Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից մշակված նախագծով առաջարկվում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2006 թ. նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Գեղարքունիքի մարզում գործում են մարզպետի աշխատակազմի ենթակայության 30 առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, որտեղ աշխատող ընտանեկան բժիշկները, բացառությամբ «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի, նաև տնօրեններ են: Այս պարագայում խնդիրներ են առաջանում կազմակերպության կառավարման, վերահսկողության և անհրաժեշտ դեղորայքի և բուժպարագաների ձեռքբերման, որակյալ բժշկական օգնության և սպասարկման իրականացման, արդիական բժշկական սարքավորումներով վերազինման գործընթացի կազմակերպման հարցում (հատկապես քիչ ազգաբնակչություն սպասարկող կազմակերպությունների դեպքում):

Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ և օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միաձուլման եղանակով վերակազմակերպել առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ «փնջերի»:

Միաձուլման արդյունքում ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, որը կհանգեցնի «փնջի» վարչական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, ինչպես նաև կառաջանան տնտեսված, միավորված և խնայված ֆինանսական միջոցներ, որն էլ կուղղվի կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը:

Առաջարկվող վերակազմակերպման արդյունքում կմեծանան նաև կազմակերպության կողմից իրականացվող վերջինիս գործունեության համար անհրաժեշտ գնման գործընթացների ծավալները՝ հատկապես պահանջվող դեղորայքի ձեռքբերման համար, ինչը կհանգեցնի մասնակիցների հետաքրքրության աճին, մրցակցության ավելացմանը և գների նվազեցմանը։ Օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի նաև մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների՝ բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը: Վերազինման արդյունքում որոշակի ծառայություններ ավելի հասանելի կլինեն բնակչությանը, այդ ծառայությունները կմատուցվեն տեղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիրուշոն Իսպանիայում կայացած համերգից լուսանկարներ է հրապարակել «Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար» Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիրTesla-ի՝ 1-ին եռամսյակում զուտ շահույթը նվազել է 71%-ով Ռուբիոն չեղյալ է հայտարարել ուղևորությունը Լոնդոն՝ Ղրիմի վերաբերյալ Զելենսկու մեկնաբանություններից հետո. NYTԶելենսկին մասամբ համաձայն է Թրամփի գաղափարներին Ցորի հրետանավորների զոհվելու գործով դատական նիստը հետաձգվեց Ծանրորդ Գոռ Սահակյանը ԵԱ-ի արծաթե մեդալը բավարար չի համարում Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար Գավառի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը քաղաքացիների համար կբացվի ժամը 10:00-ին Լավրովը մեկ բառով պատասխանել է ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասին հարցին Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից Գազ չի լինի մի քանի ժամ Մի վարորդ դանակաhարել է 38 երթուղու մի վարորդի Սպասվում է անձրև և ամպրոպ ԵՄ-ն հրաժարվում է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել Լուիզա Ղամբարյանը և Գայանե Ասլամազյանը կոչ են անում մասնակցել Ջահերով երթին ԵՄ-ն ցանկանում է արգելել ընկերություններին ռուսական էներգակիրներ գնել. Reuters 16-ամյա երիտասարդի uպանության մեջ կասակածվողը ձերբակալվեցՀայաստանը մոտ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել Մոսկվայում (լուսանկարներ) Ինչու հարևանները դարձան «թշնամիներ»․ մանրամասներԼոնդոնը և Փարիզը դավաճանել են Զելենսկուն․ WSJ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ապրանքատեսակում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ Խոշոր ավտովթար Վանում. կան զոհեր և վիրավորներ Ամուսնացած էր, 2 երեխաների հայր. ո՞վ էր ՌԴ-ում մահացած Կարեն Շիրինյանը Հայաստանին այլևս հաշվի չեն առնում Անդրանիկ Քոչարյանին չեն պատժի. ՔՊ-ն շարժվում է ոհմակի տրամաբանությամբՈչ սթափ վարորդի անչափահաս երեխան ու հղի կինը տեղափոխվել են հիվանդանոցԻնչո՞ւ էին գազազել ՔՊ-ական պատգամավորները Պուտինն առաջարկել է դադարեցնել մարտերն առաջնագծում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կարոմբոլ բիլիարդ Արշինովա. Հայաստանն այս պահին ամենաարագ տնտեսական աճն ունի զուգահեռ ներմուծումների շնորհիվ24 ժամ ջուր չի լինելու «Հայ-թուրքական կարգավորում. դիվանագիտություն աշխարհաքաղաքական հաշվարկների և պատմական լռության ֆոնին» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը. պատմության այս օրը (23 ապրիլ)Ծափերով եւ ծաղիկներով․ «Զվարթնոց»-ում դիմավորել են ծանրամարտի ԵԱ չեմպիոններին ու մեդալակիրներին Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԻրազեկում․ ապրիլի 30-ին աշխատող քաղաքացիները կարող են մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը Դպրոցից ամուսնության նպատակով անչափահասի են «փախցրել»․ մանրամասներԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ» ՍԴ թեկնածուի փնտրտուք է․ «Հրապարակ» 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր. «Ժողովուրդ» ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից․«Հրապարակ» Նախ Էթիկայի հանձնաժողով կստեղծեն, ապա Քոչարյանի հարցը կքննեն. ընդդիմության նախաձեռնությամբ դա չեն անի. «Ժողովուրդ» Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի․ «Հրապարակ» Տեսչական մարմինները կմիավորվեն․ «Ժողովուրդ»
Ամենադիտված