Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջանը թքած ունի մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի վրա, նորություն չէ։ Բայց հարցն այն է, որ Ալիևը կաշկանդված չէ նաև դրա մասին արտահայտվել։ Ու այս անգամ նա արդեն իրեն իրավունք է վերապահում հոխորտալ Եվրախորհրդի, հատկապես ԵԽԽՎ-ի հասցեին՝ բողոքելով այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումից։

Ավելին, Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Իսկ ԵԽԽՎ նախագահն ու խորհրդարանական վեհաժողովի 76 անդամ ներառվում են Ադրբեջանի սև ցուցակում։ Պատճառն այն է, որ եվրոպական բարձրագույն կառույցը համարձակվել է օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Իսկ ԵԽԽՎ նախագահը բավական կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին։ Նա ընդգծել է, որ Ալիևն իրեն բռնապետի պես է պահում։

Դե, ինչ, կարծես կարելի է շնորհավորել Եվրոպային: Վերջապես ԵԽԽՎ-ից համարձակվեցին կոշտ հայտարարություն հնչեցնել Ադրբեջանի հասցեին։ Թերևս Եվրոպայի խորհրդի այս կառույցից արդեն հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող, քանի որ Ադրբեջանն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Մյուս կողմից՝ արդյո՞ք ուշացած չէ նման հայտարարությունը: Ի վերջո, այսպիսի իրավիճակի համար հենց եվրոպական կառույցներն են մեղավոր, որ փորձել են անընդհատ սիրաշահել Ալիևի ռեժիմին, կամ առնվազն շատ երևույթների վրա աչք են փակել, իսկ եթե ինչ-որ լղոզված հայտարարություններ էլ եղել են, հետևողական չեն եղել, ավելին՝ այդ հայտարարություններին չեն հետևել կոնկրետ պատժամիջոցներ: Արդյունքում հիմա էլ արդեն Ադրբեջանը իրենց «գլխին է նստում»։

Դեռ ավելին՝ տարբեր հետաքննությունները ցույց են տալիս, որ ինչպես եվրոպական տարբեր կառույցներ, ԵԽԽՎ-ն ևս դարձել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» կիրառման դաշտ։ Ու դրա հետ կապված կան կոնկրետ քրեական գործեր։ Տարիներ շարունակ նավթադոլարներով և թանկ նվերներով Ադրբեջանը կաշառում էր եվրոպացի պաշտոնյաներին՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, և ԵԽԽՎ-ում ձայներ «գնում»: Այսպիսի կոռուպցիոն սխեմաների միջոցով Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ հակաքարոզչություն է իրականացրել։ Եվրոպայում բացահայտ անտարբերությունն ու լռությունն Ադրբեջանն անընդհատ օգտագործում էր Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիայի դիմելու համար, իսկ Եվրոպայի խորհրդից ուղղակի հայտարարություններ ու կոչեր էին հնչում՝ ուղղված «կողմերին»։ Չեղավ մի դեպք, երբ կոնկրետ հասցեական գնահատականներ հնչեցվեին Ադրբեջանի հասցեին։

Դե, «խավիարն» իր գործն անում է։ Դրա հետ մեկտեղ էլ Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրների համար դարձել է նավթի ու գազի կարևոր մատակարար։ Ուստի, նավթը եվրոպական մի շարք երկրների ու եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար ավելի առաջնային է դարձել, քան իրենց որդեգրած սկզբունքներն ու մարդու իրավունքների օրակարգը։ Դրա համար էլ Ադրբեջանը աջուձախ խախտում է Եվրախորհրդի շրջանակներում գործող բոլոր մեխանիզմները և մարդու իրավունքների հետ կապված նորմերը։ Բաքվում դասական իմաստով բռնապետական ռեժիմ է ձևավորվել՝ միջնադարում ձևավորված խանական կառավարման մոդելով, սակայն Եվրահանձնաժողովի նախագահի բերանով Ալիևին համարում են «վստահելի գործընկեր»։

Մյուս կողմից՝ իր սանձարձակ գործելակերպով Ադրբեջանն ուղղակի հեղինակազրկում է Եվրոպայի խորհուրդը ու հարված հասցնում այս կառույցի միջազգային իմիջին։ Այսպիսի գործելաոճի շարունակման դեպքում միջազգային հանրության կամ անդամ պետությունների կողմից այն կարող է դիտվել որպես անիմաստ, չգործող կառույց, որը խրված է կոռուպցիոն սխեմաների մեջ։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը մնալու է Եվրոպայի խորհրդի անդամ, սակայն չի կատարելու ՄԻԵԴ որոշումները, որոնք վերաբերելու են ադրբեջանական պետության կողմից իրագործված հանցագործություններին ու մարդու իրավունքների խախտումներին, ապա հարց է ծագում՝ կառույցի մյուս անդամ պետություններն ինչո՞ւ պետք է կատարեն դատարանի որոշումները։ Այս դեպքում ուղղակի պետք է Ադրբեջանին վռնդել Եվրոպայի խորհրդից կամ կոնկրետ ու չափելի պատժամիջոցներ կիրառել, որպեսզի խելքի գա։ Թե չէ միայն մի քանի դատապարտող կոչերով ու հայտարարություններով հնարավոր չէ սթափեցնել Ադրբեջանին։

Երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, ապա իրականացրեց արցախցիների բռնի տեղահանությունը, Եվրոպայից ուղղակի դատապարտող «լայթ» հայտարարություններ հնչեցին, որոնք այդպես էլ մնացին... հայտարարություն, իսկ Ադրբեջանը դա գնահատեց որպես կանաչ լույս իր առաջ։

ԵԽԽՎ նախագահի կոշտ հայտարարությունը գուցե ազդակ դառնա, որ այս կառույցը, եվրոպական այլ կառույցներ ևս խոսքից գործի անցնեն։ Միայն հայտարարություններով կամ Բաքվին ուղղված կոչերով անհնար է նրա գործելակերպում տեղաշարժ ապահովել, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ պատժամիջոցների ու նոր սահմանափակումների տեսքով։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեկ էլ... կորցնելու վտանգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեբլեի միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց «Վեստ Արմենիային» Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ը ու «Կամազ»-ը․ կան վիրավnրներԵրևանում 28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել է 20 փաթեթ թմրանյութ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Աժիոտաժ կա, եթե իմանայի այսպիսի ծրագիր կա, ես էլ անհուսալի վարկ ունենայի, բոլոր գործերս կթողնեի, կդիմեի. Փաշինյան (տեսանյութ)Հայտնաբերվել է մարիխուանայի 66 փաթեթ (տեսանյութ) Հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում. Ուգոչուկվու ԻվուՔաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել և սպանել 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավորՍիրուշոն Իսպանիայում կայացած համերգից լուսանկարներ է հրապարակել «Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար» Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիրTesla-ի՝ 1-ին եռամսյակում զուտ շահույթը նվազել է 71%-ով Ռուբիոն չեղյալ է հայտարարել ուղևորությունը Լոնդոն՝ Ղրիմի վերաբերյալ Զելենսկու մեկնաբանություններից հետո. NYTԶելենսկին մասամբ համաձայն է Թրամփի գաղափարներին Ցորի հրետանավորների զոհվելու գործով դատական նիստը հետաձգվեց Ծանրորդ Գոռ Սահակյանը ԵԱ-ի արծաթե մեդալը բավարար չի համարում Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար Գավառի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը քաղաքացիների համար կբացվի ժամը 10:00-ին Լավրովը մեկ բառով պատասխանել է ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասին հարցին Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից Գազ չի լինի մի քանի ժամ Մի վարորդ դանակաhարել է 38 երթուղու մի վարորդի Սպասվում է անձրև և ամպրոպ ԵՄ-ն հրաժարվում է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել Լուիզա Ղամբարյանը և Գայանե Ասլամազյանը կոչ են անում մասնակցել Ջահերով երթին ԵՄ-ն ցանկանում է արգելել ընկերություններին ռուսական էներգակիրներ գնել. Reuters 16-ամյա երիտասարդի uպանության մեջ կասակածվողը ձերբակալվեցՀայաստանը մոտ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել Մոսկվայում (լուսանկարներ) Ինչու հարևանները դարձան «թշնամիներ»․ մանրամասներԼոնդոնը և Փարիզը դավաճանել են Զելենսկուն․ WSJ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ապրանքատեսակում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ Խոշոր ավտովթար Վանում. կան զոհեր և վիրավորներ Ամուսնացած էր, 2 երեխաների հայր. ո՞վ էր ՌԴ-ում մահացած Կարեն Շիրինյանը Հայաստանին այլևս հաշվի չեն առնում Անդրանիկ Քոչարյանին չեն պատժի. ՔՊ-ն շարժվում է ոհմակի տրամաբանությամբՈչ սթափ վարորդի անչափահաս երեխան ու հղի կինը տեղափոխվել են հիվանդանոցԻնչո՞ւ էին գազազել ՔՊ-ական պատգամավորները Պուտինն առաջարկել է դադարեցնել մարտերն առաջնագծում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կարոմբոլ բիլիարդ Արշինովա. Հայաստանն այս պահին ամենաարագ տնտեսական աճն ունի զուգահեռ ներմուծումների շնորհիվ24 ժամ ջուր չի լինելու «Հայ-թուրքական կարգավորում. դիվանագիտություն աշխարհաքաղաքական հաշվարկների և պատմական լռության ֆոնին» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը. պատմության այս օրը (23 ապրիլ)Ծափերով եւ ծաղիկներով․ «Զվարթնոց»-ում դիմավորել են ծանրամարտի ԵԱ չեմպիոններին ու մեդալակիրներին Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԻրազեկում․ ապրիլի 30-ին աշխատող քաղաքացիները կարող են մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը
Ամենադիտված