Ֆրանսիայի Ռեյունիոն քաղաքում նոր համաճարակ է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիական Ռեյունիոնում արտակարգ «Սպիտակ պլան» է մտցվել «Չիկունգունյա» համաճարակի բռնկման պատճառով։ Այս միջոցը, ի թիվս այլ բաների, թույլ է տալիս բուժանձնակազմին հետ կանչել արձակուրդից: Այս մասին հայտնում է Réunion la 1ère-ը։
Ծրագիրը ներկայացվել է համալսարանական հիվանդանոցում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսի ֆրանսիական անդրծովյան տարածաշրջանում:
«Սպիտակ պլանը» կիրառվում է ճգնաժամային իրավիճակներում։ Համակարգը թույլ է տալիս բժշկական հաստատություններին մոբիլիզացնել բոլոր անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսները և ստեղծել արտակարգ իրավիճակների լոգիստիկա: Ծրագիրը վերջին անգամ ընդունվել է Ռեյունիոն կղզում 2022 թվականի հունվարին՝ Covid-19 համաճարակի ժամանակ։