Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թրամփի մաքսատուրքերին. WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս այլ երկրների ապրանքների վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերին, գրում է Wall Street Journal-ը։
«Ընտրողների 54%-ը դեմ է Թրամփի՝ ներմուծվող ապրանքների վրա սահմանվող մաքսատուրքերին, ինչը 12%-ով ավելին է, քան նրանց թիվը, ովքեր պաշտպանում են նրա ծրագրերը»,- գրում է հրատարակությունը։
Հարցման համաձայն՝ ամերիկացիների երեք քառորդը կարծում է, որ մաքսատուրքերը կհանգեցնեն ապրանքների գների բարձրացման։