Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչպիսինն է հակառակորդ երկրի «դեմքը» Ռուսաստանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ռուսաստանում ու, մասնավորապես, Մոսկվայում ադրբեջանական համայնքը, ոչ առանց Բաքվի ուղղորդման, ազգայնական, կոնկրետ՝ հակահայկական դրսևորումներ է ունենում, նորություն չէ:

Այդ առումով վաղուց ուշադրություն է գրավել ոմն Բախտիյար Հասանով, որ սիրում է ներկայանալ որպես «Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար»: Այ, վերջերս էլ սույն Բախտիյարը Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում ունեցած ելույթից հետո, զիյաբունիաթովական «ավանդույթներին» հավատարիմ, ընծաներ է տվել հիշյալ համալսարանի ռեկտորին: Դե, տվել՝ տվել է, իրենք, իրենց ադրբեջանական սովորույթները: Բայց խնդիրն այն է, որ նա հայտարարել է, թե այդ... «ձեռակերտ տքնության արդյունքները բերված են Շուշի քաղաքից»: Իսկ որ ոչ պակաս հետաքրքիր է, այդ մասին արագորեն հաշվետվություն է հղել յուր տիկնոջը, թե՝ «հայերի հախից եկա»:

Մի իսկական «քաջ Նազար», կամ «քաջ Բախտիյար»: Ստացվում է, որ Բախտիյար Հասանովը Մոսկվայի լեզվաբանական համալսարան ընծաներով գնացել էր իր բարդույթները հաղթահարելու և ազգամիջյան անհանդուրժողականություն սերմանելու համար:

Մեծ հաշվով, Շուշիում հասանովներն ու ալիևները մեկ «ձեռքբերում» ունեն՝ Շուշիի հայության կոտորածը՝ 20-րդ դարի 1920 թվականին, և դրանից ուղիղ մեկ դար անց՝ 21-րդ դարում, Շուշիի հայկական ինքնության ոչնչացումն ու նենգախեղումը:

Բայց դա՝ դեռ իր հերթին: Հետաքրքրական է և այն, թե ով է հիշատակված Բախտիյար Հասանովը: Բանն այն է, որ նա լիովին կարող է համարվել Ռուսաստանում գործող ադրբեջանական ԿՀԽ (կազմակերպված հանցավոր խմբավորման) եթե ոչ առաջին դեմքը, ապա ազդեցիկ դեմքերից մեկը՝ հաստատ: Դե, առնվազն նրանց «տանիքը», ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները: Օրինակ՝ վերջերս ռուսական իրավապահների կողմից իրականացված համալիր գործողության ընթացքում կասեցվել էր ապօրինի կամ մաքսանենգ ապրանքների (առավելապես՝ ծխախոտի) իրացմամբ զբաղվող մի ամբողջ շարք կրպակների գործունեությունը: Ըստ որում, կրպակներում առևտուր անողները եղել են ադրբեջանցիներ, որոնք, ի լրումն, Մոսկվայում գտնվել են ապօրինի հիմունքներով: Իսկ ո՞վ է եղել այդ խմբավորման «տանիքը»: Ճիշտ է, Բախտիյար Հասանովը: Էլի ռուսական տեղեկատվական հարթակներն են վկայում:

Այ թե ինչպես և ում միջոցով է Ադրբեջանն «աշխատում» Մոսկվայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես կոյուղի չունեցող համայնքում, բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից․ ՓաշինյանՀանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ում
Ամենադիտված