Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի շուրջ, սակայն խաղաղությունը դեռ շատ հեռու է, հիմնարար հարցերի շուրջ տարաձայնությունները չեն հարթվել, գրում է bbc.com–ը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրացուցիչ պայմաններ ունի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություններ և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Երևանը պատրաստ է տեղի տալ երկու պահանջներին էլ, սակայն հիմնական օրենքը փոխելը պահանջում է հանրաքվեի անցկացում, որի ելքը կանխատեսելն անհնար է։ Նաև դիտորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կմիջամտի բանակցություններին։ «Միայն Մոսկվայի շեղվածության և նրա տարածաշրջանային ազդեցության թուլացման ֆոնին կլինեն լուրջ բանակցություններ, - նշել է տարածաշրջանային փորձագետ Զաուր Շիրիևը,– Ռուսաստանը, զբաղված լինելով իր հարևանի օկուպացիայով կորցրել է վերահսկողությունը տարածաշրջանի վրա»։

Բայց այս պահին Ադրբեջանը դադարել է շտապել հաշտության պայմանագիր կնքել, քանի որ իր հարևանի նկատմամբ ունի անհերքելի ռազմական առավելություն և Եվրամիության կարևոր գազային գործընկերոջ կարգավիճակ։ «Հնարավորությունների պատուհանը նեղանում է, եթե մինչև տարեվերջ համաձայնագիրը չստորագրվի, ապա 2022 թվականից ի վեր ձեռք բերված թափը կարող է մարել»,- գրել է Զաուր Շիրիևը։ Նա կարծում է, որ Ուկրաինայում հնարավոր զինադադարը, հատկապես Մոսկվային ձեռնտու պայմաններով, կարող է կրկին Ռուսաստանի ուշադրությունը վերադարձնել Հարավային Կովկասի վրա, և դա տեղի կունենա այն պայմաններում, երբ ԱՄՆ-ին քիչ է հետաքրքրում հետխորհրդային տարածքում տեղի ունեցողը։ 

Բայդենի վարչակազմը փորձում էր ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում, իսկ Թրամփի թիմի գործողություններն ու հայտարարությունները ստիպել են Հայաստանի կառավարությանը «առավել ռացիոնալ» հարաբերություններ փնտրել Մոսկվայի հետ՝ սառը հաշվարկի հիման վրա, կարծում է հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ «Երբ ԱՄՆ-ի նոր վարչակազմն ինքն է կապեր հաստատում Մոսկվայի հետ, բոլորին, և մասնավորապես Երևանին  ուղերձը հետևյալն է՝ լուծեք ձեր խնդիրները ձեր հարևանների ու Ռուսաստանի հետ», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ակտիվությունը տարածաշրջանում ձեռնտու չէ ոչ մեկին։ Ադրբեջանը Ղարաբաղյան առաջին պատերազմում իր պարտությունը համարում է Մոսկվայի քաղաքականության արդյունք, Հայաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը և դրան հաջորդած սրացումները կապում է Մոսկվայի դավաճանության հետ։ Բացի դա Երևանը սկսել է եվրաինտեգրման գործընթաց: Ադրբեջանն էլ Թուրքիայի նման հուսալի ռազմական և դիվանագիտական դաշնակից ունի, բացի դա նրա երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ սրվել են ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ «Ռուսաստանը կարող է տարածաշրջան վերադառնալ միայն հակամարտությունների, այլ ոչ թե խաղաղության ճանապարհով»,- կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Նաթիգ Ջաֆարլին։

Հայաստանը մտավախություն ունի, որ նույնիսկ նոր սահմանադրության ընդունումից հետո Բաքուն չի շտապի խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը մեջբերել է հայ քաղաքական գործիչներին և օտարերկրյա դիվանագետներին, ովքեր ենթադրում են, որ դրան կհետևեն համազգային ներողություն խնդրելու կամ Ղարաբաղի համար զանգվածային ապաշխարության Բաքվի պահանջները: bbc.com-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է փորձում 2020 թվականի պարտությունից հետո հայկական բանակի վերականգնումը ներկայացնել որպես ռազմականացում և պահանջում է դադարեցնել օտարերկրյա զենքի մատակարարումը Հայաստան։ Նա ենթադրել է, որ սահմանադրությունը փոխելուց և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուց հետո հաջորդ պահանջը կարող է լինել հայկական բանակի քանակի և սպառազինության սահմանափակումը, և որ այդ պահանջները կարող են հանգեցնել նոր սրացման։

Նշենք, որ նոր սահմանադրության հանրաքվեի ելքը սերտորեն կապված է լինելու Փաշինյանի ճակատագրի հետ: Այստեղ նախաձեռնությունն ամբողջությամբ պատկանում է նրան ու իր իշխող կուսակցությանը, իսկ ընդդիմադիր ուժերի մի լայն շրջանակ՝ ռուսամետից մինչև եվրոպամետ կուսակցություններ, դեմ են հիմնական օրենքի փոփոխությանը: Հայաստանում էլ վերջին քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ իշխող կուսակցությունն այլևս չունի ընտրողների մեծամասնության աջակցությունը։

Հակամարտության վերսկսման համար պատրվակ կարող են ծառայել նաև երկու հարցեր, որոնք դուրս են մնացել խաղաղության պայմանագրի տեքստից՝ հաղորդակցությունների բացումը և սահմանների սահմանազատումը։ Անընդհատ մեղադրելով Հայաստանին գնդակոծության մեջ Ադրբեջանը խոսում է «պայմանական սահմանի» մասին և Հայաստանի տարածքի համար օգտագործում է ադրբեջանական անվանումներ։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո երկրների միջև սահմանները պետք է բացվեն, բայց թե ի՞նչ պայմաններով՝ չեն կարողանում պայմանավորվել արդեն գրեթե հինգ տարի։ Ադրբեջանը պնդում է «միջանցքի» իրավունքը, որը կկապի իր հիմնական տարածքը Նախիջևանի հետ։ Ըստ Բաքվի, դա պետք է լինի շարունակական երթուղի, որը դուրս է հայ սահմանապահների վերահսկողությունից: Երևանն այդ սցենարը դիտարկում է որպես իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Դրա դիմաց նա առաջարկում է փոխզիջումային լուծումներ, ինչպիսիք են անձնագրային և մաքսային հսկողությունը միջազգային ընկերությանը հանձնելը: Բաքուն հրաժարվում է փոխզիջումային տարբերակներից, բայց միևնույն ժամանակ ակտիվորեն կառուցում է այդ երկաթուղու սեփական հատվածները, որոնք մի օր պետք է գործեն։ Դա նշանակում է, որ Փաշինյանը շուտով կարող է կանգնել երկընտրանքի առաջ՝ գնալ ևս մեկ զիջման այն հարցում, որն ինքն է սահմանել որպես «կարմիր գիծ» Հայաստանի համար, թե՞ հրաժարվել: Եվ դա այն համատեքստում, որ համաշխարհային կամ տարածաշրջանային տերություններից ոչ մեկն այս պահին չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ Սերգեյ Լավրովն այցելեց «Մայր Հայաստան» հուշահամալիր ՃՏՊ Տաթև-Լծեն խաչմերուկում․ վիրավորներ կանԼույս չի լինելու հարյուրավոր հասցեներում 24 ժամով ջրանջատումներ կլինենԱնկում՝ տարադրամի շուկայումՍամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածու․«Հրապարակ» Արսեն Թորոսյանը փորձում է հայհոյանքով տեղ ամրագրել 2026-ի ՔՊ ընտրացուցակում. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը բոլոր պատգամավորների դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում․ «Հրապարակ» ՔՊ-ի ներսում անհանգստություն կա. Քոչարյանի վարկանիշն աճում է. «Ժողովուրդ» Գագիկ Տեր-Ղազարյանը լուծել է 1915 թվից չլուծվող խնդիրը․«Հրապարակ» Ում անգործության հետեւանքն էր «Դոմուսի» հրդեհը. 7 ամիս անց ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ կասկածյալ. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանն այսօր կկանգնի դատարանի առջեւ․ «Հրապարակ»Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՆաիր Տիկնիզյանը մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից Ուկրաինայի հետ հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա․ Պեսկով Լինել զգոն, սակայն չմատնվել խուճապի. ՆԳՆՄենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավար Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետ Մանրամասներ՝ Մխչյան գյուղի դպրոցի դեպքից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Բուդապեշտում հանդիպել են Օրբանն ու Ալիևը Գողությունը բացահայտվել է, գողոնի մի մասը՝ վերադարձվել ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Արտակարգ դեպք՝ ԲյուրեղավանումԵրեխուց հետք չկա. Տիգրանի հայրԶելենսկին կոչ է արել Թրամփին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հնդկաստանը մոտ ապագայում Պակիստանի հետ նորմալ հարաբերություններ վերականգնելու հնարավորություն չի տեսնում Վթարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Նոր մանրամասներ՝ Մեղրաշենի սպանությունիցԳողություն Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում․ մանրամասներ Իրազեկում․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Աննա Հակոբյանի սիրտը «Շամիրամ-2» է ուզում. խուճա՞պ, թե՞ հաշվարկ Ընդդիմությունը կրակո՞ւմ է իր ոտքինԱրևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը․ Կալլաս
Ամենադիտված