ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0
ՍՊՈՐՏ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խաչատրյանը թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակ տարավ:
Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 55 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտեց 2022թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Էմրե Մուտլուի հետ եւ 9:0 հաշվով հաղթանակ տարավ երկրորդ մրցափուլի մեկնարկից 5 վայրկյան անց: