Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել է՝ սրտի կանգից։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ դատական նիստի ընթացքում, երբ մեղադրանքի կողմը միջնորդում էր անթույլատրելի ապացույց ճանաչել պաշտպանության կողմի ներկայացրած որոշակի նյութեր, պաշտպանության կողմն էլ՝ միջնորդել էր հետաձգել դատական նիստը, այդ ընթացքում նիստերի դահլիճում գտնվող մեկ տղամարդ պարբերաբար կանգնել է՝ հայտարարելով, որ ասելիք ունի։

«Դատավորը թույլ չէր տալիս, ինչը բնական է, դահլիճից ամեն մեկը չի կարող կանգնել և հայտարարություն անել։ Դատարանը հորդորեց հանգիստ նստել տեղը, հակառակ դեպքում՝ սանկցիա կկիրառվի։ Նա շարունակեց պնդել, որ կարևոր ասելիք ունի՝ գործի վերաբերյալ, դատարանն էլ՝ նախազգուշական սանկցիա կիրառեց, սակայն տղամարդը շարունակեց պնդել, որ չի հեռանալու՝ մինչև գործի վերաբերյալ կարևոր տեղեկություն չտա։ Այդ պահին դատավորը վեր կացավ, ընդմիջում հայտարարեց, այդ տղան էլ այլայլված էր, երբ դատավորը գրեթե դուրս էր եկել, այդ տղան բղավեց, որ սպանությունն ինքն է կատարել»,- ասել է Ծառուկյանը՝ պատմելով, որ դրանից հետո իրավիճակը դատարանում գերլարվել է, Նարեկ Սարգսյանն անմիջապես բուռն արձագանքել է, աֆեկտի մեջ է ընկել․ «Երեք տարի կալանքի տակ է, մեղադրվում է սպանության մեջ, պնդում, որ անմեղ է, բայց այս ողջ ընթացքում իրեն կոռեկտ է պահել»։ Դատարանում խառնաշփոթ է եղել, սեղան է կոտրվել, այդ տղան փախել է՝ դուրս գալով դատավորի համար նախատեսված դռնով․ «Դուռը փակել են, որ Նարեկ Սարգսյանի ձեռքից այդ տղային կարողանան փրկել։ Իրավիճակն աննկարագրելի էր, այնտեղ պետք է լինեիք․․․ դրանից հետո այդ տղան ուր է գնացել, ինչպես են բաց թողել, ով է բաց թողել՝ նման հայտարարությունից հետո։ Ձերբակալեին, պարզեինք՝ ինչ է եղել, հաղորդում ներկայացնեին։ Իջել ենք ներքև՝ սպասելու, քանի որ ընդմիջում էր հայտարարված։ Կարգադրիչներից մեկը, որն այդ պահին դահլիճի կարգուկանոնն էր սպասարկում, իջել է ներքև և մահացել։ Նախնական տվյալներով՝ սրտի կանգ է ունեցել, նաև ասել են, որ շաքարային դիաբետ ուներ։ Հնարավոր է իրավիճակից էլ լիներ, հնարավոր է՝ ոչ, դա այս պահին ոչ ոք չի կարող ասել։ Սպասել ենք՝ հասկանալու, թե փրկել հնարավոր է արդյոք, թե ոչ, դատարանում խառնաշփոթ էր»,- ասել է փաստաբանը։ Նա գիշերը նաև այցելել է ՔԿՀ՝ տեսակցելու Նարեկ Սարգսյանին, ով մի քանի անգամ բժշկի է դիմել, քանի որ ինքնազգացողությունը վատացել է։

Հաջորդիվ՝ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ քննություն իրականացվի, պարզեն՝ այդ տղան ինչ կապ կարող է ունենալ, ինչից դրդված, գուցե նա է արել, գուցե՝ ոչ։ Ի դեպ, այժմ պարզվել է այդ հայտարարությունն արած անձի ինքնությունը, վերջինս Նարեկ Սարգսյանի համագյուղացին է և ունի բարեկամական կապ։ Հաղորդումից զատ պաշտպանը պատրաստվում է դատարան հրատապ միջնորդություն ներկայացնել՝ պահանջելով հարցաքննել նշված անձին, այնուհետև, կմիջնորդի նաև փոխել խափանման միջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցել Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը ՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» «Շիշ բռնող»-ը ՔՊ-ում քննություն կհանձնի. նիստ է սպասվում. «Ժողովուրդ» Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում վրդովված են անարդարությունից. ՔԿ նախագահն իրեն է վերագրել դարի հանցանքի բացահայտումը. «Ժողովուրդ» ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ» Լճաշեն համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՌաուլը հեռացել է «Ռեալից» Երևանում «BMW»-ն կոտրել է ավտոլվացման կետերից մեկի պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջՍտամբուլում շատ լավ է. Լավրովն առաջարկում է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակել ԹուրքիայումԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծըՀրաձգություն՝ Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ «Շատ աղջիկներ են եղել իմ կյանքում, մեկը խանդոտ է եղել, մյուսի հանդեպ ես եմ մեղավոր եղել». Ռաֆայել Երանոսյանը՝ անձնական կյանքի մասինՈւկրաինան պատրաստ է դառնալ Ադրբեջանի առանցքային էներգետիկ հանգույցը Եվրոպայում. ՍիբիհաԹրամփն ու Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջ. Channel 12Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հանդիպումը «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների հետԱնցած գիշեր ՌԴ օդային տարածքում 99 ԱԹՍ է խոցվել Ռոնալդուն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկուն էԵրկու մոտեցում կրիպտոշուկային. ինչպես կարող է մասնավոր ներդրողը կողմնորոշվել Թրամփը ցանկություն է հայտնել հեռու մնալ ուկրաինական հակամարտությունից․ NYT Սևազգեստ գյուղի լուռ ողբը. Մարմարիկում վերջին հրաժեշտն են տալիս 2-ամյա ՏիգրանինԶախարովան հայտնել է՝ երբ Ուկրաինային կհանձնեն կարգավորման վերաբերյալ հուշագիրըՀայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը Աննախադեպ որոշում․ Դատախազությունը հրաժարվել է Վահագն Վերմիշյանի ապօրինի գույքից «BMW»-ն մոտ 4.5 մետրից հայտնվել է շինությունում, մեքենայի մեջ է եղել նաև սեփականատերըՈղբերգական դեպք. մայրն առավոտյան նկատել է, որ երեխան մաhացել էԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է հանգեցնել ռուսական նավթի գների կտրուկ անկմանը Լրատվամիջոցները խափանում են խաղաղ բանակցությունները․ Պեսկով Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Ստարայա Նիկոլաևկա բնակավայրը Զախարովան Երեւանում Լավրովի այցի դեմ բողոքի ակցիայի մասին. պատվիրատուները նույնն են Աշխատանքն այսօր կարող եք շուտ ավարտել Որ դեպքում պատասխանատվության չեն ենթարկվի վարժական հավաքներին չներկայացողներըԳարեգին Բ-ն և Արամ Ա-ն բացման խոսքով հանդես կգան Արցախի հոգևոր, մշակութային ու պատմական ժառանգության պաշտպանությանը նվիրված միջազգային համագումարին «Ականջակալներով է եղել, երեւի սիրել է՝ ռելսերին նստի». Ջրառատի բնակիչները 14–ամյա տղայի մահվան մասին Տնային կալանքի տակ գտնվող անձանց համար հեռավար կարգով աշխատելու հնարավորություն է սահմանվում «Լիդս Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Սպերցյանի ծառայություններով Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Ավտովթար՝ Երևանում. բախվել են շտապօգնության մեքենան ու «Range Rover»-ը. կա 3 վիրավորՀայհիդրոմետից զգուշացնում ենԶգուշացում վարորդներին«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի թռչնամսի արտադրամասը կսկսի գործունեությունըԱլիևը մեկնել է Արցախ Թրամփը «կորցրեց պատժամիջոցների թափը»․ Süddeutsche Zeitung Ինչ-որ բան են հասկացե՞լ Հայաստանի իշխանությունները, թե՞ նոր խաղ են սկսել. «Փաստ»Ով է ջրահեղձ եղած 16-ամյա տղանՓաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունը Հետքա՞յլ, թե՞ «դագդիգական» որոշում. խայտառակ օրինագծի քննարկումը հետաձգել են
Ամենադիտված