Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեխնիկայի և սարքավորումների ոլորտի մասշտաբային ցուցահանդես Հայաստանում. ներկա կլինեն նաև միջազգային բրենդների ներկայացուցիչներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 18-ից 20-ն արդեն 3-րդ անգամ տեղի կունենա «Leasing EXPO 2025 / Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը։ Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում սպասվող իրադարձության մանրամասների ու կարևորության մասին են խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը, ցուցահանդեսի համակազմակերպիչ՝ Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները նախ ներկայացրել են «Leasing EXPO 2024» ցուցահանդեսի արդյունքները, 2024-ին ոլորտում եղած փոփոխությունները, ցուցահանդեսի ունեցած ազդեցությունը ոլորտի և տնտեսության վրա։

«Leasing EXPO 2025 / Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» էքսպոն հատկապես կարևոր է պետական սուբսիդավորումներով հետաքրքրված գործարարների համար։ Վերջիններս տեղում իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու, ինչպես նաև շուկայում առկա նոր առաջարկներին ծանոթանալու լավ հնարավորություն կունենան։ Big Projects ընկերության համահիմնադիրտնօրեն Համլետ Խնկոյանն ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ պետության սուբսիդավորմամբ իրականացվող լիզինգային ծրագրերը ընդլայնվել են՝ ընդգրկելով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։

«Ամենաշատ ուրախացնող փաստն այն է, որ այս տարի կտրուկ աճ ունենք հայ արտադրողների, շատ լավ ու մեծ սարքավորումներ են, որոնք արդեն մրցունակ են միջազգային շուկայում, և ինձ համար երկրորդ շատ լավ նորությունն այն է, որ այս տարի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ևս հանդես է գալու տաղավարով, և բոլոր գործարարները, որոնք հետաքրքրված են պետական սուբսիդավորումներով, կարող են գալ տեղում ստանալ իրենց հարցերի պատասխանները», - իր խոսքում ասել է Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը։

Leasing EXPO-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքի մասին իրազեկման աշխատանքն է և այդ գործիքի ավելի հասկանալի և կիրառելի դարձնելը բիզնեսի համար՝ ներգրավելով ոչ միայն ֆինանսաբանկային կառույցներին, այլև ամենատարբեր ոլորտների առաջատար մատակարարներին։

«Leasing EXPO»-ն աճ է գրանցել թե՛ մասնակիցների, թե գործընկեր կառույցների կողմից ներկայացված բրենդների, ինչպես նաև ֆինանսական կառույցների կողմից ներկայացված պրոդուկտային գործիքակազմի առումով»,-ասում է Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը։ Բազիկյանը շեշտում է, որ էքսպոն նպաստել է լիզինգի մասին իրազեկման բարձրացմանը։

Բացի հայ արտադրողների ակտիվությունից, այս տարի ևս ներկա կլինեն միջազգային բրենդների ներկայացուցիչները, հատկապես նրանք, որոնք նոր բրենդներ են ներկայացնում հայկական շուկայում, ասում է Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։ «Նրանք շարունակելու են ակտիվ լինել ցուցահանդեսի շրջանակում, ներկայանալ շատ մեծ տաղավարներով, սարքավորումների լայն տեսականիով, որպեսզի այցելուները ոչ միայն հենց տեղում ծանոթանան սարքավորումներին, ընկերությանը, բրենդին, լիզինգային առաջարկին, այլ նաև սարքավորումը տեղում տեսնեն», - նշել է Հարոյանը։

Որպեսզի ցուցահանդեսը չլինի տեսական ինֆորմացիայի փոխանցման վայր, կազմակերպիչները հոգ են տարել, որ այցելուները կարողանան պրակտիկորեն ամեն բան փորձարկել. «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնը տալիս է այդպիսի հնարավորություն։ Թե՛ ներսի, թե՛ դրսի հատվածում ներկայացված բոլոր սարքավորումները, խոշոր և փոքր տեխնիկան կարելի կլինի հենց տեղում փորձարկել։

«Մեզ համար նաև կարևոր է, որ մենք կարողանում ենք ֆորմատը պահել՝ այս տարի հատկապես «հատուկ առաջարկներ» են լինելու լիզինգային, շատ աղմկահարույց են լինելու, քանի որ այն քեշբեքերը և զեղչերը, որոնք կան ցուցահանդեսի շրջանակում, այլ օրերի իսկապես չեն գործելու», - ասուլիսի ընթացքում ասել է Դիանա Հարոյանը։

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են տարբեր սեմինարներ, որոնցից մեկը շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կանաչ տնտեսությանն ուղղված միջոցառումն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա Պռոշյան փողոցից հիվանդանոց է տեղափոխել Թուրքմենստանի վիրավnր քաղաքացի․ Shamshyan Իսրայելի խորհրդարանն  հավանություն է տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն․ պատմության այս օրը (23 մայիս)Մինչեւ երեկո գազ չի լինի «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ ՓաշինյանինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարել են 1998-2018 թվականներին. Լևոն ՀովհաննիսյանԸնտրություններում հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանն առաջ գնալու համար․ Վահե ՀովհաննիսյանԼավ սովորեք, որ լավ ապրեք․ համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբՁեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը՝ Վերջին դասի կապակցությամբԹոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին»․«Հրապարակ» Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ» Հերթական շոուն է` նախընտրական նպատակներով․ «Հրապարակ» Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ինչ է ասել Լավրովը Սլավոնականում․ «Հրապարակ» Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ» ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական Հայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի Բայդենը կարող է մահանալ մեկ տարվա ընթացքում․ Washington Free Beacon Խոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանար Ո՞վ է հորը սպանած երիտասարդը․ սարսափելի մանրամասներՊուտինը պարգևատրել է Լավրովին և Մարգարիտա ՍիմոնյանինԲացահայտվել է 103 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը1 զnհ, 3 վիրավոր․ խոշոր ավտովթար է եղել ԳեղարքունիքումԿառավարության և ԱԺ շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է Հնդկաստանը լիակատար բոյկոտ է հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվելԵրեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառքի համար տուգանք կլինի․ նոր օրենք ՌԴ-ում Ռուս զինվորներին հրահանգել են գնդակահարել հանձնված ուկրաինացի զինվորներին Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ դանակաhարության հետևանքով, 49-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց2 որդիներին կորցրած տիկին Ալլայից պահանջել են 12.000 դոլար. կինը դարձել է խարդախության զոh 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայտնի է դարձել Եվրոպայի լիգայի հաղթողը Զելենսկին չունի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու լեգիտիմություն. ՌԴ ԱԳՆ Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպшնությունից«Քաղպայմանագրին» «ֆաս» հրահանգ են տվել
Ամենադիտված