Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ՝ դա պատկերավոր արտահայտություն է, որն ուղղված է նրան, որ ցույց տա, որ իրականում յուրաքանչյուրս ունենք անընդհատ սովորելու կարիք: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ տպավորություն է` 7 տարի նույն դասարանն եմ մնացել:

«Դա կարծում եմ՝ առավել քան ակնհայտ փաստ է, որովհետև այն խնդիրները, որ մենք ունենք և այն անորոշությունները, որ կան, ցույց են տալիս, որ մեր եղած փորձառությունը և գիտելիքը չի կարող բավարար համարվել և անընդհատ կարիք ունի թարմացման: Անընդհատ կարիք ունենք յուրաքանչյուրս մեզ վրա աշխատելու, որպեսզի նաև կարողանանք ավելի համապարփակ մոտենալ հարցերին։ Դե իսկ կոնկրետ պաշտոնյաների դեպքում դա նաև կարևոր է այն տեսանկյունից, որ կապն իրականության հետ և իրականությունում մեր, ուրեմն, ընդունած որոշումների արտացոլանքը մեզ համար միշտ լինի հստակ և պարզ»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝  ընդհանրապես բյուրոկրատական համակարգերի ամենամեծ խնդիրներից մեկն է, որ երբ որ մարդիկ ինչ-որ մի խնդրի շուրջ երկար աշխատում են և այդ աշխատանքը շահառուների հետ անմիջական կապով չի ուղղորդվում, այստեղ կա վտանգ, որ այդ կապը կարող է ուղղակի կորել:

«Այսինքն, օրինակ, մենք կարող ենք որոշել մի լավ ծրագիր անել այս ոլորտում, այս շահառուների համար, բայց եթե այդ շահառուների կարծիքը, այդ շահառուների խնդիրներն ուսումնասիրված չեն, ապա մեր որոշումները չեն կարող ամբողջական արտացոլել եղած խնդիրները։ Ինձ թվում է՝ շատ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին է խոսքը, որոնք ճիշտ են բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում»,- ասաց Անդրեասյանը։

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում էր. «Մենք անձամբ բոլորս տգետ ենք և գյուղացու տգիտությունը գալիս է մեր տգետ լինելուց», ինչքան էլ պատկերավոր հնչի, ամեն դեպքում մտահոգվելու առիթ չէ՞, որ պաշտոնյաների գիտելիքների մակարդակը ցածր է, Անդրեասյանն ասաց. «Ես դա այդպես չէի անվանի, ես արդեն խոսեցի ինչ կոնտեքստում է պետք այդ հարցերը դիտարկել: Կարծում եմ՝ որևէ անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք»։

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՆաիր Տիկնիզյանը մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից Ուկրաինայի հետ հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա․ Պեսկով Լինել զգոն, սակայն չմատնվել խուճապի. ՆԳՆՄենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավար Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետ Մանրամասներ՝ Մխչյան գյուղի դպրոցի դեպքից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Բուդապեշտում հանդիպել են Օրբանն ու Ալիևը Գողությունը բացահայտվել է, գողոնի մի մասը՝ վերադարձվել ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Արտակարգ դեպք՝ ԲյուրեղավանումԵրեխուց հետք չկա. Տիգրանի հայրԶելենսկին կոչ է արել Թրամփին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հնդկաստանը մոտ ապագայում Պակիստանի հետ նորմալ հարաբերություններ վերականգնելու հնարավորություն չի տեսնում Վթարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Նոր մանրամասներ՝ Մեղրաշենի սպանությունիցԳողություն Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում․ մանրամասներ Իրազեկում․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Աննա Հակոբյանի սիրտը «Շամիրամ-2» է ուզում. խուճա՞պ, թե՞ հաշվարկ Ընդդիմությունը կրակո՞ւմ է իր ոտքինԱրևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը․ ԿալլասՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ՝ ԱրմավիրիցԻնչպես է Վրաստանն ամեն ինչ անում Ռուսաստանի տնտեսությանը օգնելու համար «Ռոստեխը» Հայաստան է մատակարարել բազմակողմանի ռադիոազդանշան Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Հայաստանում կանխատեսել են, թե երբ կավարտվի Փաշինյանի իշխանությունը Ո՞ւմ դուր չի գալիս Ստալինգրադի ճակատամարտը Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում․ կան ձերբակալվածներ Թրամփը և Իսրայելի համար նոր «Աբրահամյան համաձայնագրերը» Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել. պատմության այս օրը (20 մայիս)Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Երկրաշարժ՝ ՀայաստանումՌԴ ՊՆ-ն հայտնում է«Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»«Սրբազան պայքար» շարժման աջակիցներին ազատ են արձակելԶսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»Ջուր չի լինիԱնչափահաս երեխաներ են վրաերթի ենթարկվելԱրջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»
Ամենադիտված