Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շիրազն ինձ այնքան սեր ու ջերմություն է տվել, այնքան երջանիկ օրեր եմ ունեցել, հիմա մեր երեխաներով ու այդ հիշողություններով եմ ապրում». Շիրազ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում, տուն «վերադարձել»... մեկ տարի ինն ամիս անց. «

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շիրազի հետ նույն գյուղում՝ Փոքր Մասրիկում ենք մեծացել: Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Ռուսաստանի Դաշնություն, իսկ Շիրազը 2007 թվականին մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախ: Ծառայում էր «Մարտունի 2»-ում: Սոցիալական ցանցերից մեկի միջոցով Շիրազը գրեց ինձ՝ որպես հին ծանոթի, ու սկսեցինք շփվել: Ինձ ասաց, որ կգա իմ հետևից: Անկեղծ ասած՝ չցանկանալով էի մեկնել Ռուսաստան, երազում էի, թե երբ եմ վերադառնալու հայրենիք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը՝ Շիրազի կինը: 2012 թ. նոյեմբերի 12-ին Ստավրոպոլում տեղի է ունեցել Մարիամի և Շիրազի նշանադրությունը, իսկ նոյեմբերի 17-ին Հայաստանում նրանց հարսանյաց հանդեսն էր: «Անսահման երջանիկ էինք: Վերադարձել էի իմ հարազատ գյուղը և իմ սիրելի մարդու հետ ընտանիք կազմել»:

Մարիամն ասում է՝ ամուսինն անսահման համեստ էր, հանգիստ բնավորություն ուներ: «Սուտ չէր խոսում, սուտ խոստումներ չէր տալիս: Ինձ ինչ խոստացել է, մեր ամուսնության ընթացքում կյանքի է կոչել: Միշտ ասում էր՝ ամեն ինչ կանեմ քո համար: Ստացվում է, որ նաև կյանքը տվեց մեզ համար: Յուրահատուկ անձնավորություն էր, ընտանիքին նվիրված ամուսին: Ինձ համար ծնող էր, եղբայր, ամուսին: Կատակում էր՝ ես քեզ համար ամեն ինչ կանեմ, միայն թե չասես՝ մի ծխիր: Իրոք, չէր կարողանում ծխելը թողնել: Հիմա, երբ այցելում եմ իրեն, երբեմն ծաղիկների փոխարեն ծխախոտ եմ տանում, դնում քարի վրա: Մտածում եմ՝ մեկը կվերցնի, կծխի, ես էլ կմտածեմ, թե Շիրազն է»:

Ամուսնության տարիներին Շիրազը մի քանի անգամ մեկնել է նաև արտագնա աշխատանքի՝ ինչ-որ առումով համատեղելով պայմանագրային ծառայության հետ: «Միայն մեկ անգամ է առանց ինձ գնացել, այդ անգամ նաև շուտ վերադարձավ: Միշտ ինձ ու երեխաներին տանում էր իր հետ: Սևաստոպոլում մոտ մեկ տարի ապրեցինք, բայց մեր տղան արդեն դպրոցական տարիքի էր, և Շիրազը որոշեց՝ պետք է վերադառնանք Հայաստան, տղաս պետք է հայկական դպրոց հաճախի: 2020 թ. օգոստոսին վերադարձանք, սեպտեմբերին մեր տղան դպրոց գնաց»:

Սկսվում է 44-օրյա պատերազմը: «Այդ ժամանակ Շիրազը պայմանագրային զինծառայող չէր, ուղղակի ծանուցագիր ստացավ և մեկնեց Արցախ. «Փախչողներից չեմ, եթե ծանուցագիրը ստացել եմ, պետք է գնամ»: Այնքան վստահ էի, որ անվնաս վերադառնալու է: Ու բոլորին ասում էի, որ մեր նշանադրության օրը՝ նոյեմբերի 12-ին, տուն է գալու: Եվ այդ օրը Շիրազս զանգեց՝ գալիս եմ: Շատ դաժան օրեր էին: Անընդհատ իրեն էի սպասում, տղաների մարմիններն էին բերում, գյուղից արդեն զոհեր ունեինք: Պատերազմի ժամանակ նա հսկել է Քարվաճառի սահմանները, եղել Օմարի լեռներում, բայց ո՛չ պատերազմի, ո՛չ էլ ծառայության մասին խոսել չէր սիրում: Իր մանկության մոտ ընկերը՝ Վրեժ Սարգսյանը, զոհվել էր Ապրիլ յան պատերազմի ժամանակ: Ես երևի թե առաջին անգամ իրեն լաց լինելիս տեսել եմ հենց Վրեժի համար: Շատ ծանր էր տանում նրա մահը»:

Պատերազմից վերադառնալուց հետո՝ 2021 թվականին, Շիրազը շարունակում է պայմանագրային ծառայությունը: Արտանիշի դիրքերում էր ծառայում: Փրկվելով 44-օրյա պատերազմի ճիրաններից և տուն վերադառնալով՝ Շիրազը չի կարողանում խուսափել մեկ այլ՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ի պատերազմից: «Սեպտեմբերի 1-ին Շիրազը դիրքերից իջել էր: Սեպտեմբերի 8-ին տագնապով դիրքեր բարձրացան, ասացին՝ վիճակը խառն է: Մինչև սեպտեմբերի 13-ը երևի երեք անգամ տագնապով դիրքեր են բարձրացել, հետո վերադարձել տուն: Այդ ընթացքում մեկ ամիս արձակուրդ էր վերցրել: Սեպտեմբերի 13-ին պետք է գնար զորամաս՝ շարային ստուգատեսի, հետո գար տուն: Բայց սեպտեմբերի 12-ի գիշերը տագնապ հայտարարվեց: Զանգեցին Շիրազին, հետո ծառայակից ընկերները եկան իր հետևից: Մեր բոլոր հարազատները զանգում էին, թե մի թող, որ Շիրազը բարձրանա դիրքեր: Եթե անգամ իրեն նման բան ասեի, երբեք ինձ չէր լսելու: «Թողնենք՝ թուրքը մեր տուն մտնի՞». սա կլիներ իր պատասխանը: Երեխաները քնած էին, դուրս եկա ճանապարհելու: Ասաց՝ գնա տուն, չմրսես, եթե բարձրացրեցին դիրքեր, քեզ կզանգեմ: Դա մեր վերջին զրույցն էր»:

Մարիամն ասում է՝ իրեն այնքան տարբեր պատմություններ են հասել, թե ինչ ու ինչպես է եղել, ու ինքն էլ չգիտի, թե պատմություններից որ մեկին հավատա: «Պատմությունը խճճված է: Տղաները մարտի են նետվել: Շիրազին թիրախավորել է դիպուկահարը, նա մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանում, ընկերներից երկուսը փորձել են նրան իջեցնել, բայց թշնամին հայտնվել է դիրքերում: Հետո ցանկացել են նորից գնալ Շիրազի հետևից, բայց նա արդեն եղել է չեզոք գոտում»:

Շիրազն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին: Նրա մարմինը մեկ տարի ինն ամիս մնացել է Կուտականի դիրքերում՝ չեզոք գոտում: «Ոչ ոք չի կարողացել իրեն օգնել, թուրքը թույլ չի տվել որևէ մեկին իրեն մոտենալ: Հիշում եմ՝ 2023 թ. փետրվարի 8-ին էին թույլ տվել, որ զորամասից մտնեին այդ տարածք և դուրս բերեին նրա մարմինը: Հրամանատարը զինվորների հետ բարձրացել է այդ հատված, շատ տեղերում են ձյունը մաքրել, բայց մարմինը չեն կարողացել գտնել: Միայն հեռախոսն են գտել: Այն ամբողջությամբ վնասված էր, իր հեռախոսի կողքը ճաքած էր, դրանից եմ ճանաչել այն: Հեռախոսը որպես հուշ մնաց ինձ մոտ»: Մի շրջան էլ վարկած է շրջանառվել, թե Շիրազը գերի է: «Բայց զորամասից ինձ չէին խաբում՝ Շիրազս զոհվել էր: Եվ իմ միակ պայքարն այն էր, որ գոնե մի մասունք կարողանայի հողին հանձնել»: 2024 թ. հունիսի 20-ին Շիրազի մասունքները փոխանցում են հայկական կողմին, նրա ինքնությունը հաստատվում է ԴՆԹ հետազոտության միջոցով: Հուլիսի 4-ին Շիրազն արդեն «տանն էր»:

Մարիամն ասում է՝ ծանր օրեր է ունեցել, երբ Շիրազից որևէ լուր չկար, երբ չէր հաստատվում, թե նա ինչ կարգավիճակ ունի: «Ամբողջ գյուղը սգում էր Շիրազի մահը, բոլորն այդ ընթացքում իմ կողքին էին: Օտարները դարձան հարազատ այդ օրերին: Գյուղի դպրոցի տնօրենը՝ Արմեն Հովհաննիսյանը, երբ լրացավ Շիրազի զոհվելու մեկ տարին, ինձ հրավիրեց դպրոց: Ասաց՝ պետք է միջոցառում կազմակերպենք, ուզում եմ, որ մեր անմահացած տղաների՝ Վիգենի և Լևոնի նկարների կողքին նաև Շիրազի նկարը լինի: Բայց այդ ժամանակ Շիրազի մարմինը դեռ չէինք գտել: Ես չմերժեցի: Մեծ միջոցառում կազմակերպեցին տղաների հիշատակին: Նման պահերին դա էլ էր մխիթարություն: Դպրոցը, որի սաներն ենք եղել նախ ես և ամուսինս, իսկ հիմա՝ երեխաներս, երբեք չի մոռանում մեր տղաներին»:

Ապրելու ուժի մասին: «Մեր ամուսնության տարիներին Շիրազն ինձ այնքան սեր ու ջերմություն է տվել, այնքան լավ ու երջանիկ օրեր եմ ունեցել: Հիմա իմ երեխաներով, մեր հիշողություններով ու նկարներով եմ ապրում: Երբ փնտրում էինք Շիրազին, տղաս ասում էր. «Պետք է մեծանամ, գնամ բանակ, զոհվեմ, պապայիս գտնեմ ու քեզ նամակ գրեմ՝ իմ պապային գտա, որ դու էլ լաց չլինես իր համար»: Երբ Շիրազին դեռ տուն չէին բերել, տանից դուրս էի գալիս, նայում սարերին ու պատկերացնում, որ նա այնտեղ է: Հիմա էլ այդ մտքերը հաճախ եմ ունենում, չէ՞ որ երբ նայում եմ սարերին, գիտեմ, որ իր մասունքները մնացել են այնտեղ: Երազում եմ այն օրվա մասին, երբ հնարավորություն կունենամ ոտք դնել այդ հողի վրա, այդ հողից մի բուռ տուն բերել:

Չեմ կարողանում համակերպվել այս իրականության հետ, չեմ կարողանում համակերպվել, որ Շիրազս չկա: Հիմա պետք է ամուր լինեմ, որ մեր երեխաներին իրենց նպատակներին հասցնեմ և Շիրազի անունն ու պատիվը բարձր պահեմ»:

Հ. Գ. - Շիրազ Խաչատրյանը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Հուղարկավորված է Փոքր Մասրիկի գերեզմանատանը՝ ընկերոջ՝ Վրեժի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խառն են, շատ խառն են. «Փաստ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ»Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին քրոսովերը (տեսանյութ) Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրավորներԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել էՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Մոսկվայի և Կիեւի միջև փոխանակում է եղել, վերադարձվել են զինծառայողներ և քաղաքացիական անձինք ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահելԱրամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան և Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերներ»-ի հատվածներ ներկայացվեցին217 մեքենա տարվել է տուգանային հրապարակ․ Հայաստանում նշվում է Վերջին զանգը Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ղազախստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍկսվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի վրա. կա 1 զոհ Նոր հնարավորություն հայ վաճառողների համար Wildberries-ում Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ԼավրովԻնձ ասել էին՝ տղաները եղել են մահճակալների սենյակում, ես հասկացել էի՝ մահճակալների վրա ԵՄ-ի ներսում կան որոշակի հակասություններ․ հայտարարություններ Կրեմլից Ռուսական զորքերն ազատագրել են Ռադկովկան․ ինչ կորուստներ է ունեցել Ուկրաինան այս օրերին «Վերջին զանգ»-ին շտապող աշակերտների մեքենան վթարի է ենթարկվել Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ Տավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվորԾանոթ ու միաժամանակ անհայտ … սպիրտայնացված հաց«ՀԱՊԿ-ը պատրաստ էր օգնել, բայց Հայաստանն ընտրեց այլ ուղի. ի՞նչ է դա նշանակում»«Հայկական ընդդիմությունը կոչ է արել Երևանին միանալ Միութենական պետությանը»Քիչ էր մնում վիճաբանությունը վերածվեր մի մեծ պատմության․ լարված իրավիճակ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում 109 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքներ․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել էջմիածնում որդու կողմից հորը uպանելnւ պատճառը․ ուշագրավ մանրամասներ Բանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությունՔաղաքացիները փակել են «Տեցի կռուգ»- ի ճանապարհը Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա Պռոշյան փողոցից հիվանդանոց է տեղափոխել Թուրքմենստանի վիրավnր քաղաքացի․ Shamshyan Իսրայելի խորհրդարանն  հավանություն է տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն․ պատմության այս օրը (23 մայիս)Մինչեւ երեկո գազ չի լինի «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ ՓաշինյանինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարել են 1998-2018 թվականներին. Լևոն ՀովհաննիսյանԸնտրություններում հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանն առաջ գնալու համար․ Վահե ՀովհաննիսյանԼավ սովորեք, որ լավ ապրեք․ համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
Ամենադիտված