Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի բացառվում, որ ՍԴ-ն մինչև ապրիլի 18-ը որոշում կայացնի․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում քննարկումները դեռ շարունակվում են։ Չի բացառվում, որ մինչև մյուս շաբաթվա ավարտը, մասնավորապես՝ մինչեւ ապրիլի 18-ը, ՍԴ-ն խորհրդակցական սենյակից դուրս գա եւ հրապարակի որոշումը։ Տատանումների պատճառը, ըստ տեղեկությունների, ապօրինի ծագման 30 և ավելի տարվա գույքի գործերի քննության «երիտասարդացումն» է մինչև 10, 20 տարվա, քանի որ 30 և ավելի տարվա վաղեմության փաստաթղթեր պահելը իրատեսական չէ, հատկապես երբ հասարակարգեր են նաև փոխվել:

Այս իրավիճակին զուգահեռ դատական համակարգում հատկապես ապօրինի գույքի գործը քննող դատավորները, գույքերը փրկող նախկին պաշտոնյաները եւ դատախազներն են, շունչները պահած, սպասում ՍԴ որոշմանը:

Հայտնել էինք, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն, և այս առումով պետք է այդ օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները ևս լինեն, որպեսզի ՍԴ-ն կարողանա վերջնական որոշում կայացնել:

Ուշագրավն այն է, որ ՍԴ-ն իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի բռնագանձման գործով գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ այս գործի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված էր 2023 թվականից: Այս տարվա մարտի 25-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ վերսկսել է գործի վարույթը։

Հիշեցնենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի դիմումի հիման վրա, և բարձրացվել էր ամբողջ օրենքի սահմանադրականության հարցը։

Գործի վարույթը վերսկսելու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ ստացվել են գործով պահանջված ապացույցները, և դրանց վերլուծության և ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կասեցման հիմքերը վերացել են: Նշենք, որ գործը ՍԴ-ում գրավոր ընթացակարգով է քննվել։ Զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանն է, ով պետք է հասցնի գործը ավարտին մինչև ապրիլի վերջ և հեռանա Հայաստանից դեպի ապահով Ստրասբուրգ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»Ուժգին ցնցումներ՝ տարածաշրջանումՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»Երեկ զոհված Արթուրը տան միակ որդին էր․ մանրամասներՀայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի 35-ամյա տղամարդը թմրանյութը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողըՉեմ կարծում՝ Ուկրաինան երբևէ կկարողանա ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Թրամփ Մերձմոսկովյան Բալաշիխայում մեքենայի պայթյունից ՌԴ ԶՈւ ԳՇ գեներալ է զոհվելԽստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար. ՍԱՏՄՄեսսին նշել է համաշխարհային ֆուտբոլի 10 գլխավոր տաղանդներին Հայտնի է զոհի ինքնությունըԱրագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներինՀռիփսիմե Ելինյանը Հաղարծին վանական համալիրից ֆոտոշարք է հրապարակել Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ (տեսանյութ)Սահմանապահ զորքերի զինվոր է կյանքից զրկվել Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. կոնգրեսական Փալոունը քննադատել է Թրամփին` «ցեղաuպանnւթյnւն» եզրույթը չարտաբերելու համարԱնցած գիշեր ՌԴ ՀՕՊ համակարգերը 79 ուկրաինական ԱԹՍ են խոցել Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի Ներկայումս երկկողմ բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ. Ալիև Հայտնի է՝ երբ կնշվի Քաղաքացու օրն այս տարի. որտեղ կանցակցվեն միջոցառումներ Ղրիմը «կշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության կազմում». Թրամփ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս 2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսըԻնքնաթիռ է կործանվել. կան զոհերԽոշոր վթար՝ Սևանում․ վիրավորներ կան Մասկը խոսել է 2032 թվականին Թրամփի վերընտրվելու մասին Ջուր չի լինելու որոշ հասցեներում Գազամատակարարման դադարեցում․ հասցեներ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացելԷրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն էԿապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ժարնակի հարվածը դուելում Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Երկու աթոռներն իրարից հեռանում են. Փաշինյանը խոստացել էր հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում, բայց վերջնագիր է ստացել Եվրամիությունից» «Քո հետքերով». երգիչ Ջանագան նոր երգ ունի Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների«Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար» ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Ով է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)
Ամենադիտված