Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի հուլիսի 1-ին 2025 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով (1900.64-1900.69մ սահմաններում): 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը:

Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում:

Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում:

Նշվում է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներ և ինտենսիվ անձրևներ։​

«Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները՝ լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվելիք ջրի քանակը (միջինը 170 մլն.մ³) և ոռոգման նպատակով լճից օրենքով սահմանված ջրառը՝ մինչև 170 մլն.մ³ (ընդ որում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը), 2025 թվականի հուլիսի 1-ին 2025 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով (1900.64-1900.69մ սահմաններում), իսկ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.36-1900.41մ սահմաններում, որը 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ կլինի -3...+2սմ սահմաններում»,-նշվում է տեղեկագրում:​

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողﬕց դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2025 թվականի առավելագույն ջրալցվածությունը կանխատեսվում է.

Ախուրյանի ջրամբարում՝ 100% (525 մլն.մ³),

Արփիլիճ ջրամբարում՝ 55-60% (58.0-63.0 մլն.մ³),

Ապարանի ջրամբարում՝ 45-50% (40.0-45.0 մլն.մ³),

Ազատի ջրամբարում՝ 85-90% (60.0-65.0 մլն.մ³),

Մարմարիկի ջրամբարում՝ 95-100% (22.0-24.0 մլն.մ³):

Կենտրոնից հայտնում են, որ կանխատեսումները կազմելիս հնարավորինս հաշվի են առնվել գարնանային վարարումների հոսքը ձևավորող գործոնները, և բացի այդ օգտագործվել են կանխատեսված մեծություններ, որոնք, ըստ անհրաժեշտության, պարբերաբար ենթակա են ճշգրտման, հետևաբար նման դեպքերում կճշգրտվեն նաև թողարկված կանխատեսումները և կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասամբ փլուզվել է 17 բնակելի շենք
Ամենադիտված