Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Հայաստանի գործող իշխանությունների` դեպի Արևմուտք սլացքն ու Ռուսաստանից հեռանալու քաղաքականությունը նախկինում արժանանում էր Ռուսաստանի կողմից մեղմ քննադատության, ապա այսօր պաշտոնական Մոսկվան չի կաշկանդվում և բաց տեքստով Հայաստանին զգուշացում է անում։ «Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գծով գործընկերների հետ Երևանի կայացած այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք այսօր գոյություն ունեն։ Հավանաբար, դա բավական ցավագին գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար», - «Իզվեստիա»-յին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մանրամասն ներկայացնելով, թե ինչ խնդիրներ կարող են ծագել։

«Մեր ապրանքաշրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 12 մլրդ դոլար՝ ցուցադրելով էական աճ։ Հայաստանի շահերն ինչ-որ կերպ ոտնահարելու պլաններ մենք չունենք և չենք կարող ունենալ։ Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ կապում են, ինչպես և Վրաստանի հետ, բազմադարյա ընդհանուր պատմությունը, ընդհանուր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում»,- նշել է Գալուզինը, միաժամանակ հայտնել, որ միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային-սակագնային կարգավորումներ. դրանք ըստ էության տարբեր տնտեսական բլոկներ են։ «Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն։ Այդ մասնակցությունն ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն ​​կազմել է շուրջ 6 տոկոս»,-նշել է Գալուզինը, նաև նկատել, թե Եվրամիության անդամակցությունը պահանջների և չափանիշերի շարք է` մուտքի անհասկանալի հեռանկարով։

Փաստացի Ռուսաստանը Հայաստանին զգուշացնում է, որ իր և չկայացած եվրաինտեգրումը կարող է ծանր տնտեսական հետևանքներ ունենալ։ Հայաստանի տնտեսությունը միլիոն կապերով կապված է ԵԱՏՄ-ին և Ռուսաստանին, իսկ Եվրամիություն ապրանք արտահանելու համար նույնիսկ ամենախոշոր հայկական ձեռնարկությունները լրջագույն խնդիրների կարող են բախվել, չհաշված, որ ահռելի այդ շուկան մեզ այնքան էլ չի սպասում, քանի որ ունի բավականին արմատացած դիրքեր, իսկ ԵԱՏՄ-ում Հայաստանը զարգացման տեմպերով թերևս առաջատարն է, և այժմ Հայաստանի ոչ թե իշխանությունները, այլ բնակչությունը պետք է ընտրի, թե դեպի ուր է ցանկանում տանել իր երկիրը՝ զարգացման արդեն փորձված ճանապարհո՞վ, թե՞ դեպի անորոշ ապագա` տնտեսական որոշակի բարդություններով։

Մարգարիտա Դարչինյան

Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՎարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր Իշխանության վախերը Թրամփը խոստովանել է՝ Ուկրաինայի բանակցություններն ավելի բարդ են, քան հույս ուներ Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը թեժացել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում Ստոլտենբերգը հասկացրել է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ջահերով երթ է անցկացվել նաև Ախալքալակում Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Փաշինյանի դավաճանության երկու փաստ Ընդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ եւ դժբախտություն. Զախարովա Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Հետազոտողներն Արարատ լեռան մոտ համաշխարհային ջրհեղեղի ապացույցներ են գտել«Հայաստանը դռներ է բացում արմատականների առաջ»BBC. Հայաստանի և Իրանի զորավարժություններն արտացոլում են ավելի լայն տեղաշարժեր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Մոսկվան ցանկանում է առանց Բաքվի հաշտեցնել Անկարային Երևանի հետՄակրոնի հայերեն գրառումը Սպիտակ տունը հայտարարել Է՝ Թրամփը հիասթափվել է Զելենսկուց «Mercedes»-ը բախվել է «Kia»-ի, վիրավnր կաԽոշոր հրդեհ ԲաքվումՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ողբերգական դեպք՝ Երևանում․ բժիշկը հայտնել է, որ ծննդաբերությունից հետո երեխայի մարմինն այրել ենԳարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդում է (տեսանյութ) Ղրիմում օդային տագնապ է հայտարարվել Եվրոպան աջակցում է Զելենսկուն Ղրիմի հարցում. FT Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ջուր չի լինի․ հասցեներ Ծանր գիշեր ՌԴ-ումՆիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են Հորդառատ անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը Փաշինյանը նորից Սյունիք է գնում․ Ինչ է կորցրել այնտեղ․«Հրապարակ» 3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել. «Ժողովուրդ» Ինչու են Վահագն Գեւորգյանին ազատել կալանքից․ «Հրապարակ» 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար. «Ժողովուրդ» Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ «Հրապարակ» Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. «Ժողովուրդ»
Ամենադիտված