Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիներին առաջարկվող բնակարանային ծրագիրը նախատեսված է հիմնականում սահմանամերձ մարզերում ապրելու ցանկություն ունեցողների համար․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Աբրահամյանը գրում է.«Կառավարությունն ու իշխանության քարոզչությունը մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր արցախցիներին առաջարկվել է արդյունավետ բնակարանային ծրագիր, իսկ այդ մարդիկ նախընտրում են պետության գումարներով վարձով բնակվել:

Ըստ պաշտոնական թվերի, շուրջ 900 մարդ բնակարանային սերտիֆիկատ է ստացել, սակայն տուն գնելու հնարավորություն մոտ 100-ն են ստացել:

Փոխվարչապետը սա ուրախալի լուր է համարում, նշելով, որ մարդիկ այնքան մեծ ընտրություն ունեն, որ դեռ փնտրում են: Իսկ իրականությունն լրիվ այլ է` խիստ մտահոգիչ:

Մարդիկ ծրագրից չեն օգտվում, որովհետև տրվող գումարները համահունչ չեն շուկայական գներին, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Երևանին ու մերձական մարզերին:

Բնակարանային գները նույնիսկ երկրորդական շուկայում բավականին բարձր են և ես մեծ թվով շահառուների հետ տարբեր սցենարներ ու ելքեր քննարկել եմ:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ բանկերն էլ իրենց հերթին խնդիր են ստեղծում` դա վերագրելով կառավարությանը:

Խոսքն, օրինակ, վերաբերվում է բնակարանների կանխավճարին:

Մարդը Երևանում 30 մլն դրամի շրջանակներում 2 սենյականոց տուն է գտնում, վերցնում իր ընտանիքի 4 անդամի համար նախատեսված 12 մլն դրամանոց սերտիֆիկատը, գնում բանկ, իսկ այնտեղ ասում են, որ սերտիֆիկատի գումարը կանխավճար չի համարվում, պետք է տան գնի 10%-ի չափով գումար վճարել` 3 մլն դրամ, որպեսզի դիտարկեն վարկավորման հնարավորությունը:

Սա դեռ խոսում եմ այն արցախցիների մասին, ովքեր այստեղ գումար են վաստակում և կարող են վարկ փակել:

Կամ ասում են, եթե բազմազավակ ընտանիք է` մեծ գումար կստանան բնակարանի ձեռք բերման համար: Իսկ որևէ մեկը չի «հիշում» այն մասին, որ բազմազավակ ընտանիքի համար մեծ քառակուսի ընդգրկող բնակարան է պետք, իսկ դրա գինն անհամեմատ բարձր է:

Կարճ ասած, այս ծրագրի շրջանակներում հնարավորությունը հիմնականում սահմանամերձ մարզերում ապրելու ցանկություն ունեցողների համար է, որտեղ տների գինն անհամեմատ ցածր է, իսկ պետությունն էլ այդ դեպքում, մի անձի հաշվով 5 մլն գումար է տալիս:

Կամ էլ կկարողանան ծրագրից օգտվել այն մարդիկ, ովքեր դեռ հետ գցած գումար ունեն և պետության առաջարկած գումարին ավելացնելով տուն կգնեն, իսկ սոցիական ծանր կամ մինիմալ պայմաններ ունեցողները կմնան «կոտրած տաշտակի» առաջ:

Մի հանգամանք էլ. մարդիկ բնակարան են փնտրում այնտեղ, որտեղ նաև աշխատանքի հարց կլուծեն: Կան բնակավայրեր, որտեղ կարելի է տան հարց լուծել, սակայն աշխատանքի լուրջ խնդիր կա և դա ևս մեծ խոչընդոտ է այնտեղ տուն գնելու ու հիմնավորվելու համար:

Իշխանությունն այս ու բազմաթիվ հարցերի լուծումները գտնելու փոխարեն զբաղված է հասարակության մեջ ատելության դոզան բարձրացնելու և արցախցիների դեմ ուղղելու գործով»:

Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին քրոսովերը (տեսանյութ) Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրավորներԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել էՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Մոսկվայի և Կիեւի միջև փոխանակում է եղել, վերադարձվել են զինծառայողներ և քաղաքացիական անձինք ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահելԱրամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան և Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերներ»-ի հատվածներ ներկայացվեցին217 մեքենա տարվել է տուգանային հրապարակ․ Հայաստանում նշվում է Վերջին զանգը Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ղազախստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍկսվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի վրա. կա 1 զոհ Նոր հնարավորություն հայ վաճառողների համար Wildberries-ում Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ԼավրովԻնձ ասել էին՝ տղաները եղել են մահճակալների սենյակում, ես հասկացել էի՝ մահճակալների վրա ԵՄ-ի ներսում կան որոշակի հակասություններ․ հայտարարություններ Կրեմլից Ռուսական զորքերն ազատագրել են Ռադկովկան․ ինչ կորուստներ է ունեցել Ուկրաինան այս օրերին «Վերջին զանգ»-ին շտապող աշակերտների մեքենան վթարի է ենթարկվել Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ Տավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվորԾանոթ ու միաժամանակ անհայտ … սպիրտայնացված հաց«ՀԱՊԿ-ը պատրաստ էր օգնել, բայց Հայաստանն ընտրեց այլ ուղի. ի՞նչ է դա նշանակում»«Հայկական ընդդիմությունը կոչ է արել Երևանին միանալ Միութենական պետությանը»Քիչ էր մնում վիճաբանությունը վերածվեր մի մեծ պատմության․ լարված իրավիճակ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում 109 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքներ․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել էջմիածնում որդու կողմից հորը uպանելnւ պատճառը․ ուշագրավ մանրամասներ Բանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությունՔաղաքացիները փակել են «Տեցի կռուգ»- ի ճանապարհը Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա Պռոշյան փողոցից հիվանդանոց է տեղափոխել Թուրքմենստանի վիրավnր քաղաքացի․ Shamshyan Իսրայելի խորհրդարանն  հավանություն է տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն․ պատմության այս օրը (23 մայիս)Մինչեւ երեկո գազ չի լինի «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ ՓաշինյանինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարել են 1998-2018 թվականներին. Լևոն ՀովհաննիսյանԸնտրություններում հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանն առաջ գնալու համար․ Վահե ՀովհաննիսյանԼավ սովորեք, որ լավ ապրեք․ համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբՁեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը՝ Վերջին դասի կապակցությամբԹոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ»
Ամենադիտված