Եգիպտոսի ահաբեկչությունը ևս ԻՊ-ն է իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Եգիպտոսում քրիստոնյաների վրա զինված հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով ահաբեկիչների հայտարարությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն իրականացրել է ահաբեկիչների խումբը՝ անցակետերում կանգնեցնելով ուխտավորների ավտոբուսը։
Նշենք, որ հարձակման հետևանքով մահացել է 23 մարդ, տուժել 25-ը։