Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային հասարակության արագ զարգացման պայմաններում, երբ կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված խնդիրները մտահոգիչ մակարդակի են հասել, ամբողջ աշխարհում թրենդային է դարձել նաև ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացման խնդիրը, քանի որ այն դիտարկվում է «կանաչ էներգետիկայի» կարևորագույն բաղադրիչ։ Ու պատահական չէ, որ աշխարհի տարբեր մասերում հիմա բազմաթիվ ատոմակայաններ են կառուցվում։

Բայց ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացման համար նախատեսված տեխնոլոգիաների ամեն երկիր չի տիրապետում, և ընդամենը հաշված թվով պետություններ են, որ կարող են այս հարցում մասնագիտական աջակցություն տրամադրել։ Ու այդ պետությունների միջև նույնիսկ որոշակի մրցակցություն կա։ Օրինակ՝ Ռուսաստանն ու Չինաստանը բազմաթիվ երկրներում նախատեսում են ատոմակայաններ կառուցել, Արևմուտքն էլ իր հերթին է ձգտում ներգրավվել այս ոլորտում։ ԱՄՆ-ը այլ երկրներում փորձում է իրականություն դարձնել մոդուլային ատոմակայանների զարգացման իր կոնցեպտը։ Իսկ Գերմանիայում, որը տասնամյակներ շարունակ զերծ էր մնում ատոմակայանների կառուցումից, որոշել է զարգացնել իր ատոմային էներգետիկան՝ էներգակիրներից իր կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Պետք է նկատի ունենալ, որ ատոմային էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիաներն անընդհատ զարգացում են ապրում, և նորագույն լուծումների կիրառումը միշտ արդիական է մնում։ Հայաստանը, որն անցած դարի 60-ական թվականներից սկսած արդեն հասանելիություն ուներ ատոմային էներգետիկայի տեխնոլոգիաներին, տասնամյակներ շարունակ տարածաշրջանում միակն էր այս տեսանկյունից։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ ու հզորությամբ մի քանի անգամ Հայաստանին գերազանցող Թուրքիան հասանելիություն չուներ այս տեխնոլոգիաներին, ու միայն վերջերս է, որ Թուրքիայում սկսել են ատոմակայաններ կառուցելու նախագծեր իրականացնել։

Այսինքն, ի սկզբանե Հայաստանն այս ոլորտը զարգացնելու և մասնագետներ պատրաստելու տեսանկյունից ժամանակ ու մեծ հնարավորություններ է ունեցել։ Բայց այլ հարց է, որ այդ հնարավորությունները չեն օգտագործվել։ Ավելին, երբ մի շարք երկրներ ուղղակի կարող էին երազել ատոմակայան ունենալու մասին, Հայաստանում զարմանալիորեն որոշվեց դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, ապա համոզվելով, որ սխալ որոշում է ատոմային էներգետիկայից հրաժարվելը, որոշվեց նորից վերագործարկել Մեծամորի ատոմակայանը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ հին ատոմակայանի կյանքն անընդհատ երկարաձգվում է, այս անգամ՝ մինչև 2036 թվականը, ու այդպես էլ օդում կախված է մնում նոր ատոմակայան ունենալու հարցը։ Երևի թե չի եղել մի տարի, որ կառավարության մակարդակով այս հարցը չքննարկվի, բայց այլ բան է քննարկումը, այլ՝ ռեալ պայմանավորվածություններն ու գործողությունները։ Մե՛կ խոսվում է, որ ռուսներն են նոր ատոմակայան կառուցելու, մե՛կ նշվում է ամերիկյան մոդուլային ատոմակայանների տեղակայման հնարավորության մասին։ Հետո էլ տեղեկություններ են տարածվում, թե ատոմակայան կառուցելու համար, ԱՄՆ-ից և ՌԴ-ից բացի, քննարկումներ են իրականացվում նաև Կորեայի և Չինաստանի հետ։

Բայց տարիներն անցնում են, իսկ սայլն այդպես էլ տեղից չի շարժվում։ Լավագույն տարբերակը կլիներ այն, եթե ունենայինք միանգամից երկու տարբեր կենտրոնների կողմից կառուցվող կայաններ, ինչպես որ Թուրքիան չի բավարարվում ռուսների կողմից կառուցվող ատոմակայանով և փորձում է նաև չինական կողմին հրավիրել երկրի այլ մասում ատոմակայան կառուցելու համար։

Մինչ Հայաստանի դեպքում, որի համար ատոմային տեխնոլոգիաները նոր չեն, նույնիսկ մեկ նոր ատոմակայանի կառուցման հարցը չի լուծվում ու անընդհատ ձգձգվում է, Ադրբեջանը նոր ատոմակայան ունենալու հայտ է ներկայացնում, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի դիրքերի համար ատոմային էներգետիկայի ոլորտում։ Պատահական չէ, որ թուրքական ու ադրբեջական կողմերը տարիներ շարունակ բողոքել են Մեծամորի ատոմակայանի շահագործման դեմ, թե իբր այն վտանգ է ներկայացնում իրենց համար, սակայն դա չի խանգարում, որ իրենք ցանկանան սեփական ատոմակայանն ունենալ։

Ցավալին այն է, որ, ընդհանրապես, արդեն սովորական երևույթ է դարձել, որ Հայաստանում միշտ խոսվում է տարբեր խոշոր նախաձեռնությունների իրականացման մասին, բայց դրանք գործնական տեսք չեն ստանում ու ընդամենը հանրությանը կերակրելու հարց են լուծում, իսկ այդ ընթացքում Հայաստանը հետ է մնում խոշոր տարածաշրջանային նախագծերից։ Մեր երկրում անգամ տարիներ շարունակ չեն կարողանում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի նախաձեռնությունն իրականություն դարձնել, ուր մնաց նոր ատոմակայանի հարցը գլուխ բերվի։

Ի տարբերություն մեզ, մեր հակառակորդ երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, կոնկրետ նախաձեռնություններն իրականություն են դարձնում և արդյունքում ավելի ու ավելի են մեկուսացնում Հայաստանը։ Այս առումով մենք լուրջ մտածելու տեղ ունենք, և քանի ուշ չէ, պետք է սթափվել ու անցնել կոնկրետ գործողությունների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն Տրիպոլիում հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ) Զինծառայող է մահացելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնելԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Հնարավոր է, երեխուն գողացած լինեն, եթե երեխան գետում լիներ, կգտնեին. բնակիչԱխուրյանի ջրամբարից դուրս են բերում մաhացած տղամարդու Ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է անում ՆԳՆ–նՖրանսիայում մեկնարկում է Կաննի 78-րդ կինոփառատոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն ԻսրայելԼավագույն Հաղթանակի շքերթը և «ջախջախված» ԶելենսկինԹբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում «Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրաՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղելՕրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-իցԻ՞նչ է հարցրել Լուկաշենկոն ՓաշինյանինԱնձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՓաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRFՀայաստանի դիրքը՝ Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկում Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը. պատմության այս օրը (13 մայիս)Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուՊատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ» Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ» ՔՊ-ականի եւ մարզպետի միջեւ լարվածությունը խորացել է, իրար չեն ուզում տեսնել․«Հրապարակ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ»Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի. «Ժողովուրդ» ԿԳՍՄ նախարարի հերթական ձախողումը․ «Հրապարակ» Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»Կապանի համայնքապետը ԿԿՀ թիրախում է. վարույթ է հարուցվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված