Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տգետիզմի» հիմունքները և «պատուհասության» կետը. ո՞րն է ավելի «նախընտրելի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի հրապարակային ելույթների ու դրսևորումների շարքում, ինչ խոսք, արժե առանձնացնել նրա գլխավորած կառավարության նիստերն ու այդ նիստերում ունեցած ելույթները: Եթե Խորհրդային Միության անծայրածիր տարածքի տարբեր բնակավայրերում եղած մեծ ու փոքր ճաշարաններում, հանրային սննդի կետերում, ի դեպ՝ Անաստաս Միկոյանի թեթև ձեռքով, յուրաքանչյուր հինգշաբթին «ձկան օր» էր, ապա ինքնիշխան Հայաստանում հինգշաբթին կառավարության նիստում Փաշինյանի էքսցենտրիկ ելույթների օր է:

Չէ՛, լուրջ, կառավարության նիստերը Փաշինյանի պաշտոնավարման շրջանում վերածվել են «մեկ դերասանի թատրոնի»: Բացառություն չէր կառավարության վերջին նիստը: Այս դաժան իրականության պայմաններում չզրկենք մեզ ու մեր սիրելի ընթերցողներին այդ կասկածելի հաճույքից ու մի քանի մեջբերում անենք Փաշինյանի զգլխիչ մենախոսությունից՝ «Յաղագս տգիտութեան կառավարութեան մերոյ»:

Ահավասիկ, զմայլվեք. «...Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Մարդիկ գիտելիքի պակաս ունեն մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն, որովհետև դա մեր գործն է...

...Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի, իմ գլխավորությամբ՝ բոլորդ, մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անում: Ու՞մ է հետաքրքիր՝ դա որևէ բան նշանակում է, թե որևէ բան չի նշանակում: Մենք մինչև հիմա չգիտենք պրոբլեմը։ Մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են 0 դասարանում: ...Որովհետև այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն՝ իրենք ինչով են զբաղված:

...Այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք: Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղի՞ց գիտելիք ունենա, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց, չկա ճանապարհ, որով գիտելիքի հետևից գնա: Սա մեր պետական համակարգի ամենամեծ պրոբլեմն է: Ու մեր, մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվանը՝ առավել ևս...»:

Ստո՛պ: Մի րոպե, ինչպես ասվում է: Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանը յուրօրինակ խոստովանություն է անում՝ իր և իր գլխավորած կառավարության, իշխանության տգիտության, անգիտության, ոչ պրոֆեսիոնալիզմի ու, ըստ այնմ, անպիտանության մասին:

Նույնիսկ կարող է թվալ, որ Փաշինյանը վերջապես համաձայնում է հասարակության մեծ մասի հետ առ այն, որ ինքն ու իր թիմը, իր կառավարությունը, այսպես ասենք, անձեռնահաս են: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում Փաշինյանի խոսքն այդքան էլ պրիմիտիվ չէ, քանի որ այն որոշակի տողատակեր ունի:

Առաջինը. ակնհայտ է, որ նույն Փաշինյանն, այսօրինակ հայտարարություններ անելով, ուզում է, որ հետագայում իր իշխանավարման դառնագույն հետևանքները վերագրվեն տգիտությանը, անփորձությանը, չաշխատելուն, չաճելուն, կադրերի պակասին:

Նրա թիրախն ապագան է: Այսինքն՝ այն, որ հետագայում, երբ մարդիկ վերջնականորեն սթափվեն ու պատասխան պահանջեն, նա այդ ամենի համար պատասխանատվությունը վերահասցեագրի նույն այդ մարդկանց: Այսօրվա նման խոսույթով Փաշինյանը առնվազն հանրային ընկալման տիրույթում ցանկանում է ապահովագրվել իր գործած ավերների, իր գործունեության հետևանքների համար պատասխանատվությունից:

Այսինքն, հեռահար նպատակն այն է, որ ամեն ինչ վերագրվի տգիտությանն ու անփորձությանը, ընդ որում՝ իր թիմի, նաև ժողովրդի, այլ ոչ թե, ինչպես դասականը կասեր, «ազգակործան պատուհասությանը»:

Կարծես հեռու չէ այն օրը, երբ նա կարող է հայտարարել, թե՝ լավ, մենք բան չէինք հասկանում, բա դուք էլ բան չէիք հասկանո՞ւմ, որ մեզ ընտրեցիք... Ըստ որում, մեր այդ դիտարկման ամենից վատ կողմն այն է, որ դա ամենևին կատակ չէ:

Երկրորդ. Փաշինյանը կանխամտածված ու հետևողականորեն շարունակում է հայ ժողովրդին, հայ հասարակությանը վարկաբեկելու քարոզչաքաղաքական գիծը, եթե կուզեք՝ գործընթացը:

Ի՞նչ է ստացվում Փաշինյանի շարունակական քարոզներից, ինչպիսի՞ պատկեր է հյուսվում: Իսկ հյուսվում է այնպիսի պատկեր, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը աշխատել չի սիրում, լոդր է, այսպես ասած, «քցող», անպատասխանատու, անկիրթ է ու սովորել չի սիրում, կռվել չգիտե ու չի կարողանում, թուլամորթ է, հող մշակել ու անասնապահությամբ զբաղվել անգամ չգիտեն, մեքենա վարել չեն կարողանում, «պռավաներն» էլ համատարած կեղծ են...

Հա, կադրեր էլ չկան: Դեհ, այդ ամենի պայմաններում, ախր, ի՜նչ անի «խեղճ Փաշինյանը», առավել ևս, որ ինքն էլ, իր գլխավորած կառավարությունն էլ 7 տարի շարունակ դոփում են տեղում, չեն աճում՝ մնալով, համապատասխանաբար, 1-ին և 0 դասարաններում:

Մարդ տրամադրություն ունենար և առանց հույզերի ամփոփեր Փաշինյանի «տգետիզմի» հիմունքները, պարզեր Փաշինյանի «պատուհասության կետը», համեմատեր, թե դրանցից որ մեկն է ավելի «զրո»... Կամ որ մեկն է նրա համար ավելի «նախընտրելի»... Բայց Փաշինյանը, կարծում ենք, էլի ու էլի է նման «էքսցենտրիկ» հայտարարություններ անելու: Ու այնպիսի ձայներանգով, որ, ինչպես վերջին նիստի ժամանակ եղավ, նրա թիկնազորքի գլխավորներից մեկը դրսից դուռը կիսաբաց անի՝ տեսնելու համար, թե ներսում այդ ի՞նչ կռիվ-ղալմաղալ է, հո պատահաբար շեֆը իրենց կարիքը չունի՞:

Մյուս կողմից՝ առիթ ունեցել ենք նշելու, որ Փաշինյանի ընկալման տեսանկյունից իր՝ «օրվա թեմա» լինելը կենսական անհրաժեշտություն է: Նա ամեն գնով պիտի լինի բոլոր լրահոսերի «առաջին էջերում»: Հակառակը, ավելի ստույգ՝ լրահոսային անէությունը նրա համար նշանակում է քաղաքական ու անձնական կրախ: Եվ նա նաև նման խնդիր է փորձում լուծել իր այդօրինակ հայտարարություններով:

Ի վերջո, կարծում ենք, Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ ինքն ու իր կառավարությունը, ամբողջ ՔՊ-ն այլևս հետաքրքիր չեն հասարակության մեծ մասին: Նրանցից մարդիկ այլևս ոչ մի լավ բան չեն սպասում, ավելին՝ արդեն շատերն են հասկացել, որ Փաշինյանն ու իր իշխանությունը քաղաքականապես սնանկ են, նրանք ժողովրդին ոչինչ չունեն առաջարկելու, բացի նոր հարկերից, նոր տուգանքներից, ոստիկանական մահակներից, նոր հանձնումներից ու այլևայլ բացասական բաներից: Ու, թերևս, նաև այդ պատճառով է Փաշինյանն ավելի ու ավելի հաճախ «թատրոն տալիս»:

Ամփոփենք Փաշինյանի նույն ելույթից ևս մեկ մեջբերմամբ: «Հերիք է մենք մեզ խաբենք»,-ասաց Փաշինյանը: Գիտե՞ք, դժվար է չհամաձայնել: Մնում է հավելել՝ շա՜տ վաղուց է «հերիք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»Անհետ կորել է Սաթիկ Հակոբյանը
Ամենադիտված