Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջազգային օր, Կոստա Ռիկա` Ազգային հերոսների օր, Լիբերիա` Աղոթքի օր, Ուգանդա` Ազատության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1958-ծնվել է խորհրդային և ռուսական երգիչ, երգերի հեղինակ, «Բլյուզի լիգա» խմբի առաջատար Նիկոլայ Հարությունովը:

2001- «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործով տեղի ունեցած դատական նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը չի ժխտել իր կատարած  սպանությունները, սակայն չի ընդունել ահաբեկչության  մեղադրանքը: 

2007-  Ռուսաստանի Կովկաս նավահանգստից Փոթի է ժամանել  առաջին լաստանավը` իրականացնելով փորձնական նավարկություն: 

2008- ձերբակալվել է ազգայնական գործիչ, նախկին Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանի մերձավորները պնդել են, որ վերջին տարիներին նա չի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, բայց  ըստ հայաստանյան լրատվամիջոցների, մարտի 1-ին նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց առջև:

2013-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ  հայաստանցի երաժշտասերները «Արամ Խաչատրյան» համերգասրահում  ունկնդրել են  Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:

2015-  աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն  այցելել է Գյումրի:  Քարդաշյանի այցին հատկապես սպասող Քարտաշյանները, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, այդպես էլ չեն կարողացել հանդիպել Քարդաշյանին:

2015-վախճանվել է խորհրդային և ռուսական մեխանիկայի ոլորտի գիտնական, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանը:

2016-Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ  եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ հերոսին  հուղակավորել էին 7 օր առաջ առանց գլխի, իսկ հիմա ադրբեջանցիները  հանձնել էին նրա գլուխը: 

2018- Խորհրդարանի դահլիճը  մի քանի րոպե ամբողջությամբ ծխի մեջ է հայտնվել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության «ՔՊ» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանել է գունավոր ծխարձակիչ, վառել այն, ապա կոչ արեց բոլորին ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը»:

-«Մերժի՛ր Սերժին» և «Քայլ արա» նախաձեռնության անդամները երեկոյան քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա իսկ  մինչ Բաղրամյան պողոտա հասնելը փակել  Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները:

2019-Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը։

2023-Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

145 մ․թ․ա․– ծնվել է Հռոմեական կայսրության կայսր, Սևերոսների հարստության հիմնադիր Սեպտիմիոս Սևերոսը:

491- Ֆլավիյ Զենոնի մահից հետո Բյուզանդիայի թագավոր է դարձել Անաստասին:

1755-ծնվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որն առաջինն է  հայտնաբերել ապենդիցիտի ժամանակ մահվան պատճառ հանդիսացող ապենդիքսի բորբոքումը, իսկ 5 տարի անց նկարագրել է « դողացող ցնցումները», որը հետագայում կոչվել է Պարկինսոնի հիվանդություն:

1814-Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է գահից և  աքսորվել էլբա կղզի:

1822– Հունաստանի Խիոս կղզում թուրքերն իրականացրել են Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվել է մոտ 25 000 մարդ:

1854-վախճանվել է գերմանացի ֆիզիկոս և բժիշկ Կարլ Ադոլֆ ֆոն Բեզեդովը, որը  Բեզեդովյան հիվանդությունը նկարագարած բժիշկն է:

1857-ռուսական ցար Ալեքսանդր 2-րդը հաստատել է Ռուսաստանի գերբը՝ երկգլխանի արծիվը:

1868-վերացվել է սյոգունությունը՝ թագավորությունը Ճապոնիայում:

1899-Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնելՊուերտո-Ռիկո կղզին:

1909– Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվել է քաղաք, որը հետագայում դարձել է Թել Ավիվը:

1935– սվաստիկայի նշանով դրոշը հաստատվել է որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը:

1945-ազատագրվել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարը:

1951-ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջեյմս Պատրիկ Կելլին:

1953-ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, Ֆերմիի թեորեման ապացուցած Էնդրյու Ուայսը:

1961 – Նյու Յորքում տեղի է ունեցել Բոբ Դիլանի առաջին համերգը:

1964-առաջին անգամ ցուցադրվել է Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայով» գեղարվեստական ֆիլմը:

2002– Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ է կատարվել:

2011- Մինսկի մետրոպոլիտենի «Հոկտեմբերյան» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել են 15 և վնասվածք ստացել 400 մարդ: Ահաբեկչական ակտի կատարման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել:

2019-Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ձերբակալվել է:

Կ. Խաչիկյան

Անկում՝ տարադրամի շուկայումՍամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածու․«Հրապարակ» Արսեն Թորոսյանը փորձում է հայհոյանքով տեղ ամրագրել 2026-ի ՔՊ ընտրացուցակում. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը բոլոր պատգամավորների դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում․ «Հրապարակ» ՔՊ-ի ներսում անհանգստություն կա. Քոչարյանի վարկանիշն աճում է. «Ժողովուրդ» Գագիկ Տեր-Ղազարյանը լուծել է 1915 թվից չլուծվող խնդիրը․«Հրապարակ» Ում անգործության հետեւանքն էր «Դոմուսի» հրդեհը. 7 ամիս անց ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ կասկածյալ. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանն այսօր կկանգնի դատարանի առջեւ․ «Հրապարակ»Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՆաիր Տիկնիզյանը մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից Ուկրաինայի հետ հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա․ Պեսկով Լինել զգոն, սակայն չմատնվել խուճապի. ՆԳՆՄենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավար Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետ Մանրամասներ՝ Մխչյան գյուղի դպրոցի դեպքից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Բուդապեշտում հանդիպել են Օրբանն ու Ալիևը Գողությունը բացահայտվել է, գողոնի մի մասը՝ վերադարձվել ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Արտակարգ դեպք՝ ԲյուրեղավանումԵրեխուց հետք չկա. Տիգրանի հայրԶելենսկին կոչ է արել Թրամփին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հնդկաստանը մոտ ապագայում Պակիստանի հետ նորմալ հարաբերություններ վերականգնելու հնարավորություն չի տեսնում Վթարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Նոր մանրամասներ՝ Մեղրաշենի սպանությունիցԳողություն Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում․ մանրամասներ Իրազեկում․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Աննա Հակոբյանի սիրտը «Շամիրամ-2» է ուզում. խուճա՞պ, թե՞ հաշվարկ Ընդդիմությունը կրակո՞ւմ է իր ոտքինԱրևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը․ ԿալլասՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ՝ ԱրմավիրիցԻնչպես է Վրաստանն ամեն ինչ անում Ռուսաստանի տնտեսությանը օգնելու համար «Ռոստեխը» Հայաստան է մատակարարել բազմակողմանի ռադիոազդանշան Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Հայաստանում կանխատեսել են, թե երբ կավարտվի Փաշինյանի իշխանությունը
Ամենադիտված