արտոնյալ մեղադրյալը պատգամավոր չդարձավ. իսկ ուր է նա. «Ժողովուրդ»
Ամենադիտված