«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար
ՄՇԱԿՈՒՅԹ
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան հայտնել է «Հնարքների բեմադրություն» անվանակարգի ստեղծման մասին։ Այդ ոլորտում նվաճման համար «Օսկար» մրցանակը կհանձնվի՝ սկսած հոբելյանական 100-րդ արարողությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կինոակադեմիան հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակի իր էջում։
«Կինոակաեդեմիան ստեղծել է նոր ամենամյա մրցանակ հնարքների բեմադրության համար՝ սկսած 2028 թվականից՝ «Օսկար»-ի 100-րդ արարողությունից, որի ընթացքում մրցանակներ կշնորհվեն 2027 թվականին արտադրված ֆիլմերին», – նշված է հաղորդագրության մեջ։
Կինոակադեմիան նաև հայտնել է, որ հնարքները եղել են «ֆիլմերի մոգության մի մասը, և այժմ դրան կլինեն «Օսկար»-ի մի մասը»։
Անվանակարգին մասնակցության մանրամասներն ու կանոնները կհայտարարվեն 2027 թվականին։
Ներկայում «Օսկար» շնորհվում է 23 անվանակարգում։ Այս տարի Լոս Անջելեսի Dolby թատրունում տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման 97-րդ արարողությունը: