Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում բարդանում է հանրային հիասթափության, ապաքաղաքականության և Ղարաբաղի համար պարտված պատերազմի հետևանքների պատճառով, Հայաստանի հեռանալը ՀԱՊԿ-ից շարունակվում է, բայց Մոսկվան ակնհայտորեն չի շտապում որևէ տնտեսական սահմանափակում մտցնել, մեկնաբանել  է քաղաքագետ Գեորգի Բովտը, գրում է bfm.ru–ն:

 Հայաստանի վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում Գյումրիում՝ հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 37 տոկոսը, «կոմունիստները» հավաքել են 21 տոկոս։ Ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հակառակորդները պայմանավորվել են, որ ոչ մի դեպքում չեն սատարելու իշխող կուսակցությանը։ Փոխարենը որոշել են Գյումրիի ավագանիում կոալիցիա կազմել երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի շուրջ և միասնաբար ընտրել նոր քաղաքապետ։ Ինչպե՞ս է դա բնութագրում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը որոշակի խնդիրներ ունի վստահության վարկանիշի հետ կապված, որը ոչ թե աճում է, այլ ավելի շուտ նվազում է։ Այդ մասին են վկայում GALLUP International Association-ի վերջին հարցման արդյունքները: Եթե խորհրդարանական ընտրություններ անցկացվեին հիմա, հարցվածների 11,3 %-ը կքվեարկեր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Սակայն մնացած բոլոր քաղաքական ուժերը հարցման արդյունքում ստացել են 7 %-ից էլ պակաս ձայն, այդ թվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, որը 6,5 %-ով զբաղեցրել է երրորդ տեղը։ Ի դեպ, Գյումրիում քաղաքի հիմնական ընդդիմադիր ուժը պարզվել է, որ ոչ թե նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ կազմակերպություններն են, այլ Կոմունիստական կուսակցությունը, որի ղեկավարը քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Այսպիսով, քանի որ ընդդիմությունը պատրաստվում է հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններին, նա պետք է հաղթահարի իր ավանդական անմիաբանությունը, որպեսզի կարողանա դիմակայել Փաշինյանի կուսակցությանը։

Հայերի մոտ հիասթափությունն այն քաղաքական ուժերից, որոնց դժգոհության հիման վրա ժամանակին իշխանության եկավ Փաշինյանը, և որոնց ոմանք անվանում են «ռուսամետ», ամենևին էլ չի վերացել։ Հասարակությունը բավականին ապակողմնորոշված է մի ամբողջ շարք չլուծված այնպիսի խնդիրների ֆոնին, որոնց շուրջ չկա ազգային կոնսենսուս։ Առկա է հիասթափության և ապաքաղաքականության ուժեղ զգացում։ Ղարաբաղի համար պարտված պատերազմի և դրա կորստի զգացմունքային ազդեցությունը չի անցել:

