Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի Հայաստանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան և Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցում և առևտուր» ծրագրի շրջանակում։

Հուշագրի նախագիծը 4 երկրների միջև համաձայնեցվել է 2025 թվականի փետրվարի 7-ին։ Փաստաթուղթը ստորագրվել է երեք տարի ժամկետով՝ հետագայում երեք տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը չհայտարարի այն դադարեցնելու մասին։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Ադրբեջանը ցանկանում է նվազեցնել սեփական բյուջեի միակողմանի կախվածությունը նավթագազային ռեսուրսներից և վերածվել տարանցիկ երկրի՝ Կենտրոնական Ասիա-Եվրոպա ուղղության վրա. «Ադրբեջանն իր խողովակաշարերը, ավտոմայրուղիները, Բաքվի նավահանգիստն ու երկաթգիծը տրամադրում է Ղազախստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին, Չինաստանին՝ դեպի Թուրքիա և Եվրոպա տարանցման համար։

Ադրբեջանը էներգակիրներ արտահանող երկրից աստիճանաբար անցում է կատարում դեպի տարանցիկ երկիր՝ դառնալով լոգիստիկ հաբ՝ Արևելք-Արևմուտք և ՀյուսիսՀարավ՝ ՌԴ-Ադրբեջան-Իրան ուղղության վրա։ Նոր կարգավիճակի շնորհիվ Ադրբեջանը ստանալու է տնտեսական և գեոպոլիտիկ դիվիդենտներ»։

Այս ֆոնին, ըստ հեղինակների, էլ ավելի է կարևորվում այն հանգամանքը, որ Հայաստանը վերածվի Հյուսիս-Հարավ ուղղությամբ կարևոր էներգետիկ-տրասպորտային միջանցքի՝ սեփական տնտեսական և քաղաքական դերը բարձրացնելու և Ադրբեջանի հետ լոգիստիկ մրցակցությանը դիմանալու համար. «Նշենք, որ ՀՀ-ն և Իրանը ակտիվ համագործակցում են ենթակառուցվածքային բնագավառում։ Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-Հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Այս լոգիստիկան ունի նաև ռազմավարական, տնտեսական մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը։ Հիշեցնենք, որ երկու պետությունների միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև էներգետիկ ոլորտում։ Երկկողմ փոխգործակցության նշանակալի ձեռքբերումներից էր «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռում մեծացնել ԻԻՀ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ զուգահեռաբար ստանալով առավել մեծ քանակի գազ։ Կարևոր են նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները»։

Այսպիսով, ալիքի դիտարկմամբ, Հայաստանը պետք է մաս կազմի տարածաշրջանային մեգանախագծերի, որոնք լրացուցիչ ֆինանսական դիվիդենտներ կբերեն բյուջե, ինչպես նաև կբարձրացնեն Հայաստանի գեոպոլիտիկ դերն ու նշանակությունը տարբեր ուժային կենտրոնների համար։

«Հարավային Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթանում է լոգիստիկ մրցակցություն։ Բաքուն տասնամյակներ շարունակ փորձել է ՀՀ-ն դուրս թողնել տարածաշրջանային նախագծերից՝ խորացնելով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ տնտեսական և տրանսպորտային կապերը,գրում են հեղինակները և հավելում, որ հայթուրքական և հայ-ադրբեջանական սահմանները դեռ փակ են, ու ՀՀ-ն պետք է խորացնի լոգիստիկ կապերը Իրանի և Հնդկաստանի հետ՝ հարավային ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ-ի հետ՝ հյուսիսային ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի 35-ամյա տղամարդը թմրանյութը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողըՉեմ կարծում՝ Ուկրաինան երբևէ կկարողանա ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Թրամփ Մերձմոսկովյան Բալաշիխայում մեքենայի պայթյունից ՌԴ ԶՈւ ԳՇ գեներալ է զոհվելԽստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար. ՍԱՏՄՄեսսին նշել է համաշխարհային ֆուտբոլի 10 գլխավոր տաղանդներին Հայտնի է զոհի ինքնությունըԱրագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներինՀռիփսիմե Ելինյանը Հաղարծին վանական համալիրից ֆոտոշարք է հրապարակել Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ (տեսանյութ)Սահմանապահ զորքերի զինվոր է կյանքից զրկվել Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. կոնգրեսական Փալոունը քննադատել է Թրամփին` «ցեղաuպանnւթյnւն» եզրույթը չարտաբերելու համարԱնցած գիշեր ՌԴ ՀՕՊ համակարգերը 79 ուկրաինական ԱԹՍ են խոցել Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի Ներկայումս երկկողմ բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ. Ալիև Հայտնի է՝ երբ կնշվի Քաղաքացու օրն այս տարի. որտեղ կանցակցվեն միջոցառումներ Ղրիմը «կշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության կազմում». Թրամփ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս 2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսըԻնքնաթիռ է կործանվել. կան զոհերԽոշոր վթար՝ Սևանում․ վիրավորներ կան Մասկը խոսել է 2032 թվականին Թրամփի վերընտրվելու մասին Ջուր չի լինելու որոշ հասցեներում Գազամատակարարման դադարեցում․ հասցեներ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացելԷրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն էԿապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ժարնակի հարվածը դուելում Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Երկու աթոռներն իրարից հեռանում են. Փաշինյանը խոստացել էր հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում, բայց վերջնագիր է ստացել Եվրամիությունից» «Քո հետքերով». երգիչ Ջանագան նոր երգ ունի Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների«Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար» ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Ով է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է ջերմաստիճանի նվազում և հորդառատ անձրևներANCA-ն դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը Տեղացել է 13,5 սանտիմետր տրամագծով հսկայական կարկուտ․ ԱՄՆ Անկում՝ տարադրամի շուկայում
Ամենադիտված