Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթական համակարգի ու կադրային քաղաքականության անոմալիան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթության հարցը հիմնականում թողնվում է ինքնահոսի, այն է՝ մեծամասամբ ուշադրություն չի դարձվում այն հանգամանքի վրա, թե ինչ մակարդակի գիտելիքներ են հաղորդվում աշակերտներին, ուսանողներին ու ինչ կարողություններ են զարգացվում նրանց մեջ։

Պարզ է, որ այս համատեքստում առաջնահերթ պետք է լինի հայրենասեր քաղաքացի դաստիարակելը, որպեսզի այդ մարդիկ հետագայում իրենց ներդրումն ունենան պետության զարգացման հարցում։ Դա երկարաժամկետ մոտեցում է պահանջում, որովհետև կապված է նաև սերունդների հերթափոխի հետ, այնինչ ոչ միայն անտեսվում է, այլև նպատակաուղղված երկրորդական պլան մղվում։ Դրա համար էլ կրթական համակարգի շրջանակներում անընդհատ հարվածի տակ է դրվում հայագիտության բաղադրիչը։ Ու այդ շրջանակներում թողարկվում են ոչ որակյալ, խեղաթյուրված և ոչ պատշաճ կերպով կազմված դասագրքեր։

Զարմանալի է, որ մենք մեր ունեցած պատմական ժառանգությունը չենք կարողանում կրթության տեսքով հավուր պատշաճի ներկայացնել, իսկ Ադրբեջանը, որը ո՛չ պատմություն ունի, ո՛չ էլ ժառանգություն, կեղծ պատմություն է հորինում, որի հիման վրա դասագրքեր են ստեղծվում ու ներկայացվում է, թե իբր իրենք հազարամյակների ժողովուրդ են։

Մյուս հարցը վերաբերում է աշխատաշուկայի և մասնագիտական կրթության համապատասխանությանը։ Որոշ մասնագիտություններով միջին ու բարձրագույն կրթության տեղերը մեծապես գերազանցում են առկա պահանջարկը։ Հիմնականում դրանք ինչ-որ թրենդային մասնագիտություններ են, բայց նման մասնագետների չափից ավելի թողարկումը խնդիր է, քանի որ աշխատաշուկայում դրա կարիքը չկա։ Մյուս կողմից էլ կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը շատ մեծ է, սակայն կրթական համակարգը շատ քիչ մասնագետներ է պատրաստում։

Ընդ որում, պետական մակարդակով պետք է տարվի այնպիսի քաղաքականություն, որ ցանկացած մասնագիտություն հարգի է, բայց մասնագետները պետք է լինեն իրենց տեղում, այլ ոչ թե ոչ մասնագետները սպասարկեն այլ մասնագիտություն։ Առավել ևս, բարձրագույն կրթություն չունեցող անձինք չպետք է հայտնվեն այնպիսի տեղերում, որտեղ բարձրագույն կրթություն ու հատուկ գիտելիքներ են պահանջվում։

Այս հարցը լուրջ է նաև պետական կառավարման համակարգում։ Նախ՝ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք շատ կարևոր ոլորտներ են համակարգում, բայց իրենց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ կապ ու առնչություն չեն ունեցել տվյալ ոլորտի հետ։ Մյուս կողմից էլ՝ 2018 թվականից բարձրագույն կառավարման համակարգում հայտնվեցին մարդիկ, որոնք ընդհանրապես հեռու են եղել պետական կառավարման համակարգից, ու իրենց առավելությունը միայն իշխանական լինելն է ու իշխանափոխության համար սկսված պայքարում կամ հետագայում Փաշինյանին հարելը։

Փոխարենը որոշակի ուղղություններով մասնագիտացված մարդիկ լուրջ դժվարությունների են հանդիպում աշխատանք գտնելու հարցում։ Մյուս կողմից էլ լիովին անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է իրականացվում կադրային քաղաքականությունը։ Կադրերն անընդհատ փոփոխվում են, սակայն պարզ չէ, թե ինչ սկզբունքների հիման վրա է դա տեղի ունենում։ Օրինակ՝ թվում է, թե տվյալ ոլորտի պաշտոնյան մասնագիտացված մոտեցում է ցուցաբերում, բայց անհասկանալի պատճառներով նրան փոխարինում են ու նշանակում այլ կադրի։ Ժամանակ կար, որ իշխանությունները փիառվում էին, թե կադրային բանկ են ստեղծում, բայց ո՛չ այդ կադրային բանկն է դեր կատարում, ո՛չ էլ, ընդհանրապես, կրթությունն ու մասնագիտական որակները։

Այս ամենի հետ շարունակվում են «խնամի-ծանոթ-բարեկամ» և կոռուպցիոն բնույթի մեզ ծանոթ երևույթները։ Հաստատություններ կան, որ որոշ մարդիկ սարքել են իրենց «տնամերձը»՝ դարձնելով ծանոթների ու բարեկամների աշխատանքի տեղավորման գործակալություն։ Մասնագիտական առումով արդարության նկատմամբ վստահությունը վերականգնված չէ։ Ու, ընդհանրապես, իշխանությունների մոտեցումն ի սկզբանե աղետաբեր է եղել կրթության և համապատասխան զբաղվածության նկատմամբ։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ նույն Փաշինյանը հայտարարում էր, թե ելակ աճեցնելու համար լեզվի իմացություն է պետք։ Ծիծաղելի է, իհարկե, բայց հետևանքներն են, ցավոք, ծանր:

Շատ կարևոր է նաև վերապատրաստման հանգամանքը, քանի որ տեխնոլոգիաներն արագ զարգանում են, ու ժամանակի ընթացքում անընդհատ կարիք կա նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերել։ Բայց սրա վրա ևս ուշադրություն չի դարձվում։

Ու այսքանից հետո Փաշինյանը նեղսրտում է, թե իրենց կադրային քաղաքականությունը քննադատում են։ Ճիշտ են անում, որ քննադատում են։ Մյուս կողմից՝ կադրերի հարցում սղության մասին հայտարարությամբ ջանում է արդարացնել իր ապաշնորհությունը, այդ թվում՝ խայտառակ կադրային քաղաքականությունը։

Հաջորդը. վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ասում է, թե մասնագետները շատ բարձր աշխատավարձեր են ստանում մասնավոր կամ այլ սեկտորում ու չեն ուզում գալ պետական համակարգ, մյուս կողմից էլ՝ «դեռ քիչ է՝ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն՝ պարգևավճար, պարգևավճար»։

Իհարկե, ոչ մեկ դեմ չէ, որ պետական համակարգում բարձր աշխատավարձեր լինեն, ու դա միայն չտարածվի ամենաբարձր պաշտոնյաների վրա, բայց դրա փոխարեն հարկավոր է, որ հանրությանը շատ բարձր ծառայություններ մատուցվեն։ Նախ՝ պետք է հասնել նրան, որ պետական աշխատանքը, բացի աշխատավարձերի հանգամանքից, նաև պատվաբեր լինի, հանրությունը գնահատի դրա նշանակությունը, ու պաշտոնը չծառայեցվի միայն սեփական շահերին։

Այլ հարց է, որ Փաշինյանը բազմաթիվ թիմակիցների փողոցից բերել, բարձր պաշտոնների է նշանակել, ու նրանք հսկայական աշխատավարձ են ստանում գրեթե ոչինչ չանելու կամ «ուսապարկի» կարգավիճակով սոցցանցերում թրև գալու և կիսագրագետ մեկնաբանություններ անելու համար, այնինչ բազմաթիվ մասնագետներ ստիպված են աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ»Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ»Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին քրոսովերը (տեսանյութ) Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրավորներԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել էՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Մոսկվայի և Կիեւի միջև փոխանակում է եղել, վերադարձվել են զինծառայողներ և քաղաքացիական անձինք ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահելԱրամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան և Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերներ»-ի հատվածներ ներկայացվեցին217 մեքենա տարվել է տուգանային հրապարակ․ Հայաստանում նշվում է Վերջին զանգը Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ղազախստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍկսվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի վրա. կա 1 զոհ Նոր հնարավորություն հայ վաճառողների համար Wildberries-ում Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ԼավրովԻնձ ասել էին՝ տղաները եղել են մահճակալների սենյակում, ես հասկացել էի՝ մահճակալների վրա ԵՄ-ի ներսում կան որոշակի հակասություններ․ հայտարարություններ Կրեմլից Ռուսական զորքերն ազատագրել են Ռադկովկան․ ինչ կորուստներ է ունեցել Ուկրաինան այս օրերին «Վերջին զանգ»-ին շտապող աշակերտների մեքենան վթարի է ենթարկվել Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ Տավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվորԾանոթ ու միաժամանակ անհայտ … սպիրտայնացված հաց«ՀԱՊԿ-ը պատրաստ էր օգնել, բայց Հայաստանն ընտրեց այլ ուղի. ի՞նչ է դա նշանակում»«Հայկական ընդդիմությունը կոչ է արել Երևանին միանալ Միութենական պետությանը»Քիչ էր մնում վիճաբանությունը վերածվեր մի մեծ պատմության․ լարված իրավիճակ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում 109 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքներ․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել էջմիածնում որդու կողմից հորը uպանելnւ պատճառը․ ուշագրավ մանրամասներ Բանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությունՔաղաքացիները փակել են «Տեցի կռուգ»- ի ճանապարհը Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա Պռոշյան փողոցից հիվանդանոց է տեղափոխել Թուրքմենստանի վիրավnր քաղաքացի․ Shamshyan Իսրայելի խորհրդարանն  հավանություն է տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն․ պատմության այս օրը (23 մայիս)Մինչեւ երեկո գազ չի լինի «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ ՓաշինյանինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարել են 1998-2018 թվականներին. Լևոն Հովհաննիսյան
Ամենադիտված