Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ipg-journal.io–ն «Քաղաքական հակասեպտիկ. ինչպե՞ս է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց» վերնագրով հոդվածում գրում է, որ իշխանության դեմ հայ հասարակության հիմնական բողոքները վերաբերում են ոչ այնքան արտաքին քաղաքականությանը, որքան սոցիալ-տնտեսական ոլորտում ձախողումներին: Իշխանություններն ունեն գործիքներ, որոնք կարող են ազդել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա, մասնավորապես ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացման միջոցով: Բայց, չնայած այն հանգամանքին, որ համաձայնագիրն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ՝ պետական կառավարման համակարգի բարելավումից մինչև սպառողների իրավունքների պաշտպանություն, այն գործնականում չի քննարկվում հանրային օրակարգում։ Ավելին, փորձագետները հաճախ շեշտում են, որ դրա շրջանակներում կատարված պարտավորությունների ծավալը մնում է ծայրահեղ սահմանափակ։

Այս պայմաններում էլ հանրային ուշադրությունը տեղափոխվում է դեպի ավելի հավակնոտ, բայց ոչ կոնկրետ թեմա, այն է՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Ենթադրվում է, որ այդ ձևաչափը պետք է ներառի անվտանգության բարեփոխումների և վիզային ռեժիմի ազատականացման հարցերը։ Այնուամենայնիվ, այդ ամենը մշուշոտ է: Իրականում կոնկրետից վերացականին անցումը և նոր «պատմական նպատակի» ձևավորումը թույլ է տալիս իշխանություններին խուսափել ընթացիկ խնդիրների շուրջ խոսակցություններից և խոսել ապագայի մասին։ Միևնույն ժամանակ, ԵՄ–ին անդամակցության օրենքը առաջ մղելով՝ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է պահպանել մանևրելու հնարավորությունները: Ընդգծում են, որ դա պաշտոնական դիմում չէ, և որ անդամակցությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման հռետորաբանությունը թույլ է տալիս «մակարդակ պահել» Արևմուտքի և ներքին լսարանի առջև՝ առանց անվերադարձ սրելու Մոսկվայի հետ հարաբերությունները: Այդ հավասարակշռությունը չափազանց կարևոր է այն պատճառով, որ հայկական բիզնեսի, առևտրային շղթաների և աշխատանքային միգրացիայի զգալի մասը մնում է կապված Ռուսաստանի հետ: Իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ հստակ խզում: Իշխող կուսակցության և անձամբ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության անկման ֆոնին, որի աջակցությունը տատանվում է 16-20 տոկոսի սահմաններում, ԵՄ թեման է դառնում լեգիտիմությունը վերականգնելու գործիք։

Իշխանությունների համար չափազանց կարևոր է ոչ միայն մոբիլիզացնել իր ավանդական ընտրազանգվածը, այլ նաև վերադարձնել անտարբեր կամ հիասթափված ընտրողներին։ Եվրոպական օրակարգը, ի տարբերություն Ղարաբաղի կամ Ռուսաստանի շուրջ գաղափարական տարաձայնությունների, հատկապես է արժեքավոր դառնում իշխանությունների համար, որոնք, ըստ էության, ձգտում են ոչ այնքան 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնել, որքան պարտությունից խուսափել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերմանիայում խոսել են Ուկրաինայի ապագայի մասին Ապրիլի 25-ին և 29-ին գազ չի լինի տասնյակ հասցեներումԱՄՆ-ում գնահատել են գաղտնի տվյալների արտահոսքի մասին տեղեկատվությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-22-ը Բացվել է Ֆրանցիսկոս Պապի կտակըԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Դի Կապրիոյի հուզիչ հրաժեշտը Հռոմի պապին․ «Նա փոխեց իմ աշխարհայացքը»Արեգակի բարձրացող ջերմաստիճանը ջերմոցային էֆեկտ կստեղծի Երկրի վրա. Planetary Science Սպասվում են հորդառատ անձրևներԻրանը պատրաստ է «սեղմել» ԱՄՆ-ի ձեռքըՀայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկովԵՄ առաքելությունն արձանագրել է Խոզնավարում կրակոցների հետևանքները Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP Խոշոր վթար՝ Կոտայքում․ 4 վիրավnրներից երկուսը մանկահասակ ենՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Իրավիճակը լարվեց․ ՊՊԾ ծառայողները ներխուժեցին դահլիճԱվանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերիցՊետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնելՓաշինյանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի կողմից Ուկրաինային աջակցելու քվեարկությանը «Անօգուտ են». Պետդեպարտամենտը փակում է նախկին ԽՍՀՄ-ում «Ժողովրդավարության խթանման» դրամաշնորհներըՉինական հիմնադրամները հրաժարվում են ԱՄՆ-ում ուղղակի ներդրումներից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը «իշխանության ներքին լեգիտիմության հարցն է»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Կարևոր հայտարարություն՝ Քասախի և Պռոշյանի տրանսպորտի վերաբերյալ Արտակարգ դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել․ Տիգրան Աբրահամյան «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3500 դոլարը 36 ժամյա ջրանջատումներ՝ նշված հասցեներումԹղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»Պայթյունավտանգ իրավիճակ՝ Քասախ և Պռոշյան համայնքներում․ ինչ է հայտնի (տեսանյութ)Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօր«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»Քասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ» Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին․«Հրապարակ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»Ծանր հանցագործությունների թիվն աճել է. թվեր. «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունի․ «Հրապարակ» Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»
Ամենադիտված