Ներկայումս հիմնական խնդիրը մնում է խաղաղության հարցը։ Երևանը վերջերս ընդունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի  նախագծի 17 կետերի վերջին երկու կետերը, որոնց շուրջ երկու երկրները չէին կարողանում համաձայնության գալ 2020 թվականի աշնանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հինգ տարի: Երևանը կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը լիովին պատրաստ է ստորագրման։ Թե որոնք են այս երկու առեղծվածային վիճելի կետերը, Երևանը չի հստակեցնում։ Լռությունը հասկանալի է՝ հաշվի առնելով հայ հասարակության սկզբունքորեն ոչ բոլորովին միանշանակ վերաբերմունքն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նկատմամբ, և դա առաջին հերթին Երևանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից վերջնականապես հրաժարվելու պատճառով։ Բաքուն և Երևանը երկար ժամանակ չեն կարողանում պայմանավորվել սահմանի սահմանազատման հարցում, և շատերը կարծում են, որ Երևանն այստեղ չափազանց շատ բան է զիջել։ Վեճ է եղել այդ սահմանին երրորդ երկրների առաքելությունների անթույլատրելիության, ինչպես նաև միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերը փոխադարձաբար հանելու վերաբերյալ։ Հայաստանի Սյունիքի մարզով դեպի ադրբեջանական անկլավ Նախիջևան Զանգեզուրի միջանցքի խնդիրը նույնպես ամբողջությամբ լուծված չի կարելի համարել։ Ադրբեջանը պնդում է իր պետության մասերի միջև տարանցման լիակատար ազատությունը, հիմնականում միջանցքի էքստրատերիտորականության վրա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է ևս երկու պայման, որոնց դեպքում Բաքուն կարող է խաղաղության պայմանագիր կնքել։ Դրանք իրենք չեն վերաբերում պայմանագրի կետերին։ Բայց Բաքուն պահանջում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում, և ամենակարևորը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հանվեն Անկախության հռչակագրի այն դրույթները, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը։ Ինչին Հայաստանի արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Սահմանադրությունը Հայաստանի ներքին խնդիրն է։ Թեև իշխանությունը սկզբունքորեն չի առարկում դրա դեմ։ Ինքը՝ Փաշինյանը, նույնպես ասել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, քանի որ դրա ընդունման վերաբերյալ նախորդ բոլոր հանրաքվեները «լեգիտիմության հետ կապված խնդիրներ ունեն»։ Սակայն նա նաև հասկանում է, որ հանրաքվեի դնելը սպառնում է հասարակության լուրջ պառակտմանը։ Մյուս կողմից, հանրաքվեի հաջողությունը 2020 թվականի պատերազմում պարտության և Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը կփոխանցի ողջ հասարակության վրա։ Միևնույն ժամանակ, կարելի է շարունակել վախեցնել բոլորին «Քոչարյանական կոռումպացված ռեժիմի» իշխանության վերադարձով։

Միաժամանակ Փաշինյանը փորձում է շարունակել կուրսը դեպի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Համենայն դեպս, պետք է ենթադրել, որ «ղարաբաղյան գաղափարը» մասամբ փոխարինվի «եվրոպամետ կողմնորոշման» գաղափարով։ Վերջերս Հայաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Եվրամիությանն անդամակցելու գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին, և հիմա առնվազը «վիզաների ազատականացումը» կարելի է հաջողությամբ «վաճառել» հասարակ մարդկանց։

Մոսկվայի և ընդհանրապես ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում ամեն ինչ ավելի բարդ է: ՀԱՊԿ-ից հեռանալը շարունակվում է, Երևանն արդեն իսկ հրաժարվել է վճարել կազմակերպության բյուջեին։ Սակայն «եվրաինտեգրման» կուրս հռչակելով Երևանը չի ցանկանա հրաժարվել ԵԱՏՄ-ին մասնակցելուց, թեև Մոսկվան ամեն կերպ հասկացնում է, որ անհնար է երկու աթոռի վրա նստել, քանի որ ԵԱՏՄ-ն ունի իր «մաքսային տարածքը, ապրանքների, ծառայությունների, մարդկանց, կապիտալի ազատ տեղաշարժի գոտին, մինչդեռ ԵՄ-ն ունի տարբեր նորմեր»։ Այնուամենայնիվ, քանի դեռ Երևանը քաղաքական հայտարարություններից չի անցել գործնական քայլերի, Մոսկվան ակնհայտորեն չի շտապի որևէ տնտեսական սահմանափակում մտցնել, այդ թվում այն պատճառով, որ Հայաստանը կարևոր դեր է խաղում որպես հակառուսական պատժամիջոցներով պատված աշխարհի լոգիստիկ «պատուհաններից» մեկը: Եվ հետո երբեք չգիտես, թե ինչպես կզարգանա ներքաղաքական իրավիճակը բուն Հայաստանում։ Առայժմ կարելի է նստել գետի ափին և սպասել, որ ինչ-որ մեկին ջրերը ներքև կտանեն ժամանակի հոսանքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրները Թուրքիայում երկու երկրաշարժ է գրանցվելՈղբերգական դեպք. հովիվը մահացել է, կենդանիները սատկել3 ամսում 1 000 ամուսնության համեմատ՝ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հռոմի Լեո 14-րդ պապը Վատիկանում կհանդիպի համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօրՇները հաչում էին, մտանք տարածք ու զարմացանք 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը
Ամենադիտված