Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խելացի էր, աշխատասեր, իր բոլոր նպատակները մեզ հետ, մեր ընտանիքի հետ էին կապված». Արսեն Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ալաշանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենը եղել է շատ ակտիվ ու խելացի երեխա: Իր մտածելակերպը շատ տարբեր էր, բոլորը զարմանում էին՝ իր «ինչու»-ները շատ էին: Մինչև դպրոց գնալը՝ հինգ տարեկանում շախմատ էր խաղում հայրիկիս, հորեղբորս հետ: Շատ շարժուն էր, հորեղբայրս կատակում էր՝ հատուկ շարժվում է, որ ես շեղվեմ և շախմատ խաղալիս պարտվեմ: Արսենին անվանակոչել է մեր մեծ եղբայրը, նրանց միջև տարիքային տարբերությունը 16 տարի է: Մեր սպասված եղբայրն էր, ամենակրտսերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմինեն՝ Արսենի քույրիկը: Արսենը երկու քույր և եղբայր ունի:

Ծնվել է Չարենցավանում: Այստեղ է նրա մանկությունն ու պատանեկությունն անցել: «Մանկապարտեզ էր հաճախում, իրեն հրաշալի դերեր էին վստահում: Դպրոցում սովորելուն զուգահեռ նաև շախմատի էր հաճախում: Մայրիկն, իր ձեռքը բռնած, Երևան՝ շախմատի դպրոց էր բերում: Այդ ընթացքում բազմաթիվ հաղթանակներ է գրանցել, մեդալներ ունի: Դպրոցում լավ էր սովորում: Ձախլիկ էր, առաջին դասարանում ուսուցիչները փորձում էին այնպես անել, որ աջ ձեռքով գրի, բայց մենք ընդդիմացանք, և Արսենը շարունակում էր ձախ ձեռքով գրել: Իսկ տգեղ ձեռագիրը բացատրում էին նրանով, որ արագ է մտածում, այդ պատճառով չի հասցնում մտքերը թղթին հանձնել, դրա համար արագ-արագ է գրում: Դպրոցում զուգահեռ լողի էր հաճախում, նաև՝ ատաղձագործության: Քանդակում էր, իր մոտ դա շատ լավ էր ստացվում, իր աշխատանքներից տանն ունենք»: Արսենը սովորել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում՝ որպես ծրագրավորող: «Ավաղ, չհասցրեց քոլեջն ավարտել»:

Արմինեն ասում է՝ սովորելուն զուգահեռ՝ եղբայրը շատ էր աշխատում: «Նա մեր ամենափոքրն էր, բայց մեզ համար էր ամեն ինչ անում: Սովորելուն զուգընթաց՝ հավել յալ հաճախում էր համակարգչային դասընթացների և աշխատում: Իր երազանքներից ամենակարևորը հայրիկի համար հողակտոր գնելն էր, ասում էր՝ որ պապան էլ չաշխատի, ուղղակի այդ հողը մշակի: Զորացրվելուց հետո ուզում էր գնալ մեր մեծ եղբոր մոտ: Նա Ռուսաստանում էր ապրում, ուզում էր օգնել եղբորը, որ տունն ավարտին հասցնի: Մինչև ծառայության մեկնելն էլ պարբերաբար մեկնում էր Ռուսաստան, օգնում տարբեր հարցերում: Նույն կերպ՝ նաև քույրիկիս տան պարագայում: Այդ տանն այնքան բաներ կան, որ Արսենն է արել, հիմա նույնիսկ սենյակի դասավորվածությունը չեն փոխում: Քույրիկիս ասում էր՝ կգամ, սա այսպես կանենք, այս պատն այս գույնի կներկենք: Իր բոլոր նպատակները մեզ հետ էին կապված, մենք էլ իր հետ էինք անսահման կապված: Գիտե՞ք, թե որն է հետաքրքիրը, որ Արսենն իր անձնական պլանների ու երազանքների մասին ոչինչ չէր ասում: Տպավորություն էր, որ նա ինչ-որ բան գիտեր, ինչ-որ բան էր զգում: Ամեն ինչ անում էր և ավելացնում՝ սա էլ անեմ, որ հասցնեմ: Մի դիպված էլ կա, որի մասին կցանկանամ պատմել: Մի օր ամբողջ ընտանիքով նստած էինք, թուղթը վերցրեց ու սկսեց կտակ գրել, վկայով և ստորագրությամբ կտակ կազմեց: Այդ կտակը կա, դրանով ամեն մեկիս իր իրերից ինչ-որ բան է թողել»:

2020 թ. հունվարի 29-ին Արսենը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Մատաղիս: Չնայած բանակը կարևոր տեղ ուներ Արսենի կյանքում, բայց նաև ասել է, թե այդ երկու տարին կարող էր օգտագործել սովորելու և աշխատելու համար: «Միշտ ասում էր՝ ծնողներիս համար շատ բան կարող էի անել այդ ընթացքում: Հունվարի 24-ին զանգահարեց ինձ՝ քեզ նկար եմ ուղարկել: Բացեցի և տեսա ծանուցագրի նկարը: Հունվարի 25-ին իմ ծննդյան օրն է, ասացի՝ նվե՞ր ես անում: «Թող այս անգամ էլ այսպիսի նվեր լինի»: Ծննդյանս օրը վարդերի մեծ փունջ բերեց: Լավ եմ հիշում, ասացի՝ ափսոս չի՞, որ այդքան գումար ես ծախսել: Արձագանքեց՝ մեկ էլ չգիտեմ, թե քեզ երբ այսպիսի նվեր կանեմ»:

Արսենը զուսպ էր, տարբերվող: Սիրված է եղել նաև ծառայության վայրում: «Մատաղիսում էր ծառայում: Փետրվարի 7-ին իր երդմնակալության օրն էր: Ընտանիքով գնացինք իր մոտ: Մեզ հետ էին նաև իր ընկերները, որոնց հետ աշխատել էր: Տարիքով իրենից ավելի մեծ էին ու շատ էին գնահատում եղբորս: Ամբողջ օրը միասին էինք: Չէինք հասկանում, որ, փաստորեն, դա մեր վերջին հանդիպումն է: Արսենը շարունակում էր ծառայությունը, ամեն ինչ նորմալ էր, մշտապես հեռախոսով իր հետ կապի մեջ ենք եղել: Երբեք չի դժգոհել: Իր ծննդյան օրը սերժանտն իրեն գոտի էր նվիրել, այնքան էր զարմացել, ասում էր՝ ոչ մի աչքի ընկնող, հատուկ բան չեմ արել: Այդ ժամանակ Արարատի մարզից մի տղայի՝ Միքոյի հետ էր մտերմացել: Նրան չէինք տեսել, բայց տպավորություն էր, թե Միքոյին ճանաչում ենք ու մտերիմ ենք իր հետ»:

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Սեպտեմբերի 26-ին բոլորով հավաքվել էինք քրոջս տանը, նրա երեխայի ծնունդն էր: Արսենը զանգեց, նա, հավանաբար, գիտեր, որ ինչ-որ բան լինելու է: Ուրախացավ, որ բոլորով միասին ենք: Բոլորիս հետ խոսեց: Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 7-ին, Արսենի համարից ամուսնուս զանգ եկավ: Արսենն ասել էր՝ մեզ մոտ մի քիչ խառն է, գնում ենք, բայց չգիտենք, թե որտեղ ենք լինելու»: Արսենի կռիվը Մատաղիս-Թալիշ հատվածում էր: Արմինեն ասում է՝ դեպքն Ալաշանում է եղել:

Արսենը զոհվել է հոկտեմբերի 15-ին արկի պայթյունից: «Օրումեջ խոսում էինք իր հետ, դեպք է եղել, որ երեք օր չենք խոսել: Միշտ ասում էի՝ եթե Արսենի հետ մի բան պատահի, կգժվեմ կամ կմեռնեմ: Մայրիկս արձագանքում էր՝ պատերազմը բոլորի համար է: Ծնողներս այնքան ուժեղ էին այդ օրերին, մինչև հիմա էլ մեզ համար ուժեղ են մնացել: Նախավերջին օրը, երբ իր հետ խոսում էինք, հարցրեց. «Ի՞նչ են ասում, արդեն «դավադիտ» ենք եղել»: Մտածում եմ՝ որքան ծանր օրեր են անցկացրել մարտի դաշտում: Մի անգամ կոնֆետ էին գտել, ասաց՝ KitKat-ը ես եմ կերել, մյուսները տղերքին եմ բաժանել: Տղաները, որոնք ողջ են մնացել, պատմում են՝ ժիլետի ներսից հանել էր պաշտպանիչ դետալները, այդտեղ հաց տեղավորել, հետո տղերքին բաժանել: Միքոն պատմում է՝ Արսենն անվախ էր դարձել»:

