Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ 2024 թվականին Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի համար։ Ավելին, այդ ցանկում Հայաստանը երկրորդն է՝ 32,1 մլն դոլարի չափով ծաղիկների մատակարարմամբ: Նշել էինք նաև, որ այս տարի արդեն Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների քանակը կրկնապատկվել է. պատճառը «Սպայկա» ընկերության կողմից աննախադեպ ծավալի կակաչի արտահանումն է ՌԴ: Մեր ունեցած տեղեկություններով, այս տարի «Սպայկան» արդեն իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանել է շուրջ 35 մլն հատ կակաչ, որն, ըստ վիճակագրական տվյալների, նոր արտահանվող ապրանք է Հայաստանից:

Ինչպե՞ս «հայտնաբերվեց» այդ սեգմենտը: «Փաստ» թերթի հարցին ի պատասխան, «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանն ասում է, որ դա պատահական ընտրություն չէր, այլ սառը հաշվարկի արդյունք. «Մենք փնտրում էինք բարձր ավելացված արժեքով արտադրանք, որը կարող ենք մշակել մեր գործող և տարիներով ստեղծված բարդ ենթակառուցվածքներում»։

Իսկ, ընդհանրապես, հայտնի գործարարն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի տնտեսության ներկա վիճակը մասնավոր հատվածի զարգացման տեսանկյունից։ «Հայկական բիզնեսը, հատկապես իրական բիզնեսի հատվածում, այսօր գործում է բարդ, բայց կառավարելի միջավայրում։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք փոքր շուկա ենք, և մեր մասշտաբային հնարավորությունները խիստ կախված են արտահանումից»,-ասում է Դավիթ Ղազարյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե որ ոլորտները պետք է առաջնահերթ լինեն տնտեսական զարգացման համար, «Սպայկայի» ղեկավարն ասում է. «Արտահանման տեսանկյունից՝ առաջին հերթին՝ գյուղատնտեսություն, վերամշակում, սննդի արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, ՏՏ ոլորտ: Այս ոլորտների զարգացումը պահանջում է ենթակառուցվածքներ, մատչելի հասանելի ֆինանսներ, էներգիայի կայուն աղբյուրներ և կանխատեսելի արտահանման միջավայր»:

Այսօր ավելի ու ավելի է արծարծվում Հայաստանի արտաքին տնտեսական ուղղության հնարավոր փոփոխության թեման։ Բնականաբար, հետաքրքիր է Հայաստանի ամենախոշոր արտահանող ընկերության գնահատականը նման փոփոխություններին։ «Արտաքին տնտեսական ուղղությունը փոխելու հարցը պետք է դիտարկել բացառապես Հայաստանի տնտեսության և ազգային շահերի տեսանկյունից: Հայաստանը փոքր պետություն է՝ սահմանափակ ռեսուրսներով, և մեր արտահանման ներուժն իրացվում է առաջին հերթին ռուսական և ԵԱՏՄ շուկայում»,-նշում է Դավիթ Ղազարյանը՝ հավելելով, որ տնտեսական զարգացումը կապված է ոչ միայն նրա հետ, թե ինչ ենք մենք արտադրում, այլ նաև որտեղ ենք մեր արտադրանքը կարողանում վաճառել: «Այսօր ԵԱՏՄ-ն Հայաստանի առանցքային արտահանման շուկան է. ռուսական շուկան հայկական արտահանման ամենամեծ սպառողն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Հարցնում ենք՝ այդուամենայնիվ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը կոնկրետ ի՞նչ առավելություններ է տալիս Հայաստանի տնտեսությանը։ «ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ մենք աշխատում ենք մեկ մաքսային տարածքում, ապրանքները կրկնակի հավաստագրման կարիք չունեն, մաքսատուրքը զրո է, ապրանքների տեղաշարժի կանոնները պարզեցված են։ Սա մեզ տալիս է հնարավորություն ռեսուրսները ծախսել ներդրումներ կատարելու, արտադրանքի որակը բարձրացնելու՝ լինելով մրցունակ:

Երկրորդ կարևոր կետը էներգիան է: Հայաստանը Ռուսաստանից ստանում է բնական գազ արտոնյալ գներով, ինչը թույլ է տալիս զսպել արտադրության ծախսերը»,-ասում է Դավիթ Ղազարյանը:

Վերջերս ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Ինչպե՞ս կարող է ազդել արտաքին տնտեսական քաղաքականության՝ դեպի ԵՄ հնարավոր փոփոխությունը Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Դավիթ Ղազարյանը նախ նշում է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի ինտեգրացիոն միություններ են. «ԵՄ-ին անդամակցելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է: Այն կպահանջի, որպեսզի Հայաստանը վերակառուցի իր տնտեսությունը, ինչը կարող է տևել 10-15 տարի և պահանջել միլիարդավոր դոլարների ներդրումներ: Անհասկանալի է նաև, թե այդ ընթացքում ո՞ւր է մատակարարվելու հայկական արտադրանքը, եթե կորցնենք մուտքը ԵԱՏՄ շուկա, իսկ եվրոպական շուկա մուտքը դեռ անցումային շրջանում լինի»:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայկական ապրանքները քիչ են արտահանվում դեպի ԵՄ երկրներ, ավելին, գնալով այդ ցուցանիշը նվազում է: Արդյո՞ք առանց ԵՄ անդամակցության անհնար է ապրանք արտահանել ԵՄ երկրներ: «Եկեք նախ մի կարևոր հանգամանք ընդգծենք, մինչև Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալը հայկական ապրանքների հիմնական շուկան ևս Ռուսաստանն էր, իսկ ԵՄ երկրներ արտահանվում էին ոչ նշանակալի քանակներով, ինչպես այժմ, իսկ Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ դեպի Ռուսաստան և այլ ԵԱՏՄ երկրներ արտահանելը դարձավ առավել շահավետ:

Որևէ միավորին անդամակցելիս, խոսքը թե՛ ժամանակին ԵԱՏՄ-ն և թե՛ հիմա ԵՄ-ն որպես արտահանման շահավետ շուկա դիտարկելու մասին է, առաջնային անհրաժեշտ է դիտարկել երեք խնդիր: Նախ՝ դա լոգիստիկան է՝ իր ուղղություններով ՝ Թուրքիայով, Վրաստանով՝ լաստանավով: Թուրքիան արգելում է հայկական բեռնատարների մուտքն իր տարածք, Վրաստանի դեպքում՝ պետք է գործարկել կանոնավոր երթեր առնվազն 7 լաստանավով ամենօրյա ռեժիմով, որն այժմ բացակայում է և պահանջում է խոշոր ներդրում:

Երկրորդը ԵՄ ներմուծման բարձր մաքսատուրքերն են, որոնք անմրցունակ են դարձնում հայկական ապրանքները:

Երրորդ՝ հայկական ընկերությունների գերակշիռ մասը չի անցել որակի համապատասխանության սերտիֆիկացումներ ԵՄ արտահանելու նպատակով: Չնայած, որ մեր ընկերությունը ունի ԵՄ արտահանելու համար բոլոր սերտիֆիկացումները, ունենք սեփական խոշոր ավտոպարկ, սակայն նշված խնդիրները մեզ թույլ չեն տալիս ԵՄ-ն դիտել որպես հիմնական շուկա:

Ավելին՝ ներկա աշխարհաքաղաքական տուրբուլենտ ժամանակահատվածում՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից ԵՄ ապրանքների մասով նոր սահմանված ներմուծման բարձր մաքսատուրքերով, ԵՄ շուկան բախվում է իր համար աննախադեպ իրավիճակի, որը շղթայական ազդեցություն է ունենալու ԵՄ ներքին շուկայի վրա: Շատ մեծ է ռեցեսիայի հավանականությունը. ԵՄ շուկայում սպառողական գները նվազելու են»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է՝ Դավիթ Ղազարյանը դե՞մ է ԵՄ անդամակցման գործընթաց սկսելու մասին օրենքին: «Այո, իմ մոտեցումը բացասական է, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին, այն պետք է լինի լրացում մեր գործող արտահանման շուկային՝ երկկողմանի առևտրային համաձայնագրերով»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է լուծումներին, ելքերին, հեռանկարներին, ապա Դավիթ Ղազարյանն ամփոփում է. «Բիզնեսը քրտնաջան աշխատում է, պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի: Հայաստանին պետք է հզոր արտահանող տնտեսություն և վերջ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասամբ փլուզվել է 17 բնակելի շենք «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի 75,000 դոլարով (լուսանկարներ) Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 15-16-ը Անկարայում Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Միրզոյան Մասիսում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԱպրիլին ևս ձյուն կտեղա. առաջիկա օրերի եղանակը Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի․ Ռուբեն ՎարդանյանՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին, քննարկվել են էներգետիկ նախագծեր. Միրզոյան Ռուսական հրթիռային հարվածի արդյունքում Սումիի կենտրոնում զոհվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ (տեսանյութ) Ապրիլյան ձյունը պատել է Թուրքիան. գարնան կեսը տեղումնառատ է (տեսանյութ) Ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի օդանավակայանի ենթակառուցվածքըԱրթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Փորձագետ. Հայաստանը Նիկոլ Փաշինյանից մաքրելու գործընթացը լուրջ ռիսկեր է պարունակումՏաջիկստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա «Քաղաքական գործիչ. Իրանի վրա ավիահարվածները աղետ կլինեն Կովկասի և Մերձավոր Արևելքի համար» Իրազեկում․ Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը Դեպի Հայաստան տուրերի վաճառքն աճում է, սակայն ավիատոմսերը թանկացել են 20%-ով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թեև հրավեր չի ստացելՀայկազ Ջոմարդյանը վթարի է ենթարկվել ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա․ Լարսը փակ էԿրակոցներ են հնչել «Դվին» հյուրանոցային համալիրումԵրևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը. պատմության այս օրը (13 ապրիլ)Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները Դիվանագիտական ռոք աստղը. Զախարովան՝ Լավրովի մասին Ճապոնիայում արհեստական ​​կղզիների վրա կառուցված օդանավակայանը ծովի տակ անցնելու վտանգի առջև էՏավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իրՈղբերգական դեպք. հայրը հայտնաբերել է իր 16-ամյա տղայի մարմինը
Ամենադիտված