Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ամբողջ ֆուտբոլային հանրությունն ու պարզապես ֆուտբոլասերները սպասում էին ՀՖՖ նախագահի հրաժարականին, նա որոշել էր ասուլիս տալ: Թե ինչու նա հրաժարական չտվեց, թե ինչպես հաջողվեց համոզել Նիկոլ Փաշինյանին, դեռ կանդրադառնանք: Այս անգամ խոսքն այդ մասին չէ: Պարզապես այն տոնայնությունը, այն բառապաշարը, այն մակարդակը, որով պաշտպանվում ու քննադատություններին արձագանքում էին ՀՖՖ նախագահն ու նրա տեղակալը (էլ «պատվիրված», էլ «ծրագրավորված», էլ «նախկիններ», էլ «ալան-թալան» և այլն), որոշակի մտորումների առիթ է տալիս:

Հասկանալի է, ֆուտբոլային նշյալ երկու պաշտոնյաների հակադարձման ոճն ու լեզվամտածողությունը տիպիկ քպական է: Բայց հարցն այն է, որ քննադատություններին արձագանքելու ծայրահեղական դրսևորումներն, ընդհանրապես, բնորոշ են դառնում հասարակական- քաղաքական դաշտի ակտորների մի զգալի մասին: Իհարկե, նորմալ է, որ պաշտոնյան, քաղաքական գործիչը, քաղաքական ուժը կարող է անդրադառնալ, արձագանքել իր հասցեին հնչող քննադատությանը, հրապարակմանը, այս կամ այն ելույթին, հարցազրույցին: Ավելին, հակառակը կարող է ընկալվել որպես աննորմալ երևույթ: Բայց ամեն ինչ մի տեսակ մոլագարության է նմանվում, երբ այդ արձագանքները հիստերիկ, տոտալ, «համակարգային», հիվանդագին բնույթ են կրում՝ առավել ևս «հիմարը դու ես» բակային տարբերակով: Տեսեք, բավական է որևէ պաշտոնյա (հանուն արդարության, բոլոր ժամանակներում պաշտոնյաների որոշ մասն ավելի հավասարակշռված է եղել այս առումով), առավել ևս՝ որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն քննադատվի, ու սկսվում է իսկական փոթորիկ. մի նեղացածություն, մի հարձակում՝ բոլոր կողմնակիցներով, հատկապես «Հռոմի պապից ավելի կաթոլիկներով», իրական դեմքերով ու ֆեյքերով, հինգ րոպեն մեկ գրառումներով: Շատ ավելի վատ է, որ մեր իրականության մեջ, հատկապես քաղաքական իրականության մեջ հաճախ հաշվի չեն առնվում ոչ միայն այլոց, այլև սեփական սխալները՝ անցյալի, թե ներկայի: Բոլորը սրբեր են, անսխալական են, անթերի, ճշմարտության ակունք, իսկ ահա նրանք, որոնք իրենց «թանին թթու են ասում», այդ թվում՝ լրատվամիջոցները, դավաճաններ են, պետության ու պետականության դեմ են, մի խոսքով՝ «քըխ» են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում եւ ՀայաստանումՔիմ Քարդաշյանը 10 դայակից բաղկացած անձնակազմ ունի Վրաստանից գարեջրի արտահանման ողջ ծավալի 18 տոկոսը բաժին է ընկնում ՀայաստանինՎանաձորում մեքենա է այրվել Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը Արման Հովհաննիսյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել են 2 «Mercedes»․ կան տուժածներ Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով Սալահը՝ ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ծաղակաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է․ կան զոհեր Bloomberg-ը բացահայտել է Ռուսաստանի դեմ Եվրոպայի նոր պատժամիջոցների փաթեթի մանրամասները ՄԻԵԴ-ը լրագրող Անի Գևորգյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. խախտվել է արտահայտվելու ազատության իրավունքը Դժվար գիշեր էր․ Զելենսկի «Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակ Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Տուլայի մարզի ձեռնարկության վրա. վնասվել է թթվային տարա Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը Դիլիջան-Երևան ճանապարհին կցորդիչով բեռնատար է կողաշրջվել․ ինչ է հայտնի Շարժայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարին հայ գրոսմայստերը կիսում է 2-6-րդ հորիզոնականները Ինչպիսի՞ եղանակ է սպասվումԵվրասիական սիներգիա. Հայաստանի տարածաշրջանները գրանցել են ռեկորդային աճ «Քոչարյանը բարձրացել է խրամատից»Զելենսկին «միջոց է գտել»՝ ինչպես «համոզել» Ռուսաստանին դադարեցնել կրակը Պատգամավոր Չեպան կոչ է արել Հայաստանին պատժել Պուտինի սկանդալային պաստառը տեղադրածներին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլըՄանրամասներ՝ Ծաղկաձորում տեղի ունեցած ողբերգական դեպքից․ ղեկին շրջանավարտներ են եղել Ի՞նչ են որոշելու Արցախի խորհրդարանականները Նիկոլ Փաշինյանը քրեական գործերով նոր շոուներ է բեմադրումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղել Արևմուտքի և Ալիևի նվերը Փաշինյանին «Գերտրուդա» պլան. արդյո՞ք Հիտլերը կվերակենդանացներ Մեծ Հայաստանը, եթե հաղթեր Ստալինգրադի ճակատամարտը Ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում. 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվելՌմբակոծել են Մարտունի քաղաքը․ պատմության այս օրը (24 մայիս)Այլևս վե՛րջ․․․ այլ ճանապարհ գոյություն չունի․ Բագրատ Սրբազան ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետիցՆոր մանրամասներ՝ Մարմարիկից2-ամյա Տիգրանի դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունք Ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է Որ հատվածից են գտել 2-ամյա Տիգրանին20 օր անց գտնվեց Տիգրանի մարմինըԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցություններըԻնչո՞ւ են նորից ակտիվացել Միութենական պետության թեմայի շուրջ քննարկումները. «Փաստ»Ողբերգական վթար՝ Արարատում․ Միսակ Պ․-ն մահացել էՌուբլին կտրուկ անկում է ապրումԻրադարձությունների այսպիսի շրջադարձը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Փաստ»«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»
Ամենադիտված