Միքոն՝ Արսենի ընկերն է ականատես եղել նրա զոհվելուն: «Նա անմիջապես զանգահարել էր քրոջս ամուսնուն: Քույրիկս ևս գիտեր, բայց մեզ ոչինչ չէր ասում: Լուրը տարածվել էր նաև Չարենցավանում: Միքոն քրոջս ամուսնուն ասել էր, որ արդեն տեղափոխել են Արսենին, և իր հագին զինվորական համազգեստ չէ: Քրոջս ամուսինը և մեր ընտանիքին շատ հարազատ մի մարդ սկսում են փնտրել եղբորս: Հասնում են Գորիս, նրանց ասում են, որ իրենց մոտ այդ անուն-ազգանունով տղա չկա: Եղբորս դեմքը վնասված է լինում, անճանաչելի: Իր իրերի մեջ լինում է Կտակարանը, որի մեջ գրված էր՝ «Նվեր Ռաֆիկից Լեռնիկին»: Ռաֆիկը քրոջս ամուսինն է, Լեռնիկը՝ մեր մեծ եղբայրը: Մեծ եղբորս Կտակարանն է եղել Արսենիս մոտ, ձեռքին իր ժամացույցը, իհարկե, կոտրված»: Հոկտեմբերի 16-ին Արսենն արդեն «տանն էր»:

Մի դիպված էլ կա, թե ինչպես են Արսենի իրերը «վերադառնում» նրա ընտանիքի մոտ: Պատերազմի դաշտում Արսենի ընկերներից մեկը վիրավորվում է, նա իր զինվորական վերնահագուստը տալիս է այդ տղային: «Արսենի զոհվելուց օրեր անց Միքոն իր ծնողների հետ մեր տուն էր եկել: Արսենիս վերարկուն էին ուղարկել՝ լրիվ պատառոտված, գրպանում իր զինվորական գրքույկն էր, իսկ ներսում՝ հորաքրոջ տված հինգ հազար դրամը: Բանակ գնալիս հորաքույրս իրեն գումար էր ուզում տալ, Արսենը չէր վերցնում՝ հո՛ք, ինձ փող պետք չի: «Վերցրու, թող պետք չլինի»: Արսենն էլ արձագանքեց՝ հո՛ք, խոսք եմ տալիս, այդ փողը հետ կբերեմ: Արսենն արեց այն, ինչ խոսք էր տվել»:

Ապրելու ուժի մասին: «Ուժեղ ենք մեր ծնողների համար, իրենք էլ ամուր մնացին մեզ՝ երեքիս համար: Սկսեցին ապրել հանուն մեզ ու մեր ընտանիքների, ուրեմն մենք էլ պետք է իրենց համար ապրենք: Շենքում Արսենին բոլորն այնքան շատ էին սիրում: Նրա զոհվելուց հետո հարևաններն իրենց նախաձեռնությամբ բակում նրա հիշատակին հուշաղբյուր կառուցեցին: Իմ որդուն Արսեն եմ անվանակոչել: Նա չի լրացնում եղբորս բացը, բայց ամեն անգամ մի այլ հուզում է, երբ Արսենիս անունն եմ տալիս»:

Հ. Գ. - Արսեն Նահապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Չարենցավանի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն Տրիպոլիում հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ) Զինծառայող է մահացելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնելԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Հնարավոր է, երեխուն գողացած լինեն, եթե երեխան գետում լիներ, կգտնեին. բնակիչԱխուրյանի ջրամբարից դուրս են բերում մաhացած տղամարդու Ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է անում ՆԳՆ–նՖրանսիայում մեկնարկում է Կաննի 78-րդ կինոփառատոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն ԻսրայելԼավագույն Հաղթանակի շքերթը և «ջախջախված» ԶելենսկինԹբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում «Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրաՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղելՕրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-իցԻ՞նչ է հարցրել Լուկաշենկոն ՓաշինյանինԱնձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՓաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRFՀայաստանի դիրքը՝ Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկում Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը. պատմության այս օրը (13 մայիս)Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուՊատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ» Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ» ՔՊ-ականի եւ մարզպետի միջեւ լարվածությունը խորացել է, իրար չեն ուզում տեսնել․«Հրապարակ»
Ամենադիտված