Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին. շեղող մարտավարությո՞ւն դեպի «թուրքական աշխարհ» շարժվելու ճանապարհին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է, որ «եվրոպական» տեղեկատվական և քարոզչական աժիոտաժը մի տեսակ շեղող մանևր լինի, որը նախատեսված է ներքին լսարանի համար, և որը կոչված է քողարկելու Հայաստանի ներկայիս իշխանությունների իրական կուրսը` երկիրը թուրք-ադրբեջանական տնտեսական և հաղորդակցական նախագծերին ինտեգրելը, գրում է tass.ru–ն: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել Կասպից ծովի արևմտյան ափերից բնական գազի մատակարարումը հանրապետություն, իսկ մարտի սկզբին «Արմենպրես»-ի կայքում հրապարակված հոդվածում խոսել էր Կոռնիձորի անցակետից դեպի թուրքական սահմանի Մարգարա անցակետ ճանապարհային բեռնափոխադրում սկսելու պատրաստակամության մասին հավաստիացնելով, որ Հայաստանը պատրաստ է երաշխավորել անվտանգությունը։

2023 թվականի հոկտեմբերին՝ «Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծումից» մեկ ամիս անց, Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ պատմական համատեքստում ինքը «ոչ այնքան շեշտը դնելու է Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունների, այլ Հայաստանի և Թուրքիայի և   տարածաշրջանի թյուրքալեզու ժողովուրդների միջև հարաբերությունների վրա, ավելի կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, և հենց այդտեղ են բոլոր հարցերը և այդ հարցերի պատասխանները»։

Քարտեզին մի հայացք գցելը բավական է տեսնելու համար, որ Հայաստանից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհը անցնում է Թուրքիայով, որի հետ սահմանը փակ է 1993 թվականից: Այնուամենայնիվ, Մարգարայի անցակետը վերջերս ամբողջությամբ վերանորոգվեց և նույնիսկ կարճ ժամանակով բացվեց՝ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար, ինչն արագորեն ողջունվեց Բրյուսելում: «Բարի կամքի այդ ժեստը ոչ միայն օգնում է Սիրիայի կարիքավորներին, այլ նաև ցույց է տալիս երկկողմ երկխոսության արժեքը և նպաստում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին», - հայտարարել էր ԵՄ–ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը։ Ավելի վաղ՝ մարտի առաջին կեսին, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն էր այցելել Անկարա քննարկելու Կովկասում առկա խնդիրները։ Որպես սահմանի ապաշրջափակման պայման Անկարան մատնանշում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Միևնույն ժամանակ, նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջին շրջանում ակտիվորեն է խոսում  եվրոպական անվտանգության հարցերի շուրջ հետաքրքրություն հայտնելով ուկրաինական ուղղությամբ «կամավորների կոալիցիայի» ձևավորման պաշտպանական նախաձեռնության նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական Հայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի Բայդենը կարող է մահանալ մեկ տարվա ընթացքում․ Washington Free Beacon Խոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանար Ո՞վ է հորը սպանած երիտասարդը․ սարսափելի մանրամասներՊուտինը պարգևատրել է Լավրովին և Մարգարիտա ՍիմոնյանինԲացահայտվել է 103 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը1 զnհ, 3 վիրավոր․ խոշոր ավտովթար է եղել ԳեղարքունիքումԿառավարության և ԱԺ շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է Հնդկաստանը լիակատար բոյկոտ է հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվելԵրեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառքի համար տուգանք կլինի․ նոր օրենք ՌԴ-ում Ռուս զինվորներին հրահանգել են գնդակահարել հանձնված ուկրաինացի զինվորներին Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ դանակաhարության հետևանքով, 49-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց2 որդիներին կորցրած տիկին Ալլայից պահանջել են 12.000 դոլար. կինը դարձել է խարդախության զոh 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայտնի է դարձել Եվրոպայի լիգայի հաղթողը Զելենսկին չունի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու լեգիտիմություն. ՌԴ ԱԳՆ Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպшնությունից«Քաղպայմանագրին» «ֆաս» հրահանգ են տվել Ադրբեջանը բարձրաձայնում է իր չորրորդ պահանջը Ձկնորսը էլեկտրահարվել է և մահացել. ՌԴՀայերը մտահոգված են, որ իրենց երկիրը կդառնա թմրանյութերի կենտրոնՓաշինյանն արևմտամետ ընդդիմություն է ստեղծում իր համար Հայաստանում բացատրել են «քաղաքագետների» ցանկությունը նվազեցնելու ԽՍՀՄ դերը Հաղթանակի մեջԶբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում էՈ՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում առաջընթացի համար էական նախադրյալներ չկան. «Փաստ»Հայաստանը արթնանում էԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնությունների. «Փաստ»Ծնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը․ պատմության այս օրը (22 մայիս)«Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»22-ամյա որդին սպանել է հորը, ապա փորձել ինքնասպան լինելԵրկար ժամանակով ջուր չի լինելու Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ»105 անօդաչու թռչող սարք` մեկ գիշերվա ընթացքում․ ՌԴ ՊՆ Մինչեւ տարեվերջ քանի մագնիսական փոթորիկ է լինելու Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ»
Ամենադիտված