Խնածախի ուղղությամբ կրակnցներ արձակելու դեպքով քննություն է իրականացվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քննություն է իրականացվում, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածների 2-րդ մասի 7-րդ եւ 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ են նշանակվել։
Կրակոցների հետևանքով քաղաքացու տուն էր վնասվել։