Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքական ընդդիմության նախաձեռնությամբ տեղի ունեցած խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով իշխանությունները ակցիայի մասնակիցների հանդեպ անհամաչափ ու բիրտ ուժ էին կիրառել, որովհետև նրանք այդ օրը սեփական մաշկի վրա իրապես զգացել էին իրենց իշխանության կորստի վտանգը։

ՔՊ կուսակցության հիմնադիրների շրջանում, կարծում եմ, նույն զգացումներն են արթնացրել նաև 2025 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները և, հետևաբար, իրենց իշխանության փլուզումը կասեցնելու նպատակադրմամբ նրանք, ըստ իս, կարող են միջոցների մեջ խտրականություն չդնել։ ՔՊ կուսակցության առաջնորդները քարոզչական տարբեր հնարքներով փորձում են քողարկել իրենց վախերը, սակայն դա նրանց չի հաջողվում, և արդյունքում՝ 2026 թվականի հերթական ընտրություններից առաջ, հայտնվել են ցայտնոտի մեջ, ինչը կարող է նրանց ավելի անկանխատեսելի դարձնել։ Վերը նշածս երկու իրադարձություններին իշխանությունների հակազդեցության տարբերությունը կարող է լինել այն, որ այժմ հարվածի տակ կարող են հայտնվել ոչ միայն ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները։ ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության պարտությունն ու վարկանիշի սրընթաց անկման մեղավորությունը իրենից հեռու վանելու համար ՀՀ վարչապետին քավության նոխազներ են պետք լինելու, և կարծում եմ՝ նա անպայման նաև յուրայինների մեջ կփնտրի ու կգտնի նրանց։ Իշխանական թևում առկա կադրային դեֆիցիտի ու որակի մասին վարչապետի՝ օրերս հայտարարած դժգոհությունները, կարծում եմ, հենց մեղավորներ գտնելու նախերգանքն էր։ Հետևաբար, թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական թևերի առանցքային դերակատարում ունեցող տնտեսական ու քաղաքական գործիչների համար առաջիկայում անձնական անվտանգության ապահովումը առաջնահերթություն է լինելու, և հակառակ ճամբարներում գտնվող գործարարների ու քաղաքական գործիչների շրջանում անձնական անվտանգության խնդրի շուրջ, իմ դիտարկմամբ, կարող են առաջանալ ընդհանուր շահեր, ինչն էլ իր հերթին կարող է նոր իրավիճակ ստեղծել հայաստանյան ներքաղաքական կյանքում։ Մեծ հաշվով, անձնական անվտանգության ապահովումը միշտ է եղել առաջնահերթություն, սակայն համակարգված գործընթացների կայունության ու կանխատեսելիության շնորհիվ ընդդիմադիր համայնքը համարձակորեն խիստ և արդարացի քննադատության էր ենթարկում ՀՀ իշխանություններին՝ վստահ լինելով, որ իրենց գործողություններում հանցակազմ չկա, սակայն ներկայիս հետընտրական շրջանում, ՔՊ կուսակցության ինքնապահպանման ագրեսիվ բնազդի դրսևորմամբ պայմանավորված, ըստ իս, հակաիշխանական գործողություններում կամ հայտարարություններում հանցակազմի բացակայությունը բավարար չի լինի ազատության մեջ գտնվելու համար։ Չեմ կարծում, որ ընդդիմադիր գործիչների համար համահայկական խնդիրներն այժմ հետին պլան են մղվել, սակայն ակնհայտ է, որ անձնական անվտանգության համար այժմ ավելի շատ պետք է մտահոգված լինեն։ Եվ դա շատ բնական ու հասկանալի է։ Մենք տեսնում ենք, որ անազատության պայմաններում նույնպես կարելի է պայքարել, սակայն աննկատ չի մնում նաև նման պայմաններում պայքարի անարդյունավետությունը, ինչը պայմանավորված է պայքարողի՝ տևական ժամանակ հոգեբանական դիսկոմֆորտի մեջ գտնվելու հանգամանքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստըՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն Տրիպոլիում հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ) Զինծառայող է մահացելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնելԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Հնարավոր է, երեխուն գողացած լինեն, եթե երեխան գետում լիներ, կգտնեին. բնակիչԱխուրյանի ջրամբարից դուրս են բերում մաhացած տղամարդու Ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է անում ՆԳՆ–նՖրանսիայում մեկնարկում է Կաննի 78-րդ կինոփառատոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն ԻսրայելԼավագույն Հաղթանակի շքերթը և «ջախջախված» ԶելենսկինԹբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում «Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրաՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղելՕրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-իցԻ՞նչ է հարցրել Լուկաշենկոն ՓաշինյանինԱնձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՓաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRFՀայաստանի դիրքը՝ Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկում Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը. պատմության այս օրը (13 մայիս)Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուՊատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ»
Ամենադիտված