Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում ու շատ փորձագետների շրջանում գնահատվեց ոչ միայն ծայրեծայր անհեթեթ, այլև առնվազն դավադրական, եթե չմեջբերենք առավել կոշտ ձևակերպումները: Մեջբերենք մի հատված. «...Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Սկսենք վերջից. ի՞նչ «միջպետական հարաբերությունների կարգավորման» մասին է խոսքն առհասարակ: ՀՀ-ն ու Ադրբեջանը 1991ից ի վեր ե՞րբ են ունեցել «միջպետական հարաբերություններ»: Սրա վրա չէինք կենտրոնանա, եթե հայտարարություն անողն ԱԳՆ-ն չլիներ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» կնքման բանակցություններ, որից հետո է միայն հնարավոր (անհավանական թվացող բան է, իհարկե, բայց համարենք հնարավոր), որ Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական հարաբերություններ հաստատեն:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է 2021-25 թթ. «Գործունեության ծրագիր», որտեղ հստակ նշված է իրենց պարտավորությունը՝ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված: Ի՞նչ կապ ունի այստեղ ինչ-որ «հրամանագիր»:

Երրորդ. հասկանալի է, որ Արարատ Միրզոյանի ԱԳՆ-ն խոսում է Սամվել Շահրամանյանի ստորագրած թղթի մասին, որից, ի դեպ, Փաշինյանն ու իր առանցքային ֆիգուրանտները լիովին տեղյակ են եղել, չնայած ստում էին, թե ոչինչ չեն իմացել: Ամեն դեպքում. Սամվել Շահրամանյանին նույն փաշինյանական իշխանությունը չի ճանաչել ու չի ճանաչում որպես ԼՂՀ նախագահ, ու մեկ էլ հանկարծ նրա ստորագրած թղթի՞ն է հղում անում՝ սեփական հանցավոր անգործությունը արդարացնելու համար: Չհաշված, որ այդ հրամանագիրը, կարծես, ոչ ոք չի էլ տեսել:

Չորրորդ. եթե նույնիսկ ընդունենք, որ այդպիսի թուղթ իսկապես ստորագրվել է, միջազգային իրավունքի տեսակետից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրված որևէ թուղթ առոչինչ է:

Եվ վերջապես, որքան էլ Փաշինյանն ու իր թիմը ձգտեն ինքնավերացարկվել, մեղքն այլոց գրպանը գցել, Արցախն ուրացել են իրենք, Արցախը թշնամապատկան են հայտարարել իրենք, Արցախի 9 ամիս տևած շրջափակումը հաղթահարելու համար մատները մատին չեն խփել իրենք, թշնամական ագրեսիայի, գործնականում՝ ցեղասպանական կոտորածի ու զանգվածային բռնի տեղահանման, էթնիկ զտման ենթարկելու բացահայտ նպատակների ու դրա փաստացի իրականացման պայմաններում Արցախի հայությանը մեն-մենակ են թողել իրենք:

Ու հիմա գործնականում հենց իրենք են փորձում ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները: Չնայած, սա արդեն նորություն չէ, պարզապես անընդհանտ նոր «կնիք» են դնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստըՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն Տրիպոլիում հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ) Զինծառայող է մահացելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնելԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Հնարավոր է, երեխուն գողացած լինեն, եթե երեխան գետում լիներ, կգտնեին. բնակիչԱխուրյանի ջրամբարից դուրս են բերում մաhացած տղամարդու Ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է անում ՆԳՆ–նՖրանսիայում մեկնարկում է Կաննի 78-րդ կինոփառատոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն ԻսրայելԼավագույն Հաղթանակի շքերթը և «ջախջախված» ԶելենսկինԹբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում «Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրաՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղելՕրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-իցԻ՞նչ է հարցրել Լուկաշենկոն ՓաշինյանինԱնձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՓաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRFՀայաստանի դիրքը՝ Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկում Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը. պատմության այս օրը (13 մայիս)Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուՊատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ» Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ»
Ամենադիտված