Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ հայտ չի ներկայացվել. ներդրումային ֆոնդերին կառավարության մասնակցությունը կանոնակարգող իրավական ակտն ուժը կորցրած կճանաչվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2024 թ. հունվարի 18-ի N 93-Լ որոշումը, որով հավանության է արժանացել ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին ծրագիրը: Որոշման կարգավորումներով նախատեսվել է կառավարության մասնակցությունը տնտեսության գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆոնդում ներդրողի կողմից առնվազն երկու հարյուր հիսուն միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում՝ ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան երեք միլիարդ դրամը։

Նշվում է՝ թեպետ որոշմամբ սահմանված նպատակները կարևոր են, այնուամենայնիվ, ընտրված եղանակով և տրված կարգավորումներով դրանց հասնելն անհնար է։ Այսպես, որոշման կարգավորումների համաձայն, էկոնոմիկայի նախարարի հրամանով պետք է հաստատվի ֆոնդի փայերի ձեռքբերման օրինակելի պայմանագիր և ֆոնդի կառավարչի հայտով նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկելով ներկայացված հայտը պետք է այն բավարարի՝ կնքելով օրինակելի պայմանագիրը։ Մինչդեռ ֆոնդերին, հատկապես 1 մլրդ ԱՄՆ դոլար կառավարող կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերին մասնակցությունը չի կարող իրականացվել ֆոնդի մասնակցի կողմից սահմանված օրինակելի պայմանագրով և ընթացակարգով։ Ֆոնդերն ունեն իրենց կանոնները, ընթացակարգերը և յուրաքանչյուր նոր մասնակցի մասնակցությունը սահմանվում է հենց այդ կանոններով, ֆոնդի կառավարչի և մյուս մասնակիցների համաձայնությամբ սահմանված պայմանագրի պայմաններով, հետևաբար որոշմամբ առաջարկվող մեխանզիմը չի կարող գործել։ Խնդրահարույց է նաև սահմանված 10 աշխատանքային օրվա ժամկետը։

Բացի դա, ծրագրի շահառու կարող են լինել այն ներդրումային ֆոնդերը, որոնք ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումներ են կատարում։ Հետևաբար ստացվում է, որ ստեղծվող կամ գործող ֆոնդի կանոններով կամ այլ փաստաթղթով պետք է ամրագրվի, որ ֆոնդը կարող է ներդրումներ կատարել միայն որոշմամբ սահմանված ոլորտներերում՝ մշակվող արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտի ընկերություններում։ Մինչդեռ որոշման չափանիշներին բավարարող ֆոնդի կառավարիչները ծախսերի տեսանկյունից նպատակահարմար չեն համարում միայն Հայաստանի ընկերություններում ներդրումներ կատարելու համար առանձին ֆոնդի գրանցումը։

Բացի այդ, ընտրված ոլորտները խիստ սահմանափակ են և որոշման մեջ ընդգրկված չեն ներդրողների տեսանկյունից այնպիսի հետաքրքիր ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը և այլն։ Այս առումով հարկ է նկատել, որ նույն ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը չունի ոլորտային որևէ սահմանափակում և այս պահին ներդրումներ ունի 7 տարբեր ոլորտների ընկերություններում։ Որոշման մեջ ոլորտային նման սահմանափակումը պայմանավորված է եղել լիազորող նորմի առկայությամբ և չունի տնտեսական հիմնավորվածություն։

Որոշումն ունի նաև մի շարք տեխնիկական թերություններ, անորոշ ձևակերպումներ, պարզ չէ, թե «ներդրողի կողմից առնվազն երկու հարյուր հիսուն միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերում» արտահայտության դեպքում խոսքը ֆոնդի կառավարչի կողմից ներդրված գումարի, թե ֆոնդի բոլոր մասնակիցների ընդհանուր ներդրումների մասին է և այլն:

Նշվում է, որ 2025 թ. ապրիլի 10-ի դրությամբ ծրագրին դիմելու որևէ հայտ չի ներկայացվել։

Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի անորոշ, ոչ հստակ ձևակերպումներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության համար պարտականություններ սահմանող իրավական ակտը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»
Ամենադիտված