Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի գործ» ծրագրով գալիս են, մեկ տարի ապրում ՀՀ բյուջեի հաշվին ու հետ են գնում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Մինչեւ ապրիլի 14-ը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս տարվա հայտերն է ընդունում` սփյուռքի այն մասնագետներից, ովքեր ցանկանում են աշխատել Հայաստանի պետական կառավարման համակարգում: Այս ծրագիրն իրականացվում է 2020 թվականից` «Ի գործ» անվանումով: 
Հայաստանի հարկատուների հաշվին այս երիտասարդների համար գնում են  ավիատոմս` դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ, մեկ ամբողջ տարի ամսական 336 հազար դրամ են վճարում, առողջության ապահովագրություն եւ մեկ տարվա կացության կարգավիճակ տրամադրում: Հետագայում, եթե նրանք որոշում են մնալ Հայաստանում, աշխատանքի են տեղավորվում տարբեր պետական կառույցներում եւ ստանում պետական ծառայողի աշխատավարձ, որը երբեմն ավելի ցածր է, քան առաջին տարվա նպաստը: Ահա թե ինչու «Ի գործ» ծրագրով Հայաստան եկած երիտասարդների մեծ մասը մեկ տարի ապրում է ՀՀ պետության հաշվին եւ հեռանում: 

«Ի գործ» ծրագիրը լայնորեն գովազդվում է պետական մարմինների կողմից` որպես առաջին ծրագիր, որը սփյուռքահայերին հնարավորություն է տալիս գալ հայրենիք եւ աշխատել ՀՀ կառավարությունում, նախարարություններում, նախագահի, վարչապետի աշխատակազմերում, ընդհանուր առմամբ՝ մոտ 20 պետական մարմիններում: Ըստ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի տվյալների, 2024 թվականի ծրագրի շրջանակներում արդեն իսկ 200 սփյուռքահայ աշխատանքի է անցել Հայաստանի պետական մարմիններում, մի մասն անգամ բարձրաստիճան պաշտոնյաներ են դարձել: Ծրագրի ռիսկերի մասին կառավարական մակարդակով, իհարկե, չեն խոսում: 

Առաջին ռիսկը, անշուշտ, ան­վտան­գային ռիսկն է, ապա՝ այն, որ այս ծրագրով Հայաստան եկածների մեծ մասը կրկին հեռանում է այլ երկրներ, եւ, վերջապես՝ այն, որ նրանք աշխատանքի են անցնում ոչ այն ճանապարհով, ինչով ՀՀ շարքային քաղաքացիներն են աշխատանքի անցնում, այլ՝ հեշտացված ուղիով: 
Մենք փորփրեցինք հանձնակատարի գրասենյակի կայքը՝ համադրելով մեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, եւ տեսանք, որ ծրագրի այն մասնակիցները, որոնք բակալավրի կրթություն եւ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան ունեն, աշխատանքի են տեղավորվում վարչապետի, նախագահի աշխատակազմերում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, քաղաքապետարանում, ՄԻՊ գրասենյակում, էկոնոմիկայի, կրթության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություններում, նույնիսկ՝ ԱԳՆ-ում, այլ մարմիններում: 

2023 թվականին մեկ կին՝ Շվեդիայից, աշխատանքի է անցել ԱԳՆ-ում, երեքը՝ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից եւ Կանադայից, աշխատել են վարչապետի աշխատակազմում, մեկ անձ` Ֆրանսիայից՝ ՊՆ-ում, 3 անձ՝ Գերմանիայից, Ռուսաստանից եւ Բելառուսից, տեղավորվել են բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում: 2022 թվականին ԱՄՆ-ից ու Բելգիայից ժամանած անձինք տեղավորվել են ԱԳՆ-ում, 2 անձ՝ Արգենտինայից եւ ՌԴ-ից` վարչապետի աշխատակազմում, 2 հոգի՝ ԿԲ-ում, Ֆրանսիայից եւ Լիբանանից: 2021 թվականին նախագահի աշխատակազմում ենք ունեցել «Ի գործով» աշխատանքի ընդունված անձ․ ՀՀ նախագահի աշխատակազմում ընդունվել է մի կին, որը ժամանել էր Արգենտինայից, իսկ Արցախի նախագահի աշխատակազմում՝ Յակոբ Իֆճեանը` Կիպրոսից: Ծրագրի մասնակիցները տեղավորվում են պետական կոմիտեներում, հանձնաժողովներում, տեսչական մարմիններում, հիմնադրամներում, անգամ՝ Ազգային կինոկենտրոնում եւ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: Անցյալ տարի՝ 2024-ին, նախագահի ու վարչապետի աշխատակազմերում աշխատանքի ընդունված սփյուռքահայեր չենք ունեցել: 15 պետական մարմիններում այս ծրագրով աշխատանքի է անցել ընդհանուր թվով 38 անձ: Ունեցել ենք սփյուռքահայեր ՊԵԿ-ում, վիճկոմիտեում, արդարադատության նախարարությունում: 

Չկա՞ արդյոք ռիսկ, որ տարբեր, այդ թվում` մահմեդական երկրներից ժամանած անձինք, որոնց հասանելի են դառնալու տարբեր կարեւոր գերատեսչությունների, այդ թվում` ԱԳՆ, ՆԳՆ, նախագահի ու վարչապետի աշխատակազմի գերատեսչական փաստաթղթերը, կարող են տարբեր գործակալությունների կողմից հավաքագրված անձինք լինել: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի խոսնակը վստահեցնում է, որ հարցազրույցներ, ծրագրով նախատեսված թրեյնինգներ անցնելուց հետո մասնակիցները, որոնք պետք է նշանակվեն աշխատանքի, անպայման անցնում են ստուգումներ բոլոր գերատեսչություններում, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից: «Հաշվի առնելով, որ ֆինալիստներն այլ երկրներից եկածներ են, նրանք՝ բոլորը, պարտադիր ստուգվում են»,- ասում է խոսնակը: 

Ըստ մեր աղբյուրների, սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հատուկ մոտեցում ունի ԱՊՀ նախկին երկրներից եկած մեր հայրենակիցների նկատմամբ: ՌԴ-ից, Ուկրաինայից ընտրվում են միայն ընդգծված հակապուտինյան տրամադրություն ունեցողները, մարդիկ, որոնք դեմ են ՌԴ պաշտոնական քաղաքականությանը: Այս մասին մեզ տեղեկացրեց ռուսական աղբյուրը: «ՌԴ-ից մարդկանց եմ ճանաչում, որոնք լոյալ չէին Ռուսաստանում: Ֆորումներից մեկում ծանոթացա մի աղջկա հետ, որն Ուկրաինայի քաղաքացի էր, ընտրվել էր «Ի գործ» ծրագրով: Վարչության պետ, խորհրդականներ եմ ճանաչում: Գիտեմ, որ նրանց հետ մեկ տարվա պայմանագիր են կնքում, այդ մեկ տարում նրանց ավելի շատ են վճարում, քան տեղացիներին, եւ նրանց աշխատավարձը համապատասխանում է այն երկրի միջին աշխատավարձերին, որտեղից նրանք եկել են: Ռուսաստանի հայերի թվում շատ են մարդիկ, ովքեր 1 տարին ավարտվելուց հետո հետ գնացին: Մեծ մասը հետ գնաց: Մոտ 20 տոկոս կամ ավելի պակաս` մնացել են»,- ասում է մեր աղբյուրը՝ դիվանագիտական շրջանակից: 

Վարչապետի գրասենյակում աշխատած Հովհաննես Գեւորգյանն է վերադարձել ՌԴ, էկոնոմիկայի նախարարությունում աշխատող Հայկ Մարգարյանը մնացել է Հայաստանում եւ այժմ կառավարությունում է, իսկ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Արեւիկ Մարգարյանը, որը 2021 թվականին ժամանել էր Պետերբուրգից եւ աշխատանքի էր անցել «Ի գործ» ծրագրով, այժմ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ոլորտների վարչության պետն է: Ասում են, որ նա եւս հակապուտինյան հայացքներ է ունեցել: 

Ի դեպ, 2024 թվականին «Ի գործ» ծրագրով սփյուռքի հանձնակատարի գրասենյակում աշխատանքի է անցել 3 հոգի, երեքն էլ՝ ՌԴ-ից: Օրինակ, 2020-ից աշխատում է Չիտայից եկած Հերմինե Հարությունյանը` նա մնացողներից է: Ըստ հանձնակատարի գրասենյակից ստացած տեղեկությունների,  «Ի գործ» ծրագրի շրջանակներում քաղծառայության պաշտոններ չեն առաջարկվում: «Ծրագրի պայմաններն այնպիսին են, որ իրենք չեն կարող քաղծառայության պաշտոնների գնալ: Եթե այսօր նրանք վարչության պետի կամ քաղծառայության այլ պաշտոններ են զբաղեցնում, հավանաբար, «Ի գործի» ժամկետի ավարտից հետո հանձնել են քաղծառայության քննություն եւ նոր անցել քաղծառայության պաշտոնի»,- հայտնեցին գրասենյակից:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Օդերևութաբանները զգուշացնում են՝ ձյուն կտեղա. ՌԴՄոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»Ուժգին ցնցումներ՝ տարածաշրջանումՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»Երեկ զոհված Արթուրը տան միակ որդին էր․ մանրամասներՀայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Ռեստարտի կարիք կա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է նախորդ տարվա 12.4%-ի համեմատ. «Ժողովուրդ» Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ «Հրապարակ» Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է, Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ» Փաշինյանը ցուցակ է կազմում․ «Հրապարակ» Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ» «Հայոց ցեղաuպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին և Էրդողանին․ «Հրապարակ» Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի 35-ամյա տղամարդը թմրանյութը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողըՉեմ կարծում՝ Ուկրաինան երբևէ կկարողանա ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Թրամփ Մերձմոսկովյան Բալաշիխայում մեքենայի պայթյունից ՌԴ ԶՈւ ԳՇ գեներալ է զոհվելԽստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար. ՍԱՏՄՄեսսին նշել է համաշխարհային ֆուտբոլի 10 գլխավոր տաղանդներին Հայտնի է զոհի ինքնությունըԱրագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներինՀռիփսիմե Ելինյանը Հաղարծին վանական համալիրից ֆոտոշարք է հրապարակել Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ (տեսանյութ)Սահմանապահ զորքերի զինվոր է կյանքից զրկվել Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. կոնգրեսական Փալոունը քննադատել է Թրամփին` «ցեղաuպանnւթյnւն» եզրույթը չարտաբերելու համարԱնցած գիշեր ՌԴ ՀՕՊ համակարգերը 79 ուկրաինական ԱԹՍ են խոցել Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի Ներկայումս երկկողմ բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ. Ալիև Հայտնի է՝ երբ կնշվի Քաղաքացու օրն այս տարի. որտեղ կանցակցվեն միջոցառումներ Ղրիմը «կշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության կազմում». Թրամփ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս 2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսըԻնքնաթիռ է կործանվել. կան զոհերԽոշոր վթար՝ Սևանում․ վիրավորներ կան Մասկը խոսել է 2032 թվականին Թրամփի վերընտրվելու մասին Ջուր չի լինելու որոշ հասցեներում Գազամատակարարման դադարեցում․ հասցեներ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացելԷրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն էԿապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ժարնակի հարվածը դուելում
Ամենադիտված