Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 38 պաղեստինցի է սպանվել. Al Jazeera
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուրբաթ երեկոյից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում` 38 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
«Իսրայելի վերջին հարձակումներից ուրբաթ լուսաբացից առնվազն 38 պաղեստինցի է սպանվել», - հաղորդում է հեռուստաալիքը:
Ըստ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինիի՝ Գազայի հատվածում ամեն օր առնվազն 100 երեխա է սպանվում կամ վիրավորվում այն բանից հետո, երբ Իսրայելը մարտի 18-ին խախտեց հրադադարը։