Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող իշխանությունները համոզում էին, թե կարող են արդար, ազատ ընտրություններ անցկացնել, բայց բանից պարզվեց՝ դա էլ չեն կարողանում անել։ Այսպիսի կարծիք ունի «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը. «Գյումրու ընտրությունները խայտառակություն էին։ Հարբած անձնակազմ, ընտրակեղծիքների կիրառում, ձերբակալություններ, շանտաժներ, դրսից մարդ բերել։ Բայց ի սկզբանե պարտված էին, քանի որ թեկնածուն կապ չուներ ՔՊ-ի հետ»,նշել է Արշակ Կարապետյանը։

Նրա տպավորությամբ, Գյումրիում քաղաքապետի ընտրությունները հիշեցնում էին 2021 թ. ընտրությունները: «Նույն դեմքերը, նույն ուժերը, և տեսանք այն, ինչ միշտ եղել է Հայաստանում»,- իր հարցազրույցում ասել է գեներալ-մայորը և հավելել, որ իշխանությունը, ցանկանալով տակտիկական հաղթանակ տանել, ստրատեգիական պարտություն կրեց: Պաշտպանության նախկին նախարարն ասել է, թե իր կուսակիցներն ակտիվորեն աջակցել են Փարաքարում ընդդիմադիր թեկնածուին, հայտարարություն են տարածել։ Ըստ Կարապետյանի, Փարաքարի մասով իշխանությանը զեկուցել էին, թե 60 տոկոս քվե ունեն, ուստի բոլոր ուժերը կենտրոնացրել էին Գյումրիում։ Եվ այժմ Փարաքարի վերաբերյալ զեկուցողն էլ խնդիր է ունենալու։

Արշակ Կարապետյանը խոսել է Սյունիքի մասին, նշել, թե այսօր մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը։

Ուստի Սյունիքի շուրջ մեծ շարժ կա։ «Մենք այսօր կանգնած ենք մի հարցի առջև՝ գոյատևման, մեր պետականության պահպանման։ Եթե մենք չդիմադրեցինք, բոլորն աշխատելու են իրենց համար։ Եթե դու քեզ չպատրաստեցիր պաշտպանության, ոչ ոք ձեռք չի մեկնելու»,- նշել է գեներալ-մայորը, հավելել, թե Սյունիքի հարցը բավական սուր հարց է։

Կարապետյանի խոսքով, Ալիևը չի պատրաստվում որևէ բան ստորագրել։ «Մինչև մենք չհիշենք մեր արժանապատվության մասին, ոչ ոք ոչինչ չի ստորագրելու»,- նշել է Կարապետյանն ու նկատել, թե Ալիևը կարծում է, որ Հայաստանը կորցրել է դիմադրելու ընդունակությունը, և փորձում է ավելին խլել։

Պաշտպանության նախկին նախարարը վստահ է, որ մի օր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փախչելու է։ «Մի օր կարող եք արթնանալ և տեսնել, որ փախել են։ Պետք է անակնկալի չգալ այդ փաստից, արագ ինքնակազմակերպվել»,- նշել է Կարապետյանը։ Նշում է, թե իշխանափոխությունից հետո հարյուրավոր գործեր են հարուցվելու դատախազության կողմից։ «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով՝ ինչ են զեկուցում Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ շարքային զինվորների մասով։ Զորամասերի համարներով, անուն-ազգանուններով ունենք»,- նկատել է Կարապետյանը և հավելել, թե ամեն օր ցավալի տեղեկություններ են ստանում, թե ինչ է կատարվում իրականում։

Կարապետյանը նաև վստահ է, որ Հայաստանը կարող են փրկել զինվորականները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստըՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն Տրիպոլիում հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ) Զինծառայող է մահացելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնելԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Հնարավոր է, երեխուն գողացած լինեն, եթե երեխան գետում լիներ, կգտնեին. բնակիչԱխուրյանի ջրամբարից դուրս են բերում մաhացած տղամարդու Ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է անում ՆԳՆ–նՖրանսիայում մեկնարկում է Կաննի 78-րդ կինոփառատոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն ԻսրայելԼավագույն Հաղթանակի շքերթը և «ջախջախված» ԶելենսկինԹբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում «Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրաՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղելՕրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-իցԻ՞նչ է հարցրել Լուկաշենկոն ՓաշինյանինԱնձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՓաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRFՀայաստանի դիրքը՝ Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկում Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը. պատմության այս օրը (13 մայիս)Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելու
Ամենադիտված