Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անթաքույց է, որ մարզական նախասիրություններով մենք, այդ թվում՝ տողերիս հեղինակը, օրիգինալ չենք: Այո, ֆուտբոլը մեր սիրելի մարզաձևն է, և բնական է, որ շատերի նման մենք էլ բուռն ենք արձագանքում, հատկապես, երբ ֆուտբոլի մեր ազգային հավաքականը ձախողվում է: Այո, երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ պարտություններ է կրում, երբ ֆուտբոլում տոտալ ձախողումներ են, մենք պահանջում ենք թիմի գլխավոր մարզչի, ՀՖՖ նախագահի հրաժարականը ու ճիշտ ենք անում, նաև, մեղմ ասած, հաճախ «բմբլահան» ենք անում հավաքականի ֆուտբոլիստներին: Սա հասկանալի ու գուցե բնական է, շատ դեպքերում՝ միանգամայն հիմնավորված:

Բա՛յց...

Որքան էլ ցավալի է, մենք մեծամասամբ տեսնում ու գնահատում ենք տվյալ պահի խնդիրը, որն արտացոլված է «տաբլոյին»: Իսկ ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «հավաքականը»: Վերջին հաշվով, դա էլ է, չէ՞, «հավաքական»: Բոլոր այդ կառավարության անդամները, նախարարները, վարչապետամերձ անձինք, նրա ՔՊ-ի կարկառունները, իրենց քպական պատգամավորները, առաջին և երկրորդ շարքերի իշխանամետ քարոզիչ-պաշտպանիչների կոհորտան: Դա էլ իշխանական-քաղաքական «հավաքական» է:

Ի դեպ, ցավալի է դա արձանագրել, բայց այնպիսի տպավորություն է, որ ֆուտբոլի դեպքում առանձին վերցրած մեկ պարտությունը մեր հասարակության մի որոշակի մասը շատ ավելի ցավոտ է ընդունում, քան ավելի լայն ընդգրկմամբ ու մեր բոլորի կյանքի և ապագայի հետ անմիջականորեն շաղկապված պարտությունները:

Իսկ ո՞րն է խնդիրը, որ, օրինակ՝ դիվանագիտության, արտաքին-քաղաքական ճակատում պարտությունները, այսպես ասած՝ բանակցային գործընթացում կրած խայտառակ պարտությունները նման բուռն ու բորբոքուն հակազդեցություն կամ տրամադրություններ չեն հարուցում: Պատճառը միգուցե ա՞յն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քպական «հավաքականի» պարտությունները թվատախտակի վրա հաշվով չեն արտացոլվում: Այսինքն, հաշիվ չկա, էլի, որ, օրինակ՝ ասես՝ սահմանազատման վերաբերյալ Փաշինյանի «հավաքականի» հանդիպումն Ալիևի «հավաքականի» հետ ավարտվեց այսինչ հաշվով՝ հօգուտ թշնամու:

Լավ, իսկ Փաշինյանի կողմից Արցախի ուրացումը (Պրահա, 06.10.2022 թ.՝ Եվրամիության «խաղադաշտում») ու հանձնումը (2023 թ. սեպտեմբեր) քանիսո՞վ զրո է: Չէ, լուրջ, Փաշինյանի «հավաքականն» այդ կենսական ու ազգի ապագան ու նաև Արցախի հայության հինգհազարամյա պատմությունը ոտնատակող հարցում քանիսո՞վ զրո է պարտվել՝ 0:15, 0:25, թե՞ 0:100:

Արդեն ամբողջ 7 տարի է, ինչ ամեն օր խոշոր հաշվով պարտություններ են: Խայտառակ, ամոթալի պարտություններ: Ոչ թե երկրի, այլ երկրի իշխանության ղեկին գտնվող «հավաքականի» պարտություններ, որից, ցավոք, տուժում է երկիրը: Եթե ֆուտբոլի հավաքականի պարտությունից տուժում են երկրի անունն ու մեր նյարդերը, ապա սրանց պարտությունը ողբերգական հետևանքների է բերում:

Շարունակենք...

Տնտեսություն. պարտություն՝ պարտության վրա: Ի լրումն՝ «նստած» վերաարտահանման ասեղի վրա: Չհաշված՝ պարտքի շարունակական ավելացումը:

Կրթություն. պարտությունների շարք: Գումարած՝ բովանդակային նենգախեղում, հանրակրթության ազգային ինքնության ճանաչման միջուկի վերացում:

Գյուղատնտեսություն. Փաշինյանի «հավաքականը» պարտվում ու պարտվում է, Հայաստանում հողագործների, ֆերմերների, գյուղացիների ապրուստը, եկամուտները նվազում են, կյանքի որակն ընկնում է, մշակվող հողատարածքները՝ կրճատվում:

Հանցավորության դեմ պայքար. այստեղ Փաշինյանի «հավաքականն» ընդհանրապես տապալված է. հանցավորության ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները նկատելիորեն աճել են: Ախր, ո՞ր մեկն ասես՝ խաղամոլություն, թմրամոլություն, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտ...

Բոլոր ուղղություններով գերազանցապես խոշոր հաշվով պարտություններ են՝ մեկը մյուսի ետևից:

Եզակի դեպքերը, որ Փաշինյանի «հավաքականը» կարող է իր ակտիվում գրանցել որպես «հաղթանակ», հետևյալներն են. ժողովրդավարության շեշտակի նահանջ, ոստիկանապետական, գեստապոյական ու ճնշիչ մեթոդների արմատավորում, քաղաքական ու պարզապես բռնաճնշումներ, հարկերի, տուրքերի, տուգանքների ավելացում, բյուջետային միջոցների խայտառակ մսխումներ, կոռուպցիայի խորացում... Այ, այս հարցերում, այո, Փաշինյանի «հավաքականը» հաղթում է: Բայց ո՞ւմ է հաղթում. Հայաստանի քաղաքացիներին, բնակչությանը, այսպես ասենք՝ «երկրպագուների» բազմությանը: Մեծ հաշվով, դրանք ևս խայտառակ պարտություններ են թե՛ պետության, թե՛ երկրի, թե՛ ժողովրդի ու ապագա սերունդների համար:

Մի խոսքով՝ համատարած պարտություններ են: Ավելին, համատարած ջախջախիչ հաշվով պարտություններ են: Ու մենք այդ ամենի խորապատկերում տեսնում ենք միայն Վրաստանի ֆուտբոլի հավաքականից կրած 1-6 հաշվով պարտությո՞ւնը: Լավ, 1-9 հաշվով՝ երկու հանդիպման արդյունքում:

Իհարկե, ֆուտբոլային ղեկավարությունը պետք է հեռանա, քանի որ այդ խայտառակությունը նրանց հնգամյա գործունեության «արդյունքն» է: Բայց եթե վաղը, մյուս օրը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, ասենք, Պորտուգալիային 0-6 հաշվով պարտվի էլ, դրանից միայն ֆուտբոլի հավաքականի անկյալ վարկանիշը մի քիչ էլ կընկնի: Ու՝ վերջ:

Այնինչ, Փաշինյանի, նրա գլխավորած «հավաքականի», այնտեղ «հանդես եկողների» և «պահեստայինների» ամեն մի պարտություն, ամեն մի սխալ «փոխանցում», ամեն մի վրիպում, ամեն մի սխալ ամենաուղիղ կերպով վտանգում է բոլորիս կյանքը, մեր երեխաների, մեր սերունդների, այդ թվում՝ ֆուտբոլի հավաքականի խաղացողների ապագան:

Լավ, եթե որևէ երկրում, ֆուտբոլային որևէ առաջնությունում որևէ թիմ 7 անգամ իրար ետևից խայտառակ պարտություններ կրի, չորրորդ խաղից հետո մարզչին էլ, ակումբի ղեկավարությանն էլ գործից կազատեն:

...Արդեն յոթ տարի Հայաստանի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած «հավաքականն» անընդհատ խայտառակ պարտություններ է կրում ու... հպարտանում դրանցով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որ հատվածից են գտել 2-ամյա Տիգրանին20 օր անց գտնվեց Տիգրանի մարմինըԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցություններըՈղբերգական վթար՝ Արարատում․ Միսակ Պ․-ն մահացել էՌուբլին կտրուկ անկում է ապրումԻրադարձությունների այսպիսի շրջադարձը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Փաստ»«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Հերթական ողբերգական դեպքը՝ ԵրևանումՌուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Մայիսի 26-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի«Խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»«Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել». «Փաստ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ»Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ» Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել․ «Ժողովուրդ» Խառն են, շատ խառն են. «Փաստ»ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված․ «Հրապարակ» Եղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. «Ժողովուրդ» Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ»Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին քրոսովերը (տեսանյութ) Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրավորներԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել էՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Մոսկվայի և Կիեւի միջև փոխանակում է եղել, վերադարձվել են զինծառայողներ և քաղաքացիական անձինք ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահելԱրամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան և Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերներ»-ի հատվածներ ներկայացվեցին217 մեքենա տարվել է տուգանային հրապարակ․ Հայաստանում նշվում է Վերջին զանգը Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ղազախստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍկսվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի վրա. կա 1 զոհ Նոր հնարավորություն հայ վաճառողների համար Wildberries-ում Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ԼավրովԻնձ ասել էին՝ տղաները եղել են մահճակալների սենյակում, ես հասկացել էի՝ մահճակալների վրա ԵՄ-ի ներսում կան որոշակի հակասություններ․ հայտարարություններ Կրեմլից Ռուսական զորքերն ազատագրել են Ռադկովկան․ ինչ կորուստներ է ունեցել Ուկրաինան այս օրերին «Վերջին զանգ»-ին շտապող աշակերտների մեքենան վթարի է ենթարկվել Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ Տավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվոր
Ամենադիտված