Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ինչպես նաև իրացնելու նպատակով ապօրինի տեղափոխել և պահել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ: Հայտնում են ՔԿ-ից։

Մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները նախնական համաձայնության են եկել ԻՀՀ 2 բնակչի հետ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում դրանք ապօրինի իրացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ «Մարիխուանա» տեսակի՝ ընդհանուր 3,5 կգ և «Մեթամֆետամին» տեսակի՝ ընդհանուր 2,9 կգ քաշով թմրամիջոցների պարունակությամբ փաթեթներ:

Այնուհետև՝ Ա.Խ.-ն թմրամիջոցների նշված փաթեթները մաքսային հսկողությունից թաքցնելով և թմրամիջոցի տեղափոխման համար սահմանված արգելքը խախտելով՝ ԻԻՀ-ից ապօրինի տեղափոխել է դեպի ՀՀ տարածք, ապա հիշյալ թմրամիջոցների փաթեթներն իրացնելու նպատակով շահադիտական դրդումներով ապօրինի պահել է թաքստոցում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարել ու աշխարհագրական տեղորոշումների հետ «WhatsApp» հավելվածով ուղարկել է ԻԻՀ տարածքից գործող խմբի անդամ ոմն Ա.Հ.-ին, որից հետո անմիջապես ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Հայտնում են ՔԿ-ից։

Մ.Ռ.-ի, Պ.Վ.-ի և Ս.Զ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը), Ա.Խ.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգություն), Է.Ջ.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լճաշեն համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՌաուլը հեռացել է «Ռեալից» Երևանում «BMW»-ն կոտրել է ավտոլվացման կետերից մեկի պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջՍտամբուլում շատ լավ է. Լավրովն առաջարկում է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակել ԹուրքիայումԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծըՀրաձգություն՝ Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ «Շատ աղջիկներ են եղել իմ կյանքում, մեկը խանդոտ է եղել, մյուսի հանդեպ ես եմ մեղավոր եղել». Ռաֆայել Երանոսյանը՝ անձնական կյանքի մասինՈւկրաինան պատրաստ է դառնալ Ադրբեջանի առանցքային էներգետիկ հանգույցը Եվրոպայում. ՍիբիհաԹրամփն ու Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջ. Channel 12Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հանդիպումը «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների հետԱնցած գիշեր ՌԴ օդային տարածքում 99 ԱԹՍ է խոցվել Ռոնալդուն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկուն էԵրկու մոտեցում կրիպտոշուկային. ինչպես կարող է մասնավոր ներդրողը կողմնորոշվել Թրամփը ցանկություն է հայտնել հեռու մնալ ուկրաինական հակամարտությունից․ NYT Սևազգեստ գյուղի լուռ ողբը. Մարմարիկում վերջին հրաժեշտն են տալիս 2-ամյա ՏիգրանինԶախարովան հայտնել է՝ երբ Ուկրաինային կհանձնեն կարգավորման վերաբերյալ հուշագիրըՀայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը Աննախադեպ որոշում․ Դատախազությունը հրաժարվել է Վահագն Վերմիշյանի ապօրինի գույքից «BMW»-ն մոտ 4.5 մետրից հայտնվել է շինությունում, մեքենայի մեջ է եղել նաև սեփականատերըՈղբերգական դեպք. մայրն առավոտյան նկատել է, որ երեխան մաhացել էԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է հանգեցնել ռուսական նավթի գների կտրուկ անկմանը Լրատվամիջոցները խափանում են խաղաղ բանակցությունները․ Պեսկով Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Ստարայա Նիկոլաևկա բնակավայրը Զախարովան Երեւանում Լավրովի այցի դեմ բողոքի ակցիայի մասին. պատվիրատուները նույնն են Աշխատանքն այսօր կարող եք շուտ ավարտել Որ դեպքում պատասխանատվության չեն ենթարկվի վարժական հավաքներին չներկայացողներըԳարեգին Բ-ն և Արամ Ա-ն բացման խոսքով հանդես կգան Արցախի հոգևոր, մշակութային ու պատմական ժառանգության պաշտպանությանը նվիրված միջազգային համագումարին «Ականջակալներով է եղել, երեւի սիրել է՝ ռելսերին նստի». Ջրառատի բնակիչները 14–ամյա տղայի մահվան մասին Տնային կալանքի տակ գտնվող անձանց համար հեռավար կարգով աշխատելու հնարավորություն է սահմանվում «Լիդս Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Սպերցյանի ծառայություններով Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Ավտովթար՝ Երևանում. բախվել են շտապօգնության մեքենան ու «Range Rover»-ը. կա 3 վիրավորՀայհիդրոմետից զգուշացնում ենԶգուշացում վարորդներին«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի թռչնամսի արտադրամասը կսկսի գործունեությունըԱլիևը մեկնել է Արցախ Թրամփը «կորցրեց պատժամիջոցների թափը»․ Süddeutsche Zeitung Ինչ-որ բան են հասկացե՞լ Հայաստանի իշխանությունները, թե՞ նոր խաղ են սկսել. «Փաստ»Ով է ջրահեղձ եղած 16-ամյա տղանՓաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունը Հետքա՞յլ, թե՞ «դագդիգական» որոշում. խայտառակ օրինագծի քննարկումը հետաձգել են Տնտեսությունը սկսում է իր անկումըԻ՞նչ էր փնտրում Ֆիցոն Երևանում «Կոչեք այնպես, ինչպես ուզում եք». Սենատոր Կլիշասը անկեղծորեն է խոսել միգրանտների մասին առանց ավելորդ արարողությունների«Զուտ բլոգեր. այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ». «Փաստ»Հարձակման են ենթարկվել շտապօգնության բժիշկներ, նաև կացին է նետվել նրանց ուղղությամբՀայաստանի ոչ ռուսակա՞ն շրջադարձը «Կիմն այնքան բարի էր, որ վստահ էի՝ իրեն ոչինչ չի լինի». կամավոր Կիմ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Եղնիկներում. «Փաստ»
Ամենադիտված