Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը կհաշվարկվի պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում: Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ընդունված ծառայողին «արդարադատության ոլորտի հերթական» կոչում կարող է շնորհվել ծառայությունում որոշակի ժամկետով ծառայելու դեպքում: Այս դրույթները վերաբերելի են միայն պրոբացիայի ծառայողներին։ Այնինչ, պրոբացիայի ծառայություն աշխատանքի ընդունված պետական տարբեր մարմինների ծառայողներ, որոնք արդեն իսկ ունեին դասային կոչումներ և կոչումով ծառայության ստաժ, գործող իրավակարգավորումների պայմաններում պաշտոնի նշանակվելիս հայտնվում են ոչ բարենպաստ վիճակում՝ կապված վերջիններիս կոչումներ շնորհելու համար ծառայության ժամկետի հաշվարկի հետ: Բաց է մնում պետական այլ մարմիններում աշխատած անձանց մասով հերթական կոչումի շնորհման համար տվյալ մարմնում ծառայության ժամկետը հաշվակցելու հարցը: Նման պայմաններում խախտվում են նշված անձանց իրավունքները, վերջիններս հայտնվում են անհավասար պայմաններում:

Հաշվի առնելով սա՝ առաջարկվում է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր մասով և սահմանել, որ օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս պրոբացիայի ծառայությունում, պետական այլ մարմիններում շնորհված համապատասխան կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում։

Բացի այդ, օրենքի 35-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչում, այդ թվում՝ իրենց զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից ավելի բարձր կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը, որը պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ»։ Սակայն նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ «սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը չի կարող կիրառվել պրոբացիայի ծառայության պաշտոնին համապատասխանող՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն կոչում ունեցող պրոբացիայի ծառայողների նկատմամբ»։ Արդյունքում առաջացել է ներքին հակասություն. մի դեպքում՝ օրենքը թույլատրում է պաշտոնին համապատասխան ավելի բարձր կոչում շնորհել, մյուս դեպքում՝ արգելում։ Ուստի և անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել օրենքում։

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաև պրոբացիայի ծառայողներին, որպես խրախուսանք, հնարավորություն ընձեռել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ՝ արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանաձորում մեքենա է այրվել Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը Արման Հովհաննիսյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել են 2 «Mercedes»․ կան տուժածներ Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով Սալահը՝ ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ծաղակաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է․ կան զոհեր Bloomberg-ը բացահայտել է Ռուսաստանի դեմ Եվրոպայի նոր պատժամիջոցների փաթեթի մանրամասները ՄԻԵԴ-ը լրագրող Անի Գևորգյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. խախտվել է արտահայտվելու ազատության իրավունքը Դժվար գիշեր էր․ Զելենսկի «Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակ Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Տուլայի մարզի ձեռնարկության վրա. վնասվել է թթվային տարա Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը Դիլիջան-Երևան ճանապարհին կցորդիչով բեռնատար է կողաշրջվել․ ինչ է հայտնի Շարժայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարին հայ գրոսմայստերը կիսում է 2-6-րդ հորիզոնականները Ինչպիսի՞ եղանակ է սպասվումԵվրասիական սիներգիա. Հայաստանի տարածաշրջանները գրանցել են ռեկորդային աճ «Քոչարյանը բարձրացել է խրամատից»Զելենսկին «միջոց է գտել»՝ ինչպես «համոզել» Ռուսաստանին դադարեցնել կրակը Պատգամավոր Չեպան կոչ է արել Հայաստանին պատժել Պուտինի սկանդալային պաստառը տեղադրածներին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլըՄանրամասներ՝ Ծաղկաձորում տեղի ունեցած ողբերգական դեպքից․ ղեկին շրջանավարտներ են եղել Ի՞նչ են որոշելու Արցախի խորհրդարանականները Նիկոլ Փաշինյանը քրեական գործերով նոր շոուներ է բեմադրումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղել Արևմուտքի և Ալիևի նվերը Փաշինյանին «Գերտրուդա» պլան. արդյո՞ք Հիտլերը կվերակենդանացներ Մեծ Հայաստանը, եթե հաղթեր Ստալինգրադի ճակատամարտը Ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում. 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվելՌմբակոծել են Մարտունի քաղաքը․ պատմության այս օրը (24 մայիս)Այլևս վե՛րջ․․․ այլ ճանապարհ գոյություն չունի․ Բագրատ Սրբազան ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետիցՆոր մանրամասներ՝ Մարմարիկից2-ամյա Տիգրանի դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունք Ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է Որ հատվածից են գտել 2-ամյա Տիգրանին20 օր անց գտնվեց Տիգրանի մարմինըԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցություններըԻնչո՞ւ են նորից ակտիվացել Միութենական պետության թեմայի շուրջ քննարկումները. «Փաստ»Ողբերգական վթար՝ Արարատում․ Միսակ Պ․-ն մահացել էՌուբլին կտրուկ անկում է ապրումԻրադարձությունների այսպիսի շրջադարձը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Փաստ»«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Հերթական ողբերգական դեպքը՝ ԵրևանումՌուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Ամենադիտված