Պետդումայում առաջարկել են, որ Հայաստանը Եվրամիության փոխարեն միանա Տիեզերական լիգային
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը, որը ձգտում է անդամակցել Եվրամիությանը, կարող է փորձել միանալ Տիեզերական լիգային, news.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ «Այն, ինչ հիմա անում են Հայաստանի իշխանությունները, կոչվում է եռանդուն գործունեության իմիտացիա։ Նույն կերպ հնարավոր կլիներ հրամանագիր տալ առաջիկայում Տիեզերական լիգա մտնելու մասին։ Ոչ ոք Հայաստանին երբեք չի հրավիրել անդամակցել ԵՄ-ին, և միությունը Երևանից չի պահանջում այնպիսի փաստաթղթեր, որոնք հետևողականորեն պահանջվում են թեկնածու երկրներից։ Սա շատ ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ նման կերպ խաբում են հարյուր հազարավոր հայերի, համոզում նրանց, որ երկիրը շարժվում է եվրոպական ուղղությամբ»,- ասել է Ժուրավլևը։ Նա նաև հավելել է, որ նրանք վաղուց են փորձում Հայաստանից սարքել երկրորդ Ուկրաինան, որպեսզի այն հետագայում օգտագործեն Ռուսաստանի դեմ։ Ինչպես նշել է խորհրդարանականը, երկրում իշխանության ղեկին մեծամասամբ կանգնած են այնպիսի մարդիկ, ովքեր Արևմուտքի աշխատավարձային ցուցակում են։
Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել էր, որ Հայաստանի ճակատագիրը պետք է որոշի իր ժողովուրդը, այլ ոչ թե երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով Փաշինյանի փորձերը նստելու երկու աթոռների վրա՝ հավասարակշռելով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, երկար չի տևի